Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ճնշուածները աղօթում են որ Աստուած պատժէ թշնամիներին և իրանց օգնէ նեղո…
Ճնշուածները աղօթում են որ Աստուած պատժէ թշնամիներին և իրանց օգնէ նեղութեան մէջ։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։
1Ով իմ փառքի Աստուած, * լուռ մի կենար։
2Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. Սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։
3Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ * զուր տեղը կռվում են ինձ դէմ։
4Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։
5Եւ փոխանակ * բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։
6Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ * սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։
7Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ * նորա աղօթքը մեղքի փոխուի։
8Նորա օրերը պակասին. Եւ * նորա պաշտօնն ուրիշը առնէ։
9* Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.
10Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։
11* Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։
12Մէկը չþլինի որ նորան գթութիւն ցոյց տայ. Եւ մէկն էլ չþողորմէ նորա որբերի վերայ։
13* Նորա զաւակները սատակեն. * նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։
14* Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը * չþջնջուի։
15Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի * եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։
16Նորա համար որ չþյիշեց ողորմութիւն անելը. Այլ խեղճ եւ աղքատ եւ * սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։
17* Անէծք սիրեց եւ նա կþհասնէ նորան. Եւ օրհնութիւն չþկամեցաւ, եւ նա հեռու կþլինի նորանից։
18Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. Եւ * նա ջրի պէս կþմտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։
19Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։
20Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։
21Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. Փրկիր ինձ։
22Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։
23Ես անց եմ կենում ինչպէս * երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։
24* Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։
25* Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ * շարժում են իրանց գլուխները։
26Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. Փրկիր ինձ քո ողորմութեան պէս,
27Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու տէրդ արիր այս։
28* Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. Նորանք վեր են կենում ինձ դէմ ու կþամաչեն, * բայց քո ծառան ուրախ կþլինի։
29Թող ամօթ հագնեն * իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։
30Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. Եւ * շատերի մէջ օրհնեմ նորան։
31Որովհետեւ նա կանգնում է * աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։
*109.1 Սաղ. ձգ. 1։
*109.3 Սաղ. լե. 7։ կթ. 4։ Յովհ. ժե. 25։
*109.5 Սաղ. լե. 12։ լը. 20։
*109.6 Զաք. գ. 1։
*109.7 Առակ. իը. 9։
*109.8 Գոր. ա. 20։
*109.9 Ել. իբ. 24։
*109.11 Յոբ ե. 5։ ժը. 9։
*109.13 Յոբ ժը. 19։ Սաղ. լէ. 28։
*109.13 Առակ. ժ. 7։
*109.14 Ել. ի. 5։
*109.14 Նէեմ. դ. 5։ Երեմ. ժը. 23։
*109.15 Յոբ ժը. 17։ Սաղ. լդ. 16։
*109.16 Սաղ. լդ. 18։
*109.17 Տես Առակ. ժդ. 14։ Եզեկ. լե. 6։
*109.18 Թու. ե. 22։
*109.23 Սաղ. ճբ. 11։ ճխդ. 4։
*109.24 Եբր. ժբ. 12։
*109.25 Սաղ. իբ. 6, 7։
*109.25 Մատ. իե. 39։
*109.28 բ Թագ. ժզ. 11, 12։
*109.28 Ես. կե. 14։
*109.29 Սաղ. լե. 26։ ճլբ. 18։
*109.30 Սաղ. լե. 18։ ճժա. 1։
*109.31 Սաղ. ժզ. 8։ հգ. 23։ ճժ. 5։ ճիա. 5։