Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթք որ Աստուած պահէ, պաշտպանէ և մեղքերը ներէ։ Դաւիթի Սաղմոս։ …

Աղօթք որ Աստուած պահէ, պաշտպանէ և մեղքերը ներէ։

Դաւիթի Սաղմոս։

1Ով Տէր, * դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

2Իմ Աստուած, * քեզ եմ յուսացած, թող չþամաչեմ. * թող իմ թշնամիները չþուրախանան ինձ վերայ։

3Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. Բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։

4* Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։

5Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։

6* Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։

7* Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ * քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։

8Բարի եւ ուղիղ է Տէրը. Սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։

9Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։

10Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։

11Ով Տէր, * քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, * որ շատ է։

12Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. * ահա կþսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։

13* Նորա անձը բարութեան մէջ կþբնակուի. Եւ * նորա սերունդը երկիրը կþժառանգէ։

14* Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. Եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։

15* Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կþհանէ իմ ոտքերը որոգայթից։

16* Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։

17Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։

18* Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։

19Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. Եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։

20Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. Թող չþամաչեմ. Որովհետեւ քեզ եմ յուսացած։

21Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. Որովհետեւ քեզ եմ սպասում։

22Ով Աստուած, * փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։

*25.1 Սաղ. ձզ. 4։ ճխգ. 8։ Ողբ. գ. 41։

*25.2 Սաղ. իբ. 5։ լա. 1։ լդ. 8։ Ես. իը. 16։ խթ. 23։ Հռովմ. ժ. 11։

*25.2 Սաղ. ժգ. 4։

*25.4 Ել. լգ. 13։ Սաղ. ե. 8։ իէ. 11։ ձզ. 11։ ճժթ. 3, 37։ ճխդ. 8, 10։

*25.6 Սաղ. ճգ. 17։ ճզ. 1։ ճէ. 1։ Ես. կդ. 15։ Երեմ. լգ. 11։

*25.7 Յոբ ժգ. 26։ ի. 11։ Երեմ. գ. 25։ Տես Սաղ. ճժթ. 9։ բ Տիմ. բ. 22։

*25.7 Սաղ. ծա. 1։

*25.11 Սաղ. լա. 3։ հթ. 9։ ճթ. 21։ ճխգ. 11։ Երեմ. ժդ. 7, 21։

*25.11 Տես Հռովմ. ե. 20։

*25.12 Սաղ. լէ. 23։

*25.13 Առակ. ժթ. 23։

*25.13 Սաղ. լէ. 11, 22, 29։

*25.14 Առակ. գ. 32։ Տես Յովհ. է. 17։ ժե. 15։

*25.15 Սաղ. ճխա. 8։

*25.16 Սաղ. կթ. 16։ ձզ. 16։

*25.18 բ Թագ. ժզ. 12։

*25.22 Սաղ. ճլ. 8։