Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մօտ ազգականների հետ ամուսնանալու եւ ապօրէն ցանկութիւնների արգիլուիլը։…

Մօտ ազգականների հետ ամուսնանալու եւ ապօրէն ցանկութիւնների արգիլուիլը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. * Ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 3* Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չþանէք. Եւ * Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չþանէք, ու նորանց կանոնների համեմատ չþգնաք։ 4* Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 5Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. * ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կþապրէ. * ես եմ Եհովան։

6Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չþմօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։ 7* Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չþբանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չþբանաս։ 8* Քո հօր կնոջ մերկութիւնը չþբանաս. Նա քո հօր մերկութիւնն է։ 9* Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չþբանաս։ 10Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չþբանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։ 11Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չþբանաս։ 12* Քո հօր քրոջ մերկութիւնը չþբանաս. Նա քո հօր արիւնակիցն է։ 13Քո մօր քրոջ մերկութիւնը չþբանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։ 14* Քո հօր եղբօր մերկութիւնը չþբանաս, նորա կնոջը չþմօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։ 15* Քո հարսի մերկութիւնը չþբանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չþբանաս։ 16* Քո եղբօր կնոջ մերկութիւնը չþբանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։ 17* Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չþբանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չþառնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։ 18Եւ մի կնիկ իր քրոջ հետ չþառնես * նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։

19* Եւ կնկան չþմօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։ 20Եւ * քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չþպառկես, նորա հետ պղծուելով։ 21Քո սերունդիցը * Մողոքի համար * կրակից անցնելու չþթողես, եւ * քո Աստուծոյ անունը չþպղծես. Ես եմ Եհովան։ 22* Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չþպառկես. Պղծութիւն է այդ։ 23Եւ * ոչ մի անասունի հետ չþզուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չþկանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. * գարշութիւն է այդ։

24* Սորանց ոչ մէկովը չþպղծուիք, * որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։ 25Եւ * այն երկիրը պղծուեցաւ, եւ ես * նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի * փսխէ։ 26* Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չþանէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը. 27Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ. 28Որ այն երկիրը ձեզ էլ * դուրս չþփսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։ 29Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։ 30Եւ իմ հրամանները պահէք, որ * ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չþանէք, եւ նորանցով չþպղծուիք. * ես եմ Եհովան ձեր Աստուածը։

*18.2 Ել. զ. 6, 7, 29։ ժա. 44։ ժթ. 4, 10, 34։ ի. 7։ Եզ. ի. 5։

*18.3 Եզ. ի. 7, 8։ իգ. 8։

*18.3 Ել. իգ. 24։ Գլ. ի. 23։ բ Օր. ժբ. 4, 30, 31։

*18.4 բ Օր. դ. 1, 2։ զ. 1։ Եզ. ի. 19։

*18.5 Եզ. ի. 11, 13, 21։ Ղու. ժ. 28։ Հռովմ. ժ. 5։ Գաղ. գ. 12։

*18.5 Ել. զ. 2, 6, 29։ Մաղ. գ. 6։

*18.7 Գլ. ի. 11։

*18.8 Ծն. խթ. 4։ Գլ. ի. 11։ բ Օր. իբ. 30։ իէ. 20։ Եզ. իբ. 10։ Ամով. բ. 7։ ա Կոր. ե. 1։

*18.9 Գլ. ի. 17։ բ Թագ. ժգ. 12։ Եզ. իբ. 11։

*18.12 Գլ. ե. 19։

*18.14 Գլ. ի. 20։

*18.15 Ծն. լը. 18, 26։ Գլ. ի. 12։ Եզ. իբ. 11։

*18.16 Գլ. ի. 21։ Մատ. ժդ. 4։ (Տես բ Օր. իե. 5։ Մատ. իբ. 24։ Մար. ժբ. 19։)

*18.17 Գլ. ի. 14։

*18.18 ա թագ. ա. 6, 8։

*18.19 Գլ. ի. 18։ Եզ. ժը. 6։ իբ. 10։

*18.20 Գլ. ի. 10։ Ել. ի. 14։ բ Օր. ե. 18։ իբ. 22։ Առ. զ. 29, 32։ Մաղ. գ. 5։ Մատ. ե. 27։ Հռով. բ. 22։ ա Կոր. զ. 9։ Եբր. ժգ. 4։

*18.21 գ Թագ. ժա. 7, 33։ Գոր. է. 43։

*18.21 Գլ. ի. 2։ դ Թագ. ժզ. 3։ իա. 6։ իգ. 10։ Երեմ. ժթ. 5։ Եզեկ. ի. 31։ իգ. 37, 39։

*18.21 Գլ. ժթ. 12։ ի. 3։ իա. 6։ իբ. 2, 32։ Եզ. լզ. 20 ևլն։ Մաղ. ա. 12։

*18.22 Գլ. ի. 13։ Հռով. ա. 27։ ա Կոր. զ. 9, 10։ ա Տիմ. ա. 10։

*18.23 Գլ. ի. 15, 16։ Ել. իբ. 19։

*18.23 Գլ. ի. 12։

*18.24 Մատ. ժե. 18-20։ Մար. է. 21-23։ ա Կոր. գ. 17։

*18.24 Գլ. ի. 23։ բ Օր. ժը. 12։

*18.25 Թու. լե. 34։ Երեմ. բ. 7։ ժզ. 18։ եզ. լզ. 17։

*18.25 Սաղ. ձթ. 32։ ես. իզ. 21։ Եր. ե. 9, 29։ թ. 9։ ժդ. 10։ իգ. 2։ Ովս. բ. 13։ ը. 13։ թ. 9։

*18.25 Հմր. 28։

*18.26 Գլ. ի. 22, 23։

*18.28 Գլ. ի. 22։ Եր. թ. 19։ Եզ. լզ. 13, 17։

*18.30 Գլ. ի. 23։ բ Օր. ժը. 9։

*18.30 Գլ. ժթ. 4, 10։ ի. 7։ իա. 12։ իբ. 2, 3։ իգ. 22, 43։