Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բարեպաշտ աղքատը։ Յիմարութեան, ծուլութեան և ծաղր անելու վնասը։ 1Լաւ…

Բարեպաշտ աղքատը։ Յիմարութեան, ծուլութեան և ծաղր անելու վնասը։

1Լաւ է * իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։

2Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կþսահի։

3Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ * նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։

4* Ստացուածքը շատ բարեկամներ կþաւելացնէ, բայց աղքատը կþբաժանուի իր ընկերիցը։

5* Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։

6* Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ * ամենը բարեկամ են ընծայ տուողին։

7* Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից * չþհեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։

8Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը * բարիք կþգտնէ։

9* Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կþկորչի։

10Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց * մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։

11* Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կþանէ, եւ * նորա փառքը յանցանք ներելն է։

12* Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի * ցօղին պէս է։

13* Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ * կնոջ վէճերը շաունակուող կաթկաթոց է։

14* Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց * իմաստուն կինը՝ Տէրիցն է։

15* Ծուլութիւնը կþգցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը * կþսովածանայ։

16* Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կþմեռնի։

17* Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կþհատուցանէ նորա վարձը։

18* Խրատիր որդիիդ քանի որ յայս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։

19Շատ բարկասիրտը վնաս կþկրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։

20Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ * յետի ժամանակումդ իմաստուն լինես։

21* Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կþմնայ հաստատ։

22Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։

23* Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կþպառկէ առանց չարիքի հանդիպելու։

24* Ծոյլը իր ձեռքը կþկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։

25* Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը * կþխոհեմանայ. Եւ եթէ * բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կþսովորէ։

26Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը * ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։

27Ձգիր, որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կþմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։

28Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ * ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կþտայ։

29Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ * ծեծեր՝ յիմարների մէջքի համար։

*19.1 Գլ. իը. 6։

*19.3 Սաղ. լէ. 7։

*19.4 Գլ. ժդ. 20։

*19.5 Հմր. 9։ Ել. իգ. 1։ բ Օր. ժթ. 16, 19։ Գլ. զ. 19։ իա. 28։

*19.6 Գլ. իթ. 26։

*19.6 Գլ. ժէ. 8։ ժը. 16։ իա. 14։

*19.7 Գլ. ժդ. 20։

*19.7 Սաղ. լը. 11։

*19.8 Գլ. ժզ. 20։

*19.9 Հմր. 5։

*19.10 Գլ. լ. 22։ Ժող. ժ. 6, 7։

*19.11 Գլ. ժդ. 29։ Յակ. ա. 19։

*19.11 Գլ. ժզ. 32։

*19.12 Գլ. ժզ. 14, 15։ ի. 2։ իը. 15։

*19.12 Ովս. ժդ. 5։

*19.13 Գլ. ժ. 1։ ժե. 20։ ժէ. 21, 25։

*19.13 Գլ. իա. 9, 19։ իէ. 15։

*19.14 բ Կոր. ժբ. 14։

*19.14 Գլ. ժը. 22։

*19.15 Գլ. զ. 9։

*19.15 Գլ. ժ. 4։ ի. 13։ իգ. 21։

*19.16 Ղուկ. ժ. 28։ ժա. 28։

*19.17 Գլ. իը. 27։ Ժող. ժա. 1։ Մատ. ժ. 42։ իե. 40։ բ Կոր. թ. 6-8։ Եբր. զ. 10։

*19.18 Գլ. ժգ. 24։ իգ. 13։ իթ. 17։

*19.20 Սաղ. լէ. 37։

*19.21 Յոբ իգ. 13։ Սաղ. լգ. 10, 11։ Գլ. ժզ. 1, 9։ Ես. ժդ. 26, 27։ խզ. 10։ Գոր. ե. 39։ Եբր. զ. 17։

*19.23 ա Տիմ. դ. 8։

*19.24 Գլ. ժե. 19։ իզ. 13, 15։

*19.25 Գլ. իա. 11։

*19.25 բ Օր. ժգ. 11։

*19.25 Գլ. թ. 8։

*19.26 Գլ. ժէ. 2։

*19.28 Յոբ ժե. 16։ ի. 12, 13։ լդ. 7։

*19.29 Գլ. ժ. 13։ իզ. 3։