Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարների յաղթութեան ուրախութիւնը։ 1* Գոհացէք տէրիցը. Որ բարի…

Արդարների յաղթութեան ուրախութիւնը։

1* Գոհացէք տէրիցը. Որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

2* Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

3Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

4Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

5* Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ * լայնարձակ տեղ հանեց։

6* Տէրն ինձ հետ է. Ես չեմ վախենալ. Մարդն ինձ ի՞նչ կþանէ։

7* Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. Եւ * ես իմ թշնամիների վերայ կþնայեմ։

8* Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։

9* Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։

10Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կþջարդեմ նորանց։

11* Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կþջարդեմ նորանց։

12* Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. * հանգեցան ինչպէս փուշերի կրակ. Բայց Տիրոջ անունովը կþջարդեմ նորանց։

13Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց տէրն օգնեց ինձ։

14* Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. Նա եղաւ ինձ համար փրկութիւն։

15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։

16* Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։

17* Ես չեմ մեռնիլ՝ կþապրիմ. Եւ * Տիրոջ գործերը կþպատմեմ։

18* Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չþմատնեց ինձ։

19* Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.

20* Այս դուռը Տիրոջն է. * արդարները կþմտնեն սորանով։

21Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ * ինձ համար փրկութիւն եղար։

22* Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։

23Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։

24Սա այն օրն է որ տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։

25Ո՜հ Տէր, փրկիր. Ո՜հ Տէր, յաջողիր։

26* Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. Օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։

27Եհովան է Աստուած, եւ * լոյս է երեւացնում մեզ. Մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։

28Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. Ով իմ Աստուած, ես * բարձր կանեմ քեզ։

29* Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

*118.1 ա Մն. ժզ. 8, 34։ Սաղ. ճզ. 1։ ճէ. 1։ ճլզ. 1։

*118.2 Տես Սաղ. ճժե. 9 ևլն։

*118.5 Սաղ. ճի. 1։

*118.5 Սաղ. ժը. 19։

*118.6 Սաղ. իէ. 1։ ծզ. 4, 11։ ճխզ. 5։ Ես. ծա. 12։ Եբր. ժգ. 6։

*118.7 Սաղ. ծդ. 4։

*118.7 Սաղ. ծթ. 10։

*118.8 Սաղ. խ. 4։ կբ. 8, 9։ Երեմ. ժէ. 5, 7։

*118.9 Սաղ. ճխզ. 3։

*118.11 Սաղ. ձը. 17։

*118.12 բ Օր. ա. 44։

*118.12 Ժող. է. 6։ Նաւ. ա. 10։

*118.14 Ել. ժե. 2։ Ես. ժբ. 2։

*118.16 Ել. ժե. 6։

*118.17 Սաղ. զ. 5։ Ամբ. ա. 12։

*118.17 Սաղ. հգ. 28։

*118.18 բ Կոր. զ. 9։

*118.19 Ես. իզ. 2։

*118.20 Սաղ. իդ. 7։

*118.20 Ես. լե. 8։ Յայտ. իա. 27։ իբ. 14, 15։

*118.21 Հմր. 14։

*118.22 Մատ. իա. 42։ Մար. ժբ. 10; Ղուկ. ի. 17։ Գոր. դ. 11։ Եփես. բ. 20։ ա Պետ. բ. 4, 7։

*118.26 Մատ. իա. 9։ իգ. 39։ Մար. ժա. 9, 10։ Ղուկ. ժթ. 38։ Տես Զաք. դ. 7։

*118.27 Եսթ. ը. 18։ ա Պետ. բ. 9։

*118.28 Ել. ժե. 2։ Ես. իե. 1։

*118.29 Հմր. 1։