Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկրի թշուառ վիճակը նորա բնակիչների մեղքի համար։ Դրացի ազգերի մասին մ…

Երկրի թշուառ վիճակը նորա բնակիչների մեղքի համար։ Դրացի ազգերի մասին մարգարէութիւն։

1* Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. Սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. * ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. Հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։ 2Դու նորանց տնկեցիր, եւ նորանք արմատացան, աճում են եւ պտուղ էլ են բերում. * դու մօտ ես նորանց բերանին, բայց հեռու՝ նորանց երիկամունքներից։ 3Եւ դու, ով Տէր, * գիտես ինձ, դու ինձ տեսար եւ * քննեցիր իմ սիրտը քեզ մօտ. Ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ * որոշիր նորանց * սպանման օրուայ համար։ 4* Մինչեւ ե՞րբ պիտի սուգ անէ երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանայ, * նորանում բնակողների չարութեան համար. * փչանում են անասունն ու թռչունը, որ նորանք ասում են՝ Նա պիտի չþտեսնէ մեր վախճանը։

5Եթէ դու հետեւակների հետ վազեցիր եւ նորանք քեզ յոգնեցրին, ապա ի՞նչպէս պիտի մրցէիր ձիերի հետ. Եւ խաղաղութեան երկրի վերայ դու որ ապահով ես, ապա ի՞նչպէս պիտի անէիր * Յորդանանը բարձրանալիս։ 6Որովհետեւ * քո եղբայրներն էլ եւ քո հօր տունն էլ՝ հէնց նորանք էլ նենգութիւն արին քեզ դէմ, հէնց նորանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետեւից. * դու նորանց մի հաւատար, թէեւ քեզ լաւ բաներ էլ ասեն։

7Ես ձգել եմ իմ տունը, բարձի թողի եմ արել իմ ժառանգութիւնը, իմ հոգիի սիրածը տուի իր թշնամիների ձեռքը։ 8Իմ ժառանգութիւնն ինձ համար եղաւ անտառի առիւծին պէս, նա իր ձայնը արձակեց ինձ վերայ. Սորա համար ես ատեցի նորան։ 9Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. Եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, * բերէք որ ուտեն նորան։ 10* Շատ հովիւներ * աւերել են իմ այգին, * ոտնակոխ են արել իմ բաժինը. Իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձրին։ 11Նորան անապատ դարձրին, նա սուգ արաւ * իմ առաջին իբրեւ անապատ, աւերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետեւ * մարդ չþկայ, որ ուշ դարձնէ։ 12Անապատումը բոլոր բլուրների վերայ ասպատակներ եկան, որովհետեւ Տիրոջ սուրը ուտում է երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, խաղաղութիւն չþկայ ոչ մի մարմնի համար։ 13* Նորանք ցորեն են ցանել, բայց փուշ հնձեցին. Աշխատանք են քաշել, օգուտ չþտեսան. Եւ դուք պիտի ամաչէք ձեր արդիւնքներիցը Տիրոջ բարկութեան բորբոքման համար։

14Այսպէս է ասում Տէրը իմ չար դրացիների համար, որոնք * դպչում են այն ժառանգութեան, որ տուել եմ իմ Իսրայէլ ժողովրդին. Ահա ես * նորանց պիտի խլեմ իրանց երկրի երեսիցը, եւ Յուդայի տունը պիտի խլեմ նորանց միջիցը։ 15* Եւ երբոր ես նորանց խլած կþլինեմ, յետոյ ետ կþդառնամ եւ կþողորմեմ նորանց, եւ * ետ կþդարձնեմ ամեն մէկին իր ժառանգութեանը, եւ ամեն մարդին՝ իր երկիրը։ 16Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ * իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ * պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։ 17Բայց * եթէ չþլսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։

*12.1 Սաղ. ծա. 4։

*12.1 Յոբ ժբ. 6։ իա. 7։ Սաղ. լէ. 1, 35։ հգ. 3 ևլն։ Գլ. ե. 28։ Ամբ. ա. 4։ Մաղ. գ. 15։

*12.2 Ես. իթ. 13։ Մատ. ժե. 8։ Մար. է. 6։

*12.3 Սաղ. ժէ. 3։ ճլթ. 1։

*12.3 Գլ. ժա. 20։

*12.3 Եբր.՝ սրբիր

*12.3 Յակ. ե. 5։

*12.4 Գլ. իգ. 10։ Ովս. դ. 3։

*12.4 Սաղ. ճէ. 34։

*12.4 Գլ. դ. 25։ է. 20։ թ. 10։ Ովս. դ. 3։

*12.5 Յես. գ. 15։ ա Մն. ժբ. 15։ Գլ. խթ. 19։ ծ. 44։

*12.6 Գլ. թ. 4։ ժա. 19, 21։

*12.6 Առակ. իզ. 25։

*12.9 Ես. ծզ. 9։ Գլ. է. 33։

*12.10 Գլ. զ. 3։

*12.10 Ես. ե. 1, 5։

*12.10 Ես. կգ. 18։

*12.11 Հմր. 4։

*12.11 Ես. խբ. 25։

*12.13 Ղև. իզ. 16։ բ Օր. իը. 38։ Միք. զ. 15։ Անգ. ա. 6։

*12.14 Զաք. բ. 8։

*12.14 Տես բ Օր. լ. 3։ Գլ. լբ. 37։

*12.15 Եզեկ. իը. 25։

*12.15 Ամով. թ. 14։

*12.16 Գլ. դ. 2։

*12.16 Եփես. բ. 20, 21։ ա Պետ. բ. 5։

*12.17 Ես. կ. 12։