Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղէմը առնվում է. Կուրացրուած Սեդեկիան տանում են Բաբիլոն. Նաբուգո…
Երուսաղէմը առնվում է. Կուրացրուած Սեդեկիան տանում են Բաբիլոն. Նաբուգոդոնոսորը պաշտպանում է Երեմիային, և սա յայտնում է Աբդիմելէքին որ կþազատուի։
1* Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։ 2Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։ 3Եւ Բաբիլոնի թագաւորի * բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգեղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։
4* Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. Եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։ 5Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան * Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի * Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։ 6Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։ 7Եւ * կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։ 8Եւ Քաղդէացիք * այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։ 9Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը * Նաբուզարդան * դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։ 10Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չþունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։
11Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով. 12Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չþանես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։ 13* Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին, 14Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան * Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդիի * Աքիկամի որդիի * Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. Եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։
15Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով. 16Գնա ասիր * Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ * իմ խօսքերը այս քաղաքի վերայ þի չարն, եւ ոչ թէ þի բարին, եւ կþկատարուին քո առաջին այն օրը։ 17Եւ կþազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։ 18Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ * քո հոգին քեզ համար աւարի պէս կþլինի, որովհետեւ դու * ինձ յուսացիր, ասում է Տէրը։
*39.1 դ Թագ. իե. 1-4։ Գլ. ծբ. 4-7։
*39.3 Գլ. լը. 17։
*39.4 դ Թագ. իե. 4 ևլն։ Գլ. ծբ. 7 ևլն։
*39.5 Գլ. լբ. 4։ լը. 18, 23։
*39.5 դ Թագ. իգ. 33։
*39.7 Եզեկ. ժբ. 13։ Տես Գլ. լբ. 4։
*39.8 դ Թագ. իե. 9։ Գլ. լը. 18։ ծբ. 13։
*39.9 դ Թագ. իե. 11 ևլն։ Գլ. ծբ. 15 ևլն։
*39.9 Հմր. 10, 11 ևլն։ Տես Ծն. լէ. 36։
*
*39.14 Գլ. լը. 28։
*39.14 Գլ. իզ. 24։
*39.14 Գլ. խ. 5։
*39.16 Գլ. լը. 7, 12։
*39.16 Դան. թ. 12։
*39.18 Գլ. իա. 9։ խե. 5։
*39.18 ա Մն. ե. 20։ Սաղ. լէ. 40։