Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր Աւետարանի յառաջանալու համար աղօթելու և անառակ ընկերներից ետ կե…

Յորդոր Աւետարանի յառաջանալու համար աղօթելու և անառակ ընկերներից ետ կենալու։

1Այսուհետեւ, եղբարք, * աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։ 2* Եւ որ փրկուինք անօրէն եւ անզգամ մարդկանցից. * որովհետեւ հաւատքն ամենի բան չէ։ 3* Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ * կ’պահէ այն չարիցը։ 4* Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ։ 5* Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։

6Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, * որ ետ քաշուիք * ամեն եղբայրից, * որ անկարգ է վարվում. Եւ * ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։ 7* Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. * որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք։ 8Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, * այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք։ 9* Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, * այլ որ մեր անձներն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք։ 10Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ * եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ։ 11Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ * անկարգութիւնով են վարվում, * բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս։ 12* Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը * որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն։ 13Բայց դուք, եղբարք, * մի ձանձրանաք բարիք գործելուց։ 14Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. Եւ * մի խառնուիք նորա հետ որ ամաչէ։ 15* Բայց թշնամու պէս մի համարէք, * այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր։ 16* Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։

17* Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը. 18Այսպէս եմ գրում։ * Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։

*3.1 Եփես. զ. 19։ Կող. դ. 3։ ա Թես. ե. 25։

*3.2 Հռովմ. ժե. 31։

*3.2 Գոր. իը. 24։ Հռովմ. ժ. 16։

*3.3 ա կոր. ա. 9։ ա Թես. ե. 24։

*3.3 Յովհ. ժէ. 15։ բ Պետ. բ. 9։

*3.4 բ Կոր. է. 16։ Գաղ. ե. 10։

*3.5 ա Մն. իթ. 18։

*3.6 Հռովմ. ժզ. 17։ Հմր. 14։ ա Տիմ. զ. 5։ բ Յովհ. 10։

*3.6 ա Կոր. ե. 11, 13։

*3.6 ա Թես. դ. 11։ ե. 14։ Հմր. 11, 12, 14։

*3.6 Գլ. բ. 14։

*3.7 ա Կոր. դ. 16։ ժա. 1։ ա Թես. ա. 6, 7։

*3.7 ա Թես. բ. 10։

*3.8 Գոր. ժը. 3։ ի. 34։ բ Կոր. ժա. 9։ ա Թես. բ. 9։

*3.9 ա Կոր. թ. 6։ ա Թես. բ. 6, 7։

*3.9 Հմր. 7։

*3.10 Ծն. գ. 19։ ա Թես. դ. 11։

*3.11 Հմր. 6։

*3.11 ա Թես. դ. 11։ ա Տիմ. ե. 13։ ա Պետ. դ. 15։

*3.12 ա Թես. դ. 11։

*3.12 Եփես. դ. 28։

*3.13 Գաղ. զ. 9։

*3.14 Մատ. ժը. 17։ ա Կոր. ե. 9, 11։ Հմր. 6։

*3.15 Ղև. ժթ. 17։ ա Թես. ե. 14։

*3.15 Տիտ. գ. 10։

*3.16 Հռովմ. ժե. 33։ ժզ. 20։ ա Կոր. ժդ. 33։ բ Կոր. ժգ. 11։ ա Թես. ե. 23։

*3.17 ա Կոր. ժզ. 21։ Կող. դ. 18։

*3.18 Հռովմ. ժզ. 24։