Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկիրի բաժանելու համար ժողովուրդը կրկին անգամ հաշվում են։ 1Եւ հարո…

Երկիրի բաժանելու համար ժողովուրդը կրկին անգամ հաշվում են։

1Եւ հարուածից յետոյ. Եհովան Մովսէսի եւ Ահարօնի որդի՝ Եղիազար քահանայի հետ խօսեց ասելով. 2* Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի գումարն առէք՝ * քսան տարեկանից վեր եղողներին նորանց հայրերի տների համեմատ, այսինքն Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի ելնողներին։ 3Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան խօսեցին նորանց հետ * Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ ասելով. 4Քսան տարեկանից վեր եղողներին համարեցէք, ինչպէս որ Եհովան * Մովսէսին եւ Եգիպտոսի երկրից ելած Իսրայէլի որդկանցը հրամայեց։ 5* Ռուբէն Իսրայէլի անդրանիկը, եւ Ռուբենի որդիքը. Ենովքից Ենովքեանց տոհմը, 6Փաղղուսից՝ Փաղղուսեանց տոհմը, Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Քարմից Քարմեանց տոհմը. 7Ռուբենեանց տոհմերը սորանք են. Եւ նորանց համարուածները * քառասուն երեք հազար եօթը հարիւր երեսուն հոգի։ 8Եւ Փաղղուսի որդին Եղիաբն էր։ 9Եւ Եղիաբի որդիքը՝ Նամուէլ, Դաթան եւ Աբիրոն էին. Այս Դաթանը եւ Աբիրոնը ժողովքի մէջ երեւելիներ էին, որ Մովսէսին եւ Ահարօնին հակառակեցին Եհովայի դէմ կենող Կորխի ժողովքումը։ 10Եւ * երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց նորանց եւ Կորխին էլ, այն ժողովքը մեռնելիս՝ երբոր կրակը այն երկու հարիւր յիսուն մարդկանցը կերաւ, եւ * նորանք օրինակ եղան։ 11Բայց * Կորխի որդիքը չþմեռան։

12Շմաւոնի որդիքն իրանց տոհմերովը. * Նամուէլից Նամուէլեանց տոհմը, Յամինից Յամինեանց տոհմը, * Յաքինից Յաքինեանց տոհմը, * Զարայից Զարայեանց տոհմը, 13Սաւուղից Սաւուղեանց տոհմը։ 14Շմաւոնեանց տոհմերը սորանք են, քսանեւերկու հազար երկու հարիւր հոգի։

15Գադի որդիքն իրանց տոհմերովը. * Սափոնից Սափոնեանց տոհմը, Անգիից Անգեանց տոհմը, Սունիից Սունեանց տոհմը, 16* Ազենիից Ազենեանց տոհմը, 17Էրիից Էրեանց տոհմը, Արօդիից Արօդեանց տոհմը, Արելիից Արելեանց տոհմը։ 18Գադի որդկանց տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

19* Յուդայի որդիքը՝ Էր եւ Օնան էին, բայց Էր եւ Օնան Քանանի երկրումը մեռան։ 20Եւ Յուդայի որդիքն իրանց տոհմերովը սորանք էին. Սելօմից Սելօմեանց տոհմը, Փարեսից Փարեսեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը։ 21Եւ Փարեսի որդիքը սորանք էին. Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Յամուլից Յամուլեանց տոհմը։ 22Յուդայի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները եօթանասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։

23* Իսաքարի որդիքն իրանց տոհմերովը. Թովղայից Թովղայեանց տոհմը, Փուայից Փուայեանց տոհմը, 24Յասուբից Յասուբեանց տոհմը, Սամրօնից Սամրօնեանց տոհմը։ 25Իսաքարի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսունեւչորս հազար երեք հարիւր հոգի։

26* Զաբուղոնի որդիքն իրանց տոհմերովը. Սարեդից Սարեդեանց տոհմը, Ելօնից Ելօնեանց տոհմը, Յաղելից յաղելեանց տոհմը։ 27Զաբուղոնի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։

28* Յովսէփի որդիքն իրանց ըոհմերովը Մանասէ եւ Եփրեմ էին։ 29Մանասէի որդիքը. * Մաքիրից Մաքրիեանց տոհմը. Եւ Մաքիր ծնաւ Գաղաադին, Գաղաադից գաղաադեանց տոհմը։ 30Գաղաադի որդիքը սորանք են. * Իեզերից Իեզերեանց տոհմը, Քեղեգից Քեղեգեանց տոհմը, եւ Ասրիելից Ասրիելեանց տոհմը, 31Եւ Սիւքեմից Սիւքեմեանց տոհմը, 32Եւ Սեմիդայից Սեմիդայեանց տոհմը, եւ Ոփերից Ոփերեանց տոհմը, 33Եւ Ոփերի որդին * Սալպաադը տղերք չþունէր այլ աղջիկներ. Եւ Սալպաադի աղջիկների անունները Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա էին։ 34Մանասէի տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները յիսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։

35Եփրեմի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուտաղայից Սուտաղայեանց տոհմը, բոքորից բոքորեանց տոհմը, Թաանից Թաանեանց տոհմը։ 36Եւ Սուտաղայի որդիքը սորանք են՝ Էրանից Էրանեանց տոհմը։ 37Եփրեմի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները երեսուն երկու հազար հինգ հարիւր հոգի։ Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը սորանք են։

38* Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը. Բաղայից Բաղայեանց տոհմը, Ասբելից Ասբելեանց տոհմը, Աքիրամից Աքիրամեանց տոհմը, 39Սուփամից Սուփամեանց տոհմը, Ոփիմից Ոփիմեանց տոհմը։ 40Եւ Բաղայի որդիքը Արեդ եւ Նէեման էին. Արեդից Արեդեանց տոհմը, Նէեմանից Նէեմանեանց տոհմը։ 41Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը սորանք են, եւ նորանց համարուածները քառասունեւհինգ հազար վոց հարիւր հոգի։

42Դանի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. * Սուհամից Սուհամեանց տոհմը, Դանի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են։ 43Սուհամեանց բոլոր տոհմերի համարուածները վաթսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։

44* Ասերի որդիքն իրանց տոհմերովը, Յեմնայից Յեմնայեանց տոհմը, Յեսույից յեսույեանց տոհմը, Բարիայից Բարիայեանց տոհմը։ 45Բարիայի որդիներից՝ Քաբերից Քաբերեանց տոհմը, Մեղքիէլից Մեղքիէլեանց տոհմը։ 46Եւ Ասերի աղջկան անունը Սարա էր։ 47Ասերի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները յիսուն երեք հազար չորս հարիւր հոգի։

48* Նեփթաղիմի որդիքն իրանց տոհմերովը. Յասիելից Յասիելեանց տոհմը, 49Գունիից Գունեանց տոհմը, յասերից Յասերեանց տոհմը, Սիլլէմից Սիլլեմեանց տոհմը։ 50Նեփթաղիմի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն հինգ հազար չորս հարիւր հոգի։

51* Այս է Իսրայէլի որդկանց գումարը, վեց հարիւր եւ մէկ հազար եօթը հարիւր երեսուն հոգի։

52Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 53* Սորանց պիտի բաժանուի այն երկիրը ժառանգութեան համար իրանց անունների թիւին համեմատ։ 54* Շատին ժառանգութիւնը շատ տաս, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաս. Ամեն մէկին իր համարի համեմատ ժառանգութիւն տրուի։ 55Բայց երկիրը * վիճակով բաժանուի, եւ իրանց նահապետների ցեղերի անունների համեմատ ժառանգեն։ 56Ժառանգութիւնը շատի եւ քիչի մէջ վիճակով բաժանուի։

57* Եւ Ղեւտացիների համարուածներն իրանց տոհմերովը սորանք են. Գերսոնից գերսոնեանց տոհմը, կահաթից Կահաթեանց տոհմը, մերարիից Մերարեանց տոհմը։ 58Ղեւտացիների տոհմերը սորանք են՝ Ղոբենեանց տոհմը, Քեբրոնեանց տահմը, Մոողեանց տոհմը, Մուսեանց տոհմը, կորխեանց տոհմը։ 59Եւ կահաթ ծնեց Ամրամին։ Եւ Ամրամի կնկայ անունը Յոքաբեթ էր * Ղեւիի աղջիկը, որին Եգիպտոսի մէջ ծնեց Ղեւիի համար, եւ նա Ամրամի համար ծնեց Ահարօնին եւ մովսէսին եւ նորանց քոյր մարիամին։ 60Եւ * Ահարօնի համար ծնուեցան Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ իթամարը։ 61Բայց * Նադաբն եւ Աբիուդը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։ 62Եւ սորանց համարուածները * քսան երեք հազար հոգի էին մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները. * որովհետեւ նորանք * Իսրայէլի որդկանց հետ չþհամարուեցան, որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ նորանց ժառանգութիւն չþտրուեցաւ։

63Սորանք են Մովսէսի եւ Եղիազար քահանայի համարները, որ համարեցին Իսրայէլի որդկանց Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։ 64Եւ * սորանց մէջ բնաւ մէկ մարդ չþկար Իսրայէլի որդկանց այն համարուածներիցը, որոնց մովսէսն եւ Ահարօն քահանան Սինայի անապատումը համարեցին։ 65Որովհետեւ Եհովան ասել էր նորանց. * Անպատճառ կþմեռնեն անապատումը, եւ նորանցից մի մարդ չþմնաց, բացի * Յեփոնեան Քաղէբից եւ Նաւեան յեսուից։

*26.2 Ել. լ. 12։ լը. 25, 26։ Գլ. ա. 2։

*26.2 Գլ. ա. 3։

*26.3 Գլ. իբ. 1։ լա. 12։

*26.4 Գլ. ա. 1։

*26.5 Ծն. խզ. 8, 9։ Ել. զ. 14։ ա Մն. ե. 1-4։

*26.7 Տես Գլ. ա. 21։

*26.10 Գլ. ժզ. 32, 35։

*26.10 Գլ. ժզ. 38։ Տես ա Կոր. ժ. 6։ բ Պետ. բ. 6։

*26.11 Ել. զ. 24։ ա Մն. զ. 22։

*26.12 Ծն. խզ. 10։ Ել. զ. 15։

*26.12 ա Մն. դ. 24։

*26.12 Ծն. խզ. 10։

*26.15 Ծն. խզ. 16։

*26.16 Ծն. խզ. 16։

*26.19 Ծն. լը. 3-10։ խզ. 12։ ա Մն. բ. 3-5։

*26.23 Ծն. խզ. 13։ ա Մն. է. 1։

*26.26 Ծն. խզ. 14։

*26.28 Ծն. խզ. 20։

*26.29 Յես. ժէ. 1։ ա Մն. է. 14, 15։

*26.30 Յես. ժէ. 2։ Դատ. զ. 11, 24, 34։

*26.33 Գլ. իէ. 1։ լզ. 11։ Յես. ժէ. 3։

*26.38 Ծն. խզ. 21։ ա Մն. է. 6։ ը. 1 ևլն։

*26.42 Ծն. խզ. 23 (Հուսիմ։)

*26.44 Ծն. խզ. 17։ ա Մն. է. 30։

*26.48 Ծն. խզ. 24։ ա Մն. է. 13։

*26.51 Տես Գլ. ա. 46։

*26.53 Յես. ժա. 23։ ժդ. 1։

*26.54 Գլ. լգ. 54։ լե. 8։

*26.55 Գլ. լգ. 54։ լդ. 13։ Յես. ժա. 23։ ժդ. 2։

*26.57 Ծն. խզ. 11։ Ել. զ. 16-19։ ա Մն. զ. 1, 16-22։

*26.59 Ել. բ. 1, 2։ զ. 20։

*26.60 Գլ. գ. 2։ ա Մն. իդ. 1։

*26.61 Տես Ղև. ժ. 1, 2։ Գլ. գ. 4։ ա Մն. իդ. 2։

*26.62 Տես Գլ. գ. 39։

*26.62 Գլ. ա. 49։

*26.62 Գլ. ժը. 20, 23, 24։ բ Օր. ժ. 9։ Յես. ժգ. 14, 33։

*26.64 բ Օր. բ. 14, 15։

*26.65 Գլ. ժդ. 28, 29։ ա Կոր. ժ. 5։

*26.65 Գլ. ժդ. 30։