Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոս արգելում է անխորհրդաբար դատելը։ Իր տունը վէմի վերայ շինող մար…

Քրիստոս արգելում է անխորհրդաբար դատելը։ Իր տունը վէմի վերայ շինող մարդի առակը։

1* Մի դատէք, որ չ’դատուիք։ 2Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. Եւ * ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ։ 3* Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում, 4Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. Եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։ 5Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։ 6* Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. Որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։

7* Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ 8Որովհետեւ * ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։ 9Կամ * ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան։ 10Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան։ 11Արդ՝ եթէ դուք * չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի * ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից։

12* Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ * այս է օրէնքը եւ մարգարէները։ 13* Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ 14* Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

15* Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, * որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց * յափշտակող գայլեր են։ 16* Իրանց պտուղներիցը նորանց * ճանաչեցէք. * մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։ 17Այսպէս * ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ 18Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ 19* Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ 20Ուրեմն իրանց պտուղներիցը * ճանաչեցէք նորանց։

21Ոչ թէ ամեն ինձ * Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ 22Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, * չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ 23* Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. * ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։

24Արդ՝ * ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։ 25Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. Որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։ 26Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։ 27Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։

28Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, * ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։ 29* Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։

*7.1 Ղուկ. զ. 37, 38, 41, 42։ Հռովմ. բ. 1։ ժդ. 3, 4, 10, 13։ ա Կոր. դ. 3, 5։ Յակ. դ. 11, 12։

*7.2 Մար. դ. 24։ Ղուկ. զ. 38։

*7.3 Ղուկ. զ. 41, 42։

*7.6 Առակ. թ. 7, 8։ իգ. 9։ Գոր. ժգ. 45, 46։

*7.7 Գլ. ժը. 19։ իա. 22։ Մար. ժա. 24։ Յովհ. ժդ. 13։ ժե. 7, 16։ ժզ. 23, 24։ Յակ. ա. 5, 6։ ա Յովհ. գ. 22։ ե. 14, 15։

*7.8 Առակ. ը. 17։ Երեմ. իթ. 12, 13։

*7.9 Ղուկ. ժա. 11-13։

*7.11 Ծն. զ. 5։ ը. 21։

*7.11 Հմր. 21։ Գլ. ե. 16, 45, 48։ զ. 9, 14, 26։ ժբ. 50։ ժզ. 17։ ժը. 10, 14, 19, 35։ իգ. 9։

*7.12 Ղուկ. զ. 31։

*7.12 Գլ. իբ. 39, 40։ Հռովմ. ժգ. 8, 9։ Գաղ. ե. 14։

*7.13 Ղուկ. ժգ. 24։

*7.14 Ոմանք՝ քանզի

*7.15 բ Օր. ժգ. 3։ Երեմ. իգ. 16։ Գլ. իդ. 4, 5, 11, 24։ Մար. ժգ. 22։ Հռովմ. ժզ. 17, 18։ Եփես. ե. 6։ Կող. բ. 8։ բ Պետ. բ. 1-3։ ա Յովհ. դ. 1։

*7.15 Միք. գ. 5։ բ Տիմ. գ. 5։

*7.15 Գոր. ի. 29, 30։

*7.16 Հմր. 20։ Գլ. ժբ. 33։

*7.16 Կամ՝ կþճանաչէք

*7.16 Ղուկ. զ. 43, 44։

*7.17 Գլ. ժբ. 33։

*7.19 Գլ. գ. 10։ Ղուկ. գ. 9։

*7.20 Կամ՝ կþճանաչէք

*7.21 Ովս. ը. 2։ Գլ. իե. 11, 12։ Ղուկ. զ. 46։ ժգ. 25։ Գոր. ժթ. 13։ Հռովմ. բ. 13։ Յակ. ա. 22։

*7.22 Թու. իդ. 4։ Յովհ. ժա. 51։ ա Կոր. ժգ. 2։

*7.23 Գլ. իե. 12։ Ղուկ. ժգ. 25, 27։ բ Տիմ. բ. 19։

*7.23 Սաղ. ե. 5։ զ. 8։ Գլ. իե. 41։

*7.24 Ղուկ. զ. 47 ևլն։

*7.28 Գլ. ժգ. 54։ Մար. ա. 22։ զ. 2։ Ղուկ. դ. 32։

*7.29 Յովհ. է. 46։