Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չար հովիւների դէմ։ Դաւիթի ցեղիցը բարի հովիւը և թագաւորը խոստացվում է։…

Չար հովիւների դէմ։ Դաւիթի ցեղիցը բարի հովիւը և թագաւորը խոստացվում է։ Սուտ մարգարէների պատիժը։

1Վայ * այն հովիւներին, որ կորցնում են ցրւում են իմ արօտի ոչխարներին, ասում է Տէրը։ 2Սորա համար այսպէս է ասում Տէրն՝ Իսրայէլի Աստուածը, այն հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. Դուք իմ ոչխարներին ցրիւ տուիք եւ դուրս արիք եւ նորանց վերայ տեսչութիւն չարիք. * ահա ես ձեզ այցելութիւն պիտի անեմ ձեր գործերի չարութեան համար, ասում է Տէրը։ 3Եւ * ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները, եւ նորանք պիտի աճեն եւ բազմանան։ 4Եւ նորանց վերայ * հովիւներ պիտի կանգնեցնեմ, որ նորանց հովուեն, եւ նորանք այլ եւս պիտի չþվախենան եւ չþզարհուրեն, եւ պիտի չþպակասեն, ասում է Տէրը։ 5* Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կþկացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կþթագաւորէ ու իմաստութեամբ կþվարուի, եւ * իրաւունք ու արդարութիւն կþգործէ երկրի վերայ։ 6* Նորա օրերին կþազատուի Յուդան, եւ Իսրայէլը * ապահով կþբնակուէ. Եւ * սա է նորա անունը, որով նա կþկոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։ 7Սորա համար ահա * օրեր են գալիս, ասում է Տէրը, որ այլ եւս չեն ասելու, թէ կենդանի է Տէրը, որ դուրս հանեց Իսրայէլի որդկանցը Եգիպտոսի երկրիցը. 8Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ * այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ։ 9Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, * երերում են բոլոր ոսկորներս. Ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։ 10Որովհետեւ * շնացողներով լցուել է երկիրը, որ * անէծքի պատճառով երկիրը սուգ է բռնել, * չորացել են անապատի արօտները, եւ նորանց ընթացքը չար է, եւ նորանց ոյժը ուղիղ չէ։ 11Որովհետեւ * թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, * իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։ 12* Սորա համար նորանց ճանապարհն իրանց համար խաւարի մէջ սահելկոտ տեղերի պէս պիտի լինի. Նորանք պէտք է հրուին, եւ նորանում վայր ընկնեն, որովհետեւ ես * նորանց վերայ չարիք եմ բերելու նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։

13Եւ Սամարիայի մարգարէներումը յիմարութիւն տեսայ, * Բահաղով մարգարէացան եւ * մոլորցրին իմ Իսրայէլ ժողովրդին։ 14Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ * շնանալ եւ * ստութեամբ գնալ, որ * չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չþդառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. Նորանց ամենը ինձ համար * Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։ 15Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը մարգարէների մասին. Ահա ես նորանց * օշինդր պիտի ուտեցնեմ, եւ նորանց լեղի ջուր պիտի խմեցնեմ, որովհետեւ Երուսաղէմի մարգարէներից ապականութիւն դուրս եկաւ բոլոր երկրի մէջ։

16Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. Նորանք ձեզ խաբում են, նորանք * իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։ 17Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, * խաղաղութիւն է լինելու ձեզ համար եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. * Ձեզ վերայ չարիք չի գալու։ 18Որովհետեւ * ո՞վ է կանգնել Տիրոջ խորհուրդումը, եւ տեսել ու լսել նորա խօսքը. Ո՞վ է ականջ դրել նորա խօսքին ու լսել։ 19Ահա * Տիրոջ մրրիկը բորբոքուած դուրս եկաւ, եւ պտոյտ եկող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։ 20* Տիրոջ բարկութիւնը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. * յետի օրերումը պիտի պարզ հասկանաք այդ։ 21* Ես այդ մարգարէներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նորանց հետ չեմ խօսել, բայց իրանք մարգարէանում են։ 22Եւ * եթէ կանգնած լինէին իմ խորհուրդումը, այն ժամանակ լսել կþտային իմ խօսքերը իմ ժողովրդին, եւ նորանց ետ կþդարձնէին * իրանց չար ճանապարհներիցը, եւ իրանց չար գործերիցը։

23Մի՞թէ ես մօտիկից եմ Աստուած, ասում է Տէրը. Եւ հեռուից Աստուած չե՞մ։ 24Կամ մի մարդ կարո՞ղ է * ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չþտեսնեմ, ասում է Տէրը. * չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։ 25Ես լսել եմ ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարէացող մարգարէքը, ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։ 26Մինչեւ ե՞րբ է լինելու այս սուտ մարգարէացող մարգարէների սրտումը, որ մարգարէանում են իրանց սրտի խաբէութիւնը. 27Որոնք մտածում են որ իմ ժողովրդին մոռացնել տան իմ անունը, այն երազներովն որ իրար պատմում են, * ինչպէս որ իրանց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։ 28Այն մարգարէն, որի մօտ երազ կայ, թող երազ պատմէ, եւ որի մօտ իմ խօսքը կայ, թող իմ խօսքը խօսէ ճշմարտութեամբ. Յարդը ի՞նչ բան ունի ցորենի հետը, ասում է Տէրը։ 29Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։ 30Սորա համար ահա * ես այն մարգարէների դէմ եմ, ասում է Տէրը, որոնք իմ խօսքերն իրարից գողանում են։ 31Ահա ես այն մարգարէների դէմ եմ՝ ասում է Տէրը, որ վեր են առնում իրանց լեզուն եւ պատգամ հրատարակում։ 32Ահա ես այն սուտ երազներ մարգարէացողների դէմ եմ, ասում է Տէրը, որ պատմում են նորանց եւ մոլորեցնում իմ ժողովրդին իրանց ստութիւններովն ու * իրանց սնապարծութիւնովը, եւ ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ մի շահ եւ օգուտ չþունեն այս ժողովրդի համար, ասում է Տէրը։

33Եւ երբոր քեզ հարցնէ այս ժողովուրդը կամ մարգարէն կամ քահանան՝ ասելով թէ Ի՞նչ է Տիրոջ * բեռը, այն ժամանակ դու ասիր նորանց. Ո՞ր բեռը, եւ * ես ձեզ պիտի դէն գցեմ, ասում է Տէրը։ 34Եւ Տիրոջ բեռն ասող մարգարէին եւ քահանային ու ժողովրդին՝ ես այնպիսի մարդին ու նորա տանը պիտի այցելեմ։ 35Այսպէս ասեցէք՝ ամեն մարդ իր ընկերին եւ ամեն մարդ իր եղբօրը. Տէրն ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։ 36Եւ այլ եւս մի յիշէք Տիրոջ բեռը. Որովհետեւ բեռն է դառնալու ամեն մարդի համար իր խօսքը, եւ դուք փոխել էք կենդանի Աստուծոյ խօսքը, որ Զօրաց Տէրն է մեր Աստուածը։ 37Այսպէս ասիր մարգարէին՝ Տէրը քեզ ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։ 38Բայց եթէ Տիրոջ բեռը ասէք, ուրեմն այսպէս է ասում Տէրը, որովհետեւ դուք ասում էք այդ «Տիրոջ բեռը» խօսքը, թէեւ լուր ուղարկեցի ձեզ մօտ ասելով՝ Մի ասիք Տիրոջ բեռը, 39Դորա համար ահա ես * ձեզ բոլորվին պիտի մոռանամ, եւ * ձեզ պիտի ձգեմ իմ երեսի առաջից, եւ այն քաղաքը, որ տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին։ 40Եւ ձեզ վերայ պիտի դնեմ * յաւիտենական անարգանք եւ յաւիտենական նախատինք, որ չի մոռացուիլ։

*23.1 Գլ. ժ. 21։ իբ. 22։ եզեկ. լդ. 2։

*23.2 Ել. լբ. 34։

*23.3 Գլ. լբ. 37։ Եզեկ. լդ. 13 ևլն։

*23.4 Գլ. գ. 15։ Եզեկ. լդ. 23 ևլն։

*23.5 Ես. դ. 2։ ժա. 1։ խ. 10, 11։ Գլ. լգ. 14-16։ Դան. թ. 24։ Զաք. գ. 8։ զ. 12։ Յովհ. ա. 45։

*23.5 Սաղ. հբ. 2։ Ես. թ. 7։ լբ. 1, 18։

*23.6 բ Օր. լգ. 28։ Զաք. ժդ. 11։

*23.6 Գլ. լբ. 37։

*23.6 Գլ. լգ. 16։ ա կոր. ա. 30։

*23.7 Գլ. ժզ. 14, 15։

*23.8 Ես. խդ. 5, 6։ Հմր. 3։

*23.9 Տես Ամբ. գ. 16։

*23.10 Գլ. ե. 7, 8։ թ. 2։

*23.10 Ովս. դ. 2, 3։

*23.10 Գլ. թ. 10։ ժբ. 4։

*23.11 Գլ. զ. 13։ ը. 10։ Սոփ. գ. 4։

*23.11 Գլ. է. 30։ ժա. 15։ լբ. 34։ Եզեկ. ը. 11։ իգ. 39։

*23.12 Սաղ. լե. 6։ Առակ. դ. 19։ Գլ. ժգ. 16։

*23.12 Գլ. ժա. 23։

*23.13 Գլ. բ. 8։

*23.13 Ես. թ. 16։

*23.14 Գլ. իթ. 23։

*23.14 Հմր. 26։

*23.14 Եզեկ. ժգ. 22։

*23.14 բ Օր. լբ. 32։ Ես. ա. 9, 10։

*23.15 Գլ. ը. 14։ թ. 15։

*23.16 Գլ. ժդ. 14։ Հմր. 21։

*23.17 Գլ. զ. 14։ ը. 11։ Եզեկ. ժգ. 10։ Զաք. ժ. 2։

*23.17 Միք. գ. 11։

*23.18 Յոբ ժե. 8։ ա Կոր. բ. 16։

*23.19 Գլ. իե. 32։ լ. 23։

*23.20 Գլ. լ. 24։

*23.20 Ծն. խթ. 1։

*23.21 Գլ. ժդ. 14։ իէ. 15։ իթ. 9։

*23.22 Հմր. 18։

*23.22 Գլ. իե. 5։

*23.24 Սաղ. ճլթ. 7 ևլն։ Ամով. թ. 2, 3։

*23.24 գ Թագ. ը. 27։ Սաղ. ճլթ. 7։

*23.27 Դատ. գ. 7։ ը. 33, 34։

*23.30 բ Օր. ժը. 20։ Գլ. ժդ. 14, 15։

*23.32 Սոփ. գ. 4։

*23.33 Այսինքն՝ պատգամը,

*23.33 Հմր. 39։

*23.39 Ովս. դ. 6։

*23.39 Հմր. 33։

*23.40 Գլ. ի. 11։