Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովաբի դէմ մարգարէութիւն։ 1* Մովաբի մասին այսպէս է ասում Զօրա…

Մովաբի դէմ մարգարէութիւն։

1* Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ * Նաբաւին, որ աւերակ է դառել. * Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։ 2Այլ եւս * Մովաբի պարծենալը չþկայ * Եսեբոնում. Նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. Ետեւիցդ գալիս է սուրը։ 3* Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։ 4Մովաբը փշրուեցաւ. Նորա պզտիկները աղաղակ բարձարցրին։ 5Որովհետեւ * Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. Որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։ 6* Փախէք, ազատեցէք ձեր անձը. Եւ * մոշենիի պէս եղէք անապատումը։ 7Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. Եւ * Քամովսը պիտի գերի գնայ՝ * նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։ 8Եւ * պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չþպրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։ 9* Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. Եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չþլինի նորանցում։ 10* Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։

11Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր * իր մրուրի վերայ, նա չþթափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չþգնաց. Դորա համար նորա համը մնաց իրանում եւ հոտը չþփոխուեցաւ։ 12Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կþուղարկեմ, եւ նորանք կþփոխադրեն նորան, եւ նորա ամանները կþդարտակեն եւ նորա տիկերը կþպատառոտեն։ 13Եւ Մովաբը կþամաչէ * Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը * ամաչեց իր ապաւինած * Բեթէլից։ 14Ի՞նչպէս էք ասում, * Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։ 15* Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան * մորթուելու, ասում է * Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։ 16Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։ 17Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ * զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։ 18Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, * ով Դեբոնում բնակող աղջիկ. Որովհետեւ * Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։ 19* Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով * Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։

20Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. * ոռնա եւ գոռա. Պատմեցէք * Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։ 21Եւ դատաստան եկաւ * դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ. 22Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ, 23Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովղի վերայ եւ Բեթմաւոնի վերայ. 24Եւ * Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։ 25* Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ * նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։ 26* Նորան աչբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։ 27Կամ * մի՞թէ Իսրայէլը ծաղր չþեղաւ քեզ համար, * կամ նա գողերի միջում գտնուեցա՞ւ. Որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։ 28Ձգեցէք քաղաքները եւ * վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. Եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։

29* Մենք լսել ենք մովաբի ամբարտաւանութիւնը. Նա շատ ամբարտաւան է. Նորա հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։ 30Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. Նորա * սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։ 31Սորա համար * պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։ 32Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, * ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. Քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։ 33Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը * պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չþկոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չէ լինելու։ 34* Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. * Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. Որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։ 35Եւ պիտի դադարեցնեմ Մովաբից, ասում է Տէրը, * բարձրաւանդակում ողջակէզ մատուցանողին, եւ նորա աստուածներին խունկ ծխողին։

36Սորա համար * սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար * այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։ 37Որովհետեւ * ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ * մէջքի վերայ՝ քուրձ։ 38Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեցի Մովաբին մի այնպիսի * ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։ 39Ի՜նչպէս կոտրուեցաւ. Ոռնում են. Ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. Եւ մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։ 40Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա * արծիւի պէս թռչում է, եւ տարածում * իր թեւերը Մովաբի վերայ։ 41Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. Եւ այն օրը * Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կþլինի։ 42Եւ Մովաբը * պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։ 43* Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։ 44Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. Որովհետեւ ես * նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։ 45Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. Բայց կրակ դուրս եկաւ * Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ * Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։ 46* Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ քո տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։ 47Բայց * ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։

Մինչեւ այստեղ է մովաբի դատաստանը։

*48.1 Ես. ժե. և ժզ։ Գլ. իե. 21։ իէ. 3։ Եզեկ. իե. 9։ Ամով. բ. 1, 2։

*48.1 Թու. լբ. 38։ լգ. 47։ Ես. ժե. 2։

*48.1 Թու. լբ. 37։

*48.2 Ես. ժզ. 14։

*48.2 Ես. ժե. 4։

*48.3 Հմր. 5։

*48.5 Ես. ժե. 5։

*48.6 Գլ. ծա. 6։

*48.6 Գլ. ժէ. 6։

*48.7 Թու. իա. 29։ Դատ. ժա. 24։ Տես Ես. խզ. 1, 2։ Գլ. խգ. 12։

*48.7 Գլ. խթ. 3։

*48.8 Գլ. զ. 26։ Հմր. 18։

*48.9 Սաղ. ծե. 6։ Հմր. 28։

*48.10 Տես Դատ. ե. 23։ ա Թագ. ժե. 3, 9։ գ Թագ. ի. 42։

*48.11 Սոփ. ա. 12։

*48.13 Դատ. ժա. 24։ գ Թագ. ժա. 7։

*48.13 Ովս. ժ. 6։

*48.13 գ Թագ. ժբ. 29։

*48.14 Ես. ժզ. 6։

*48.15 Հմր. 8, 9, 18։

*48.15 Գլ. ծ. 27։

*48.15 Գլ. խզ. 18։ ծա. 57։

*48.17 Տես Ես. թ. 4։ ժդ. 4, 5։

*48.18 Թու. իա. 30։ Ես. ժե. 2։ Տես Ես. խէ. 1։ Գլ. խզ. 19։

*48.18 Հմր. 8։

*48.19 ա Թագ. դ. 13։

*48.19 բ Օր. բ. 36։

*48.20 Ես. ժզ. 7։

*48.20 Տես Թու. իա. 13։

*48.21 Հմր. 8։

*48.24 Ամով. բ. 2։

*48.25 Սաղ. հե. 10։

*48.25 Տես Եզեկ. լ. 21։

*48.26 Գլ. իե. 15, 27։

*48.27 Սոփ. բ. 8։

*48.27 Տես Գլ. բ. 26։

*48.28 Սաղ. ծե. 6, 7։ Հմր. 9։

*48.29 Ես. ժզ. 6 ևլն։

*48.30 Ես. ժզ. 6։ Գլ. ծ. 36։

*48.31 Ես. ժե. 5։ ժզ. 7, 11։

*48.32 Ես. ժզ. 8, 9։

*48.33 Ես. ժզ. 10։ Յովել. ա. 12։

*48.34 Ես. ժե. 4-6։

*48.34 Ես. ժե. 5, 6։ Հմր. 5։

*48.35 Ես. ժե. 2։ ժզ. 12։

*48.36 Ես. ժե. 5։ ժզ. 11։

*48.36 Ես. ժե. 7։

*48.37 Ես. ժե. 2, 3։ Գլ. խէ. 5։

*48.37 Ծն. լէ. 34։

*48.38 Գլ. իբ. 28։

*48.40 բ Օր. իը. 49։ Գլ. խթ. 22։ Դան. է. 4։ Ովս. ը. 1։ Ամբ. ա. 8։

*48.40 Ես. ը. 8։

*48.41 Ես. ժգ. 8։ իա. 3։ Գլ. լ. 6։ խթ. 22, 24։ ծ. 43։ ծա. 30։ Միք. դ. 9։

*48.42 Սաղ. ձգ. 4։ Ես. է. 8։

*48.43 Ես. իդ. 17, 18։

*48.44 Տես Գլ. ժա. 23։

*48.45 Թու. իա. 28։

*48.45 Տես Թու. իդ. 17։

*48.46 Թու. իա. 29։

*48.47 Գլ. խթ. 6, 39։