Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խաղաղութեան թագաւորի և նորա թագաւորութեան գովասանքը։ * Սողոմո…
Խաղաղութեան թագաւորի և նորա թագաւորութեան գովասանքը։
* Սողոմոնի (Սաղմոս)։
1Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։
2* Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով։
3* Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները արդարութիւնով լցուին։
4Նա իրաւունք անէ * ժողովրդի աղքատներին. Խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.
5Վախենան քեզանից * քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։
6* Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. * ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։
7Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ * շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չþլինի։
8Եւ նա տիրապետէ * ծովիցը մինչեւ ծովը. Եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
9* Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
10* Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։
11Եւ * ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։
12Որովհետեւ նա կþփրկէ խեղճին որ * աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չþունի։
13Նա կþխղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կþապրեցնէ։
14Նենգութիւնից եւ բռնութիւնից կþփրկէ նորանց անձերը. Եւ * նորանց արիւնը պատուական կþլինի նորա առաջին։
15Եւ նա կþապրի եւ կþտան նորան Շաբայի ոսկիիցը. Եւ աղօթք կþանեն նորա համար ամեն ժամանակ. Ամեն օր կþօրհնեն նորան։
16Ցորենի առատութիւն կþլինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. Նորա պտուղը կþշարժուի ինչպէս Լիբանանը. Եւ քաղաքիցը * կþծաղկեն ինչպէս երկրի խոտը։
17* Նորա անունը կþլինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կþկենայ. Նորա անունը կþմնայ, * եւ կþօրհնուին նորանով. * ամեն հեթանոսները երանի կþտան նորան։
18* Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ * մինակ նա է հրաշք անող։
19Եւ * օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ * թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. * ամէն եւ ամէն։
20վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։
*Սաղ. հբ Սաղ. ճիէ. վերնագիրը։
*72.2 Ես. ժա. 3, 4։ լբ. 1։
*72.3 Սաղ. կե. 12։ ձե. 10։ ճժդ. 4, 6։ Յովել գ. 18։ Տես Ես. լբ. 17։
*72.4 Ես. ժա. 4։
*72.5 Սաղ. ձթ. 36, 37։ Երեմ. լա. 35, 36։
*72.6 բ Թագ. իգ. 4։ Ովս. զ. 3։ Ամով. է. 1։
*72.6 բ Օր. լբ. 2։ Սաղ. կե. 10։
*72.7 Ես. բ. 4։ Դան. բ. 44։ Ղուկ. ա. 33։
*72.8 Ել. իգ. 31։ գ Թագ. դ. 21, 24։ Սաղ. բ. 8։ ձ. 11։ ձթ. 25։ ճժ. 2։ Զաք. թ. 10։
*72.9 Սաղ. հդ. 14։ Տես Ես. իգ. 13։
*72.10 գ Թագ. ե. 10։ ժ. 10։ բ Մն. թ. 21։ Սաղ. խե. 12։ կը. 29։ Ես. խթ. 7։ կ. 6, 9։
*72.11 Ես. խթ. 22, 23։
*72.12 Յոբ իթ. 12։
*72.14 Սաղ. ճժզ. 15։
*72.16 Տես գ Թագ. դ. 20։
*72.17 Սաղ. ձթ. 36։
*72.17 Ծն. ժբ. 3։ իբ. 18։ Երեմ. դ. 2։
*72.17 Ղուկ. ա. 48։
*72.18 ա Մն. իթ. 10։ Սաղ. խա. 13։ ճզ. 48։
*72.18 Ել. ժե. 11։ Սաղ. հէ. 14։ ճլզ. 4։ Տես Յոբ թ. 8։
*72.19 Նէեմ. թ. 5։
*72.19 Թու. ժդ. 21։
*72.19 Տես Սաղ. խա. 13։