Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի պալատը, կնիկները, զաւակները և յաղթութիւնները Փղշտացիների դէմ։ …
Դաւիթի պալատը, կնիկները, զաւակները և յաղթութիւնները Փղշտացիների դէմ։
1Եւ Տիւրոսի * Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։ 2Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. Որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձարացաւ իր ժողովրդի իսրայէլի պատճառով։
3Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։ 4Եւ սորանք են * Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, 5Սողոմոն, Յեբաար, Եղիսուա, 6Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ, 7Յափիէ, Եղիսամա, * Բաղիադա եւ Եղիփաղէտ։
8Եւ Փղշտացիները լսեցին, որ * Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։ 9Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան * Ռափայնոց հովտումը։ 10Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կþմատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կþմատնեմ։ 11Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. Եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։ 12Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. Եւ դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։
13Եւ * Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։ 14Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա * թթենիների կողմից։ 15Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. Որովհետեւ Աստուած պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։ 16Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը * Գաբաւոնից մինչեւ Գազեր։ 17Եւ * Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց * ամեն ազգերի վերայ։
*14.1 բ Թագ. ե. 11 ևլն։
*14.4 Գլ. գ. 5։
*14.7 բ Թագ. ե. 16՝ «Եղիադա։»
*14.8 բ Թագ. ե. 17։
*14.9 Գլ. ժա. 15։
*14.13 բ Թագ. ե. 22։
*14.14 բ Թագ. ե. 23։
*14.16 բ Թագ. ե. 25
*14.17 Յես. զ. 27։ բ Մն. իզ. 8։
*14.17 բ Օր. բ. 25։ ժա. 25։