Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի պատիժը, դարձը և յաջողութիւնը։ 1* Ետ դարձիր, ով Իսրայ…
Իսրայէլի պատիժը, դարձը և յաջողութիւնը։
1* Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. * որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։ 2Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. Ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ * մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։ 3* Ասորեստանցին մեզ չի փրկիլ. * ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ * մեր ձեռաց գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. * որովհետեւ որբը քեզանից կþգտնէ ողորմութիւն։
4Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից. 5* Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. Նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։ 6Նորա ոստերը պիտի տարածուին, եւ * նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ * նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։ 7* Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. Պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի։ 8Եփրեմը պիտի ասէ. * Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ * Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. * ինձանից է քո պտուղը գտնուելու։
9* Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. Որովհետեւ * ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. Իսկ յանցաւորները կþգլորուին նորանցում։
*14.1 Գլ. ժբ. 7։ Յովել. բ. 13։
*14.1 Գլ. ժդ. 9։
*14.2 Եբր. ժգ. 15։
*14.3 Տես Երեմ. լա. 18 ևլն։ Գլ. ե. 13։ ժբ. 2։
*14.3 Տես բ Օր. ժէ. 16։ Սաղ. լգ. 17։ Ես. լ. 2, 16։ լա. 1։
*14.3 Գլ. բ. 17։ Հմր. 8։
*14.3 Սաղ. ժ. 14։ կը. 5։
*14.5 Յոբ իթ. 19։ Առակ. ժթ. 12։
*14.6 Սաղ. ծբ. 8։ ճիը. 3։
*14.6 Ծն. իէ. 27։ Երգ. դ. 11։
*14.7 Սաղ. ղա. 1։
*14.8 Հմր. 3։
*14.8 Երեմ. լա. 18։
*14.8 Յակ. ա. 17։
*14.9 Սաղ. ճէ. 43։ Երեմ. թ. 12։ Դան. ժբ. 10։ Յովհ. ը. 47։ ժը. 37։
*14.9 Առակ. ժ. 29։ Ղուկ. բ. 34։ բ Կոր. բ. 16։ ա Պետ. բ. 7, 8։