Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հոգևոր և աշխարհական իշխանների պատիժը։ Երուսաղէմի կործանումը։ 1Եւ ե…

Հոգևոր և աշխարհական իշխանների պատիժը։ Երուսաղէմի կործանումը։

1Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, * չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը. 2Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։ 3* Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց կտորում ինչպէս * կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ։ 4Այն ժամանակ * կþաղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կþծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։

5Այսպէս է ասում Տէրը * իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, * որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ * ով որ նորանց բերանը մի բան չþդնէ, նորա դէմ պատերազմ կþհրատարակեն. 6* Վասն որոյ գիշեր կþլինի ձեզ որ տեսիլք չþտեսնէք. Եւ ձեզ խաւար կþլինի որ գուշակութիւն չþանէք. Եւ * արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։ 7Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, * որովհետեւ չþկայ Աստուծոյ պատասխան։ 8Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով, որ * իմացնեմ Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը։

9Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք. 10* Սիօնը * արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։ 11* Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ * նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ * Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է մեզ վերայ չարիք չի գալ։ 12Դորա համար Սիօնը ձեր պատճառով պիտի * իբրեւ ագարակ հերկուի, եւ * Երուսաղէմը աւերակների դէզեր դառնայ, եւ * տաճարի սարը՝ անտառի բարձրաւանդակներ։

*3.1 Երեմ. ե. 4, 5։

*3.3 Սաղ. ժդ. 4։

*3.3 Եզեկ. ժա. 3, 7։

*3.4 Սաղ. ժը. 41։ Առակ. ա. 28։ Ես. ա. 15։ Եզեկ. ը. 18։ Զաք. է. 13։

*3.5 Ես. ծզ. 10, 11։ Եզեկ. ժգ. 10։ իբ. 25։

*3.5 Գլ. բ. 11։ Մատ. է. 15։

*3.5 Եզեկ. ժգ. 18, 19։

*3.6 Ես. ը. 20, 22։ Եզեկ. ժգ. 23։ Զաք. ժգ. 4։

*3.6 Ամովս. ը. 9։

*3.7 Սաղ. հդ. 9։ ամովս. ը. 11։

*3.8 Ես. ծը. 1։

*3.10 Երեմ. իբ. 13։

*3.10 Եզեկ. իբ. 27։ Ամբ. բ. 12։ Սոփ. գ. 3։

*3.11 Ես. ա. 23։ եզեկ. իբ. 12։ ովս. դ. 18։ Գլ. է. 3։

*3.11 Երեմ. զ. 13։

*3.11 Ես. խը. 2։ Երեմ. է. 4։ Հռովմ. բ. 17։

*3.12 Երեմ. իզ. 18։ Գլ. ա. 6։

*3.12 Սաղ. հթ. 1։

*3.12 Գլ. դ. 2։