Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը կրկին պնդում է որ անարատ վարք է ունեցել Աստուծոյ և մարդկանց առաջ…

Յոբը կրկին պնդում է որ անարատ վարք է ունեցել Աստուծոյ և մարդկանց առաջին։

1* Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չþմտածեմ։

2Եւ * ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։

3Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. Եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։

4* Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։

5Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,

6Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։

7Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ * իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,

8* Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։

9Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,

10Իմ կինը * ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։

11Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ * դատաւորների դատելի անօրէնութիւն։

12Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կþխլէ։

13Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,

14Այն ժամանակ ես ի՞նչ կþանեմ, երբոր * Աստուած վեր կենայ. Եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կþտամ.

15* Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։

16Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,

17Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել,

18(Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)

19Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ * թէ որ ծածկոց չþունի աղքատը,՝՝

20* Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,

21Եթէ * իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,

22Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։

23Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. Եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։

24* Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.

25* Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.

26Կամ * եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,

27Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.

28Որ դա էլ դատաւորների * դատելի անօրէնութիւն է. Որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.

29Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.

30Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.

31Եթէ իմ վրանի մարդիկն ասած չþլինին. Ոհ թէ չþկշտանայինք նորա մսիցը.

32* (Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)

33Եթէ յանցանքս ծածկել եմ * * Ադամի պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,

34Որովհետեւ * վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չþլինիմ.

35* Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ * Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը,

36Անշուշտ նորան ուսիս վերայ կþառնէի, եւ պսակի պէս կþկապէի ինձ վերայ։

37Քայլերիս համարանքը նորան կþիմացնէի, իշխանի պէս կþմօտենայի նորան։

38Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,

39* Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ * նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,

40Թող ցորենի տեղ * փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ որոմ։

Յոբի խօսքերը վերջացան։

*31.1 Գլ. խա. 4։ Մատ. ե. 28։

*31.2 Գլ. ի. 29։ իէ. 13։

*31.4 բ Մն. ժզ. 9։ Գլ. լդ. 21։

*31.7 Տես Թու. ժե. 39։ Ժող. ժա. 9։ Եզեկ. զ. 9։ Մատ. ե. 29։

*31.8 Ղև. իզ. 16։ բ Օր. իը. 30, 38 ևլն։

*31.10 բ Թագ. ժբ. 11։ Երեմ. ը. 10։

*31.11 Ծն. լը. 24։ Ղև. ի. 10։ բ Օր. իբ. 22։ Տես հմր. 28։

*31.14 Սաղ. խդ. 21։

*31.15 Գլ. լդ. 19։ Առակ. ժդ. 31։ իբ. 2։ Մաղ. բ. 10։

*31.19 Կամ՝ աղքատ առանց ծածկոցի,

*31.20 բ Օր. իդ. 13։

*31.21 Գլ. իբ. 9։

*31.24 Մար. ժ. 24։ ա Տիմ. զ. 17։

*31.25 Սաղ. կբ. 10։

*31.26 բ Օր. դ. 19։ ժա. 16։ ժէ. 3։ Եզեկ. ը. 16։

*31.28 Հմր. 11։

*31.32 Ծն. ժթ. 2, 3։ Դատ. ժթ. 20, 21։Հռովմ. ժբ. 13։ Եբր. ժգ. 2։ ա Պետ. դ. 9։ Տես Մատ. իե. 35։

*31.33 Ծն. գ. 8, 12։ Առակ. իը. 13։ Ովս. զ. 7։

*31.33 Կամ՝ մարդի

*31.34 Ել. իգ. 2։

*31.35 Գլ. լգ. 6։

*31.35 Գլ. ժգ. 22։

*31.39 Յակ. ե. 4։

*31.39 գ Թագ. իա. 19։

*31.40 Ծն. գ. 18։