Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբի երրորդ պատասխանը՝ նա դատապարտում է իր բարեկամների հպարտ խօսուածք…

Յոբի երրորդ պատասխանը՝ նա դատապարտում է իր բարեկամների հպարտ խօսուածքը եւ նորանցից գերազանց կերպով նկարագրում է Աստուծոյ փառաւոր գործերը։

1Եւ յոբը պատասխանելով ասեց.

2* Արդարեւ դուք էք միայն * ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։

3* Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չþգիտէ։

4* Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ * Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։

5Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։

6* Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։

7Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։

8Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կþսովորեցնէ, եւ քեզ կþպատմեն ծովի ձկները։

9Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,

10* Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։

11* Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ * ուտող քիմքը՝ համն առնում։

12* Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։

13* Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։

14* Տես՝ նա կþքանդէ, ու չի շինուիլ. * մէկի վերայ կþկողպէ, ու չի բացուիլ։

15* Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ * բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։

16Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։

17Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ * դատաւորներին՝ յիմարացած։

18Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։

19Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։

20Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։

21* Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։

22* Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։

23* Ազգերին * յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։

24Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց * անճանապարհ անապատում։

25* Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չþունին. Եւ * նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։

*12.2 Գլ. թ. 2։

*12.2 Ես. խ. 7։ խբ. 5։

*12.3 Գլ. ժգ. 2։

*12.4 Գլ. ժզ. 10։ ժէ. 2, 6։ իա. 3։ լ. 1։

*12.4 Սաղ. ղա. 15։

*12.6 Գլ. իա. 7։ Սաղ. իա. 7։ լէ. 1, 35։ հգ. 12։ ղբ. 7։ Երեմ. ժբ. 1։ Մաղ. գ. 15։

*12.10 Թու. ժզ. 22։ Դան. ե. 23։ Գոր. ժէ. 28։

*12.11 Գլ. լդ. 3։

*12.11 Գլ. զ. 30։

*12.12 Գլ. լբ. 7։

*12.13 Գլ. լզ. 5։

*12.14 Գլ. ժա. 10։

*12.14 Ես. իբ. 22։ Յայտ. գ. 7։

*12.15 բ Օր. ժա. 17։ գ. Թագ. ը. 35։ ժէ. 1։

*12.15 Ծն. է. 11 ևլն։

*12.17 բ Թագ. ժե. 31։ ժէ. 14, 23։ Ես. ժթ. 12։ իթ. 14։ ա Կոր. ա. 19։

*12.21 Սաղ. ճէ. 40։ Դան. բ. 21։

*12.22 Դան. բ. 22։ Մատ. ժ. 26։ ա Կոր. դ. 5։

*12.23 Սաղ. ճէ. 38։ Ես. թ. 3։ իզ. 15։

*12.23 Կամ՝ բազմացնում է,

*12.24 Սաղ. ճէ. 4, 40։

*12.25 բ Օր. իը. 29։ Գլ. ե. 14։

*12.25 Սաղ. ճէ. 27։