Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ճշմարիտ զոհը գոհութիւնն է։ Ասափի Սաղմոս։ 1Աստուածների Աստուածը՝…

Ճշմարիտ զոհը գոհութիւնն է։

Ասափի Սաղմոս։

1Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է * երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։

2Սիօնի միջիցը՝ * գեղեցկութեան կատարելութիւնիցը * Աստուած փայլում է.

3Մեր Աստուածը կþգայ եւ լուռ չի կենալ. * նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։

4* Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։

5Ժողովեցէք ինձ մօտ * իմ սրբերին, * որ ինձ հետ ուխտ դրին զոհով։

6Եւ * երկինքը կþպատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ * Աստուած դատաւոր է։ (Սէլա։)

7* Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. * ես եմ Աստուած, քո Աստուածը։

8* Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։

9* Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։

10Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։

11Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։

12Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, * որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։

13Մի/թէ ես արջառների միս կþուտեմ եւ այծերի արիւն կþխմեմ։

14* Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ * վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,

15Եւ * կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կþազատեմ քեզ, եւ * դու կþփառաբանես ինձ։

16Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։

17* Եւ խրատն ատում ես եւ * իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։

18Եթէ գող ես տեսնում, նորա * հետ ես գնում. Եւ * քո բաժինը շնացողների հետ է։

19Բերանդ չարութեան ես տալիս, եւ * լեզուդ նենգութիւն է հնարում։

20Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։

21Այս բաներն արիր դու եւ * ես լուռ կացի. * կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կþյանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կþդնեմ։

22Միտք արէք այս, * ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ * ոչ ոք չþլինի որ փրկէ։

23* Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ * ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կþտամ Աստուծոյ փրկութիւնը։

*50.1 Սաղ. ճժգ. 3։

*50.2 Սաղ. խը. 2։

*50.2 բ Օր. լգ. 2։ Սաղ. ձ. 1։

*50.3 Ղև. ժ. 2։ Թու. ժզ. 35։ Սաղ. ղէ. 3։ Դան. է. 10։

*50.4 բ Օր. դ. 26։

*50.5 բ Օր. լգ. 3։ Ես. ժգ. 3։

*50.5 Ել. իդ. 7, 8։

*50.6 Սաղ. ղէ. 6։

*50.6 Սաղ. հե. 7։

*50.7 Սաղ. ձա. 8։

*50.7 Ել. ի. 2։

*50.8 Երեմ. է. 22։ Ովս. զ. 6։

*50.9 Միք. զ. 6։ Գոր. ժէ. 25։

*50.12 Ել. ժթ. 5։ բ Օր. ժ. 14։ Յոբ խա. 11։ Սաղ. իդ. 1։ ա Կոր. ժ. 26։

*50.14 Սաղ. կթ. 30, 31։ Ովս. ժդ. 2։ Եբր. ժգ. 15։

*50.14 բ Օր. իգ. 21։ Յոբ իբ. 27։ Սաղ. հզ. 11։ Ժող. ե. 4, 5։

*50.15 Յոբ իբ. 27։ Սաղ. ղա. 15։ ճէ. 6, 13, 19, 28։ Զաք. ժգ. 9։

*50.15 Սաղ. իբ. 23։

*50.17 Հռովմ. բ. 21, 22։

*50.17 Նէեմ. թ. 26։

*50.18 Հռովմ. ա. 32։

*50.18 ա Տիմ. ե. 22։

*50.19 Սաղ. ծբ. 2։

*50.21 Ժող. ը. 11, 12։ Ես. իզ. 10։ ծէ. 11։

*50.21 Տես Հռովմ. բ. 4։

*50.22 Սաղ. թ. 17։ Ես. ծա. 13։

*50.22 Սաղ. է. 2։

*50.23 Սաղ. իէ. 6։ Հռովմ. ժբ. 1։

*50.23 Գաղ. զ. 16։