Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը պաշտպանում է իր իշխանութեան իրաւունքը Յովհաննէսի մկրտութեան …

Քրիստոսը պաշտպանում է իր իշխանութեան իրաւունքը Յովհաննէսի մկրտութեան հարցումովը։ Այգիին առակը։ Կայսրին հարկ տալը։ Յարութիւնն ուրացող Սադուկեցիների պապանձումը։ Թէ Քրիստոսը ինչպէս է Դաւիթի որդի։ Դատապարտում է դպիրների կեղծաւորութիւնը։

1* Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան։ 2Եւ ասեցին նորան. Ասիր մեզ, * ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզ տուողը։ 3Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ ասեցէք ինձ. 4Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից։ 5Եւ նորանք իրանց միջումը միտք արին եւ ասեցին. 6Եթէ ասենք, Երկնքիցը. Կ’ասէ. Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Եւ եթէ ասենք, Մարդկանցից, բոլոր ժողովուրդը կ’քարկոծէ մեզ. * որովհետեւ համոզված են թէ Յովհաննէսը մարգարէ է։ 7Եւ պատասխանեցին թէ չ’գիտեն, թէ ո՛ր տեղից է։ 8Եւ Յիսուսն էլ նորանց ասեց. Ես էլ ձեզ չեմ ասիլ՝ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։

9Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. * Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքն օտարութիւն գնաց շատ ժամանակով։ 10Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. Բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին։ 11Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. Եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին։ 12Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. Նորանք նորան էլ վիրաւորեցին դուրս հանեցին։ 13Եւ այգու տէրն ասեց. Ի՞նչ անեմ. Իմ սիրելի որդին ուղարկեմ. Գուցէ նորան տեսնելով ամաչեն։ 14Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. Եկէք սպանենք սորան. Որ ժառանգութիւնը մերը լինի։ 15Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. Արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց։ 16Կ’գայ եւ այն մշակներին կ’կորցնէ, եւ այգին ուրիշների կ’տայ։ Լսողներն էլ ասեցին. Քաւ լիցի։ 17Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ * Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ։ 18Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, * եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան։ 19Եւ քահանայապետներն եւ դպիրները նոյն ժամումն ուզում էին ձեռք ձգել նորա վերայ, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան, որ իրանց համար ասեց այն առակը։

20* Եւ դարանամուտ լինելով խաբեբայ մարդիկ ուղարկեցին, որ կեղծաւորութիւնով իրանց անձերն արդար էին ցոյց տալիս, որ խօսքով բռնեն նորան՝ տէրութեան եւ կուսակալի իշխանութեանը նորան մատնելու համար։ 21Եւ նորան հարցրին եւ ասեցին. * Վարդապետ, գիտենք որ ուղիղ ես խօսում եւ սովորեցնում, եւ երեսպաշտութիւն չես անում. Այլ ճշմարտութիւնով սովորեցնում ես Աստուծոյ ճանապարհը։ 22Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ։ 23Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. Ցոյց տուէք ինձ մի դահեկան։ 24Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։ 25Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն։ 26Եւ չ’կարողացան խօսքով բռնել նորան ժողովրդի առաջին. Եւ նորա պատասխանի վերայ զարմանալով լռեցին։

27* Սադուկեցիներիցը, * որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան, 28Եւ ասեցին. Վարդապետ, * Մովսէսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։ 29Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զավակի մեռաւ։ 30Եւ երկրորդն առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զավակի։ 31Երրորդն էլ առաւ նորան. Այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան։ 32Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ։ 33Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան։ 34Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում։ 35Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։ 36Եւ ոչ իսկ կարող են մեռնել, * որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, * յարութեան որդիք լինելով։ 37Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, * Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած։ 38Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. * որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար։ 39Դպիրներից ոմանք պատասխանեցին եւ ասեցին. Վարդապետ, լաւ ասեցիր. 40Եւ այլեւս չէին համարձակում նորանից ոչ մի բան հարցնելու։

41Եւ նորանց ասեց. * Ի՞նչպէս են ասում Քրիստոսի համար՝ թէ Դաւիթի որդի է։ 42Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. * Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր, 43Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։ 44Արդ եթէ Դաւիթը Տէր է կոչում նորան, ապա ի՞նչպէս է նորա որդի։

45* Եւ երբոր բոլոր ժողովուրդը լսում էր, ասեց իր աշակերտներին. 46* Զգոյշ կացէք դպիրներիցը, որ փառաւոր պատմուճաններով կամենում են ման գալ եւ * սիրում են հրապարակներումը բարեւ առնելը, եւ ժողովարանների մէջ առաջին աթոռները, եւ ընթրիքներումը վերեւի տեղերը։ 47* Որ որբեւայրիների տներն ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Նորանք աւելի դատապարտութիւն կ’ընդունեն։

*20.1 Մատ. իա. 23։

*20.2 Գոր. դ. 7։ է. 27։

*20.5 Մատ. ժդ. 5։ իա. 26։ Գլ. է. 29։

*20.9 Մատ. իա. 33։ Մար. ժբ. 1։

*20.17 Սաղ. ճժը. 22։ Մատ. իա. 42։

*20.18 Դան. բ. 34, 35։ Մատ. իա. 44։

*20.20 Մատ. իբ. 15։

*20.21 Մատ. իբ. 16։ Մար. ժբ. 14։

*20.27 Մատ. իբ. 23։ Մար. ժբ. 18։

*20.27 Գոր. իգ. 6, 8։

*20.28 բ Օր. իե. 5։

*20.36 ա Կոր. ժե. 42, 49, 52։ ա Յովհ. գ. 2։

*20.36 Հռովմ. ը. 23։

*20.37 Ել. գ. 6։

*20.38 Հռովմ. զ. 10, 11։

*20.41 Մատ. իբ. 42։ Մար. ժբ. 35։

*20.42 Սաղ. ճժ. 1։ Գոր. բ. 34։

*20.45 Մատ. իգ. 1։ Մար. ժբ. 38։

*20.46 Մատ. իգ. 5։

*20.46 Գլ. ժա. 43։

*20.47 Մատ. իգ. 14։