Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբիլոնը պիտի քանդուի Մարաց ձեռովը. Հրէաները կարող են ետ դառնալ։ 1…
Բաբիլոնը պիտի քանդուի Մարաց ձեռովը. Հրէաները կարող են ետ դառնալ։
1Այսպէս է ասում Տէրը, Ահա ես պիտի գրգռեմ Բաբիլոնի վերայ եւ իմ թշնամիների մէջ բնակողների վերայ մի * ապականիչ հողմ։ 2Եւ Բաբիլոնի վերայ * հոսողներ պիտի ուղարկեմ, եւ նորանք պիտի հոսեն նորան եւ դատարկեն նորա երկիրը. Որ * նորա վերայ պիտի գան շուրջանակի ձախորդութեան օրումը։ 3* Աղեղնաւորի դէմ աղեղ պիտի լարէ աղեղը լարողը, եւ իր զրահովը հպարտացողի դէմ. Եւ մի խնայէք նորա երիտասարդներին, * նզովածի պէս բնաջինջ արէք նորա բոլոր զօրքերը։ 4Եւ սպանուածներ պիտի ընկնեն Քաղդէացիների երկրումը, եւ խոցոտուածներ՝ նորա * փողոցներումը։ 5Որովհետեւ որբեւայրի չէ թողուած Իսրայէլն ու Յուդան իր Աստուածանից, Զօրաց Տէրից. Այլ նորանց երկիրը լիքն է յանցանքով Իսրայէլի Սուրբի դէմ։ 6* Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չþփչանաք նորա անօրէնութիւնովը. Որովհետեւ * վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, * նորա արարքը պիտի հատուցանէ նորան։ 7* Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ * Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար * յիմարացան ազգերը։ 8Յանկարծ * վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ, * ողբացէք նորա վերայ, * բալասան առէք նորա վէրքի համար, գուցէ բժշկուի։
9Բաբիլոնին դարմանեցինք, բայց չþբժշկուեցաւ, թողէք նորան, եւ * իւրաքանչիւրս իր երկիրը գնանք. * որովհետեւ նորա դատաստանը երկնքին հասաւ, եւ բարձրացաւ մինչեւ ամպերը։
10Տէրը * դուրս բերաւ մեր արդարութիւնը. Եկէք ու Սիօնումը պատմենք * մեր Տէր Աստուծոյ գործերը։ 11* Փայլեցրէք նետերը, վահանները լցրէք, * Տէրը զարթնեցրեց Մարաց թագաւորների հոգին. * որ նորա մտածմունքը Բաբիլոնի վերայ է նորան փչացնելու համար. Որովհետեւ * Տիրոջ վրէժխնդրութիւնն է սա՝ իր տաճարի վրէժը։ 12* Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք. Որովհետեւ Տէրը որոշեց, եւ արաւ էլ իր ասածը Բաբիլոնի բնակիչների վերայ։ 13* Ով շատ ջրերի վերայ բնակող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը՝ քո ագահութեան չափը։ 14* Զօրաց Տէրը երդում է արել իր անձովը, թէ Քեզ անպատճառ պիտի լցնեմ մարդկանցով * մարախի պէս, եւ նորանք * պիտի աղաղակով գոռան քեզ վերայ։
15* Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը * տարածել է երկինքը, 16* Նա որոտալով երկնքումը ջուրերը կուտակելիս, * ամպեր է բարձրացնում երկրի ծայրերիցը, փայլատակմունք է շինում անձրեւի համար, եւ հանում է քամին իր շտեմարաններիցը։ 17* Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. * որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չþկայ նորանում։ 18* Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։ 19* Սորանց նման չէ Յակոբի բաժինը, որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է, Զօրաց Տէր է նորա անունը։
20* Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կþջարդեմ, եւ թագաւորութիւններ կþփչացնեմ քեզանով։ 21Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կþջարդեմ, եւ քեզանով կþջարդեմ կառքն ու կառավարը։ 22Եւ քեզանով մարդն ու կնիկը կþջարդեմ, եւ կþջարդեմ քեզանով * ծերն ու երիտասարդը, եւ քեզանով տղամարդն ու կոյսը կþջարդեմ։ 23Եւ քեզանով կþջարդեմ հովիւն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կþջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կþջարդեմ քեզանով. 24* Եւ կþհատուցանեմ Բաբիլոնին եւ բոլոր Քաղդէացիների բնակիչներին նորանց բոլոր չարութիւնները, որ իրանք արին Սիօնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։ 25Ահա ես քեզ դէմ եմ, ով * ապականիչ սար, ասում է Տէրը. Որ ապականեցիր բոլոր երկիրը, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը քեզ վերայ, եւ քեզ պիտի գլորեմ վէմերիցը, եւ * քեզ այրած սար պիտի շինեմ։ 26Եւ քեզանից չեն առնել ոչ անկեան քար, ոչ հիման քար, * որովհետեւ յաւիտենական աւերակ պիտի դառնաս, ասում է Տէրը։ 27* Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, * նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ * Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ. 28Նորա դէմ պատարաստեցէք ազգերը՝ * Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին եւ նորա բոլոր նախարարներին եւ նորա տէրութեան բոլոր երկիրը։ 29Եւ երկիրը պիտի դողայ եւ նեղութիւն քաշէ, որ Բաբիլոնի վերայ պիտի կատարուի Տիրոջ մտածմունքները, * Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար։ 30Դադարեցին Բաբիլոնի տղամարդիկը պատերազմելուց, բերդերում բնակուեցին, նորանց ոյժը կտրուեցաւ, * կանայք դառան. Նորա բնակարանները այրեցին, * կոտրուեցան նորա նիգերը։ 31* Սուրհանդակ սուրհանդակի դէմ է վազում, եւ լրաբեր լրաբերի դէմ, Բաբիլոնի թագաւորին իմացնելու համար, թէ նորա քաղաքը առնուեցաւ մէկ կողմից։ 32* Անցքերը բռնուեցան, եւ եղէգները այրեցին կրակով, եւ պատերազմի մարդիկը խռովեցան։ 33Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. * Բաբիլոնի աղջիկը կալի նման է. * նորան կասելու ժամանակն է, մի քիչ ժամանակ էլ՝ եւ կþգայ * նորա հնձելու ժամանակը։
34* Մեզ կերաւ, մեզ բնաջինջ արաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, մեզ դրաւ իբրեւ պարապ աման, մեզ կուլ տուաւ վիշապի պէս, իր փորը լցրեց իմ փափկութիւններիցը, մեզ դուրս արաւ։ 35Ինձ եղած զրկանքը եւ իմ մարմինը Բաբիլոնի վերայ լինի, պիտի ասէ Սիօնի բնակչուհին. Եւ՝ Իմ արիւնը՝ Քաղդէացիների բնակիչների վերայ, պիտի ասէ Երուսաղէմը։ 36Սորա համար այսպէս է ասում Տէրը. * Ահա ես եմ վարում քո դատը, եւ ես եմ առնում քո վրէժը, եւ * նորա ծովը ցամաքեցնում եմ, եւ չորացնում՝ նորա աղբիւրը։ 37Եւ Բաբիլոնը պիտի փլատակներ դառնայ, * չագալների բնակարան, * ամայութիւն եւ ծաղր առանց բնակչի։ 38Միասին պիտի գոռան առյոգ առիւծների պէս, պիտի մռնչեն մատակ առիւծների կորիւնների պէս։ 39Նորանք տաքնալիս կոչունք պիտի անեմ նորանց, եւ * նորանց պիտի արբեցնեմ որ զուարճանան, եւ քնանան յաւիտենական քնով, եւ չþզարթնեն, ասում է Տէրը։ 40Ես նորանց պիտի իջեցնեմ սպանդանոցը գառների պէս, ինչպէս խոյերը նոխազների հետ։ 41* Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ * բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ։ 42* Ծովը վեր ելաւ Բաբիլոնի վերայ, նորա ալիքների շատութիւնից ծածկուեցաւ։ 43* Նորա քաղաքները աւերակ պիտի դառնան՝ անջուր երկիր եւ անապատ, մի երկիր՝ ուր ոչ մի մարդ չէ բնակվում, եւ նորանով մի մարդի որդի չէ անցնում։ 44* Եւ պիտի այցելեմ Բելին Բաբիլոնումը, եւ պիտի հանեմ նորա կուլ տուածը նորա բերանից, եւ ազգերը այլ եւս նորա մօտ չեն գնալ. * Բաբիլոնի պարիսպն էլ վայր կþընկնէ։ 45* Դուրս եկէք նորա միջիցը, ով իմ ժողովուրդ, եւ իւրաքանչիւրը թող ազատէ իր անձը, Տիրոջ բորբոքած բարկութիւնիցը։ 46Եւ մի գուցէ ձեր սիրտը նուաղի եւ վախենաք՝ * երկրումը լուրը լսելիս. Եւ գայ տարուայ մէջ այն լուրը, եւ նորա հետեւեալ տարում միւս լուրը, եւ բռնութիւն լինի երկրումը՝ այսինքն իշխան իշխանի դէմ։
47Սորա համար ահա օրեր են գալիս, որ պիտի այցելեմ * Բաբիլոնի կուռքերին, եւ նորա բոլոր երկիրը ամօթով պիտի լինի, եւ նորա բոլոր սպանուածները պիտի նորանում ընկնեն։ 48Եւ պիտի ցնծան բաբիլոնի վերայ * երկինքն ու երկիրը, եւ ամեն ինչ որ կայ նորանցում, * որովհետեւ աւերողները հիւսիսից գալիս են նորա համար, ասում է Տէրը։ 49Ինչպէս Բաբիլոնն է վայր գցել Իսրայէլի սպանուածներին, նոյնպէս էլ Բաբիլոնի բոլոր երկրի սպանուածները պիտի վայր ընկնեն։ 50* Ով սուրից ազատուածներ, գնացէք, մի կանգնէք. Հեռուից յիշեցէք Տիրոջը, եւ Երուսաղէմը թող ձեր միտքը գայ։
51* Մենք ամաչում ենք, որովհետեւ նախատինք լսեցինք, ամօթը ծածկեց մեր երեսը, որովհետեւ օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։ 52Նորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, * որ պիտի այցելեմ նորա կուռքերին, եւ նորա բոլոր երկրումը պիտի հեծեն վիրաւորները։ 53* Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։ 54* Աղաղակի ձայն կայ Բաբիլոնից, եւ մեծ կոտորած՝ Քաղդէացիների երկրիցը։ 55Որովհետեւ Տէրը պիտի աւերէ Բաբիլոնը, եւ կորցնէ նորանից մեծ ձայնը. Որովհետեւ գոչում են նորանց ալիքները շատ ջրերի նման. Նորանց ձայնը աղմուկի նման է դուրս գալիս։ 56Որովհետեւ նորա՝ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. Որովհետեւ * Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կþհատուցանէ։ 57* Եւ ես պիտի արբեցբեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չþզարթնեն, ասում է * Թագաւորը՝ որի անունը Զօրաց տէր է։ 58Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ * ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։
59Այն խօսքը որ Երեմիա մարգարէն պատուիրեց Մաասիայի որդիի ներիայի որդի Սարայիային, երբոր նա Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ Բաբիլոն գնաց նորա թագաւորութեան չորրորդ տարին, եւ Սարայիան գլխաւոր սենեկապան էր։ 60Եւ Երեմիան գրեց այն ամեն չարիքը, որ գալու էին Բաբիլոնի վերայ, մի գրքում, այսինքն այս բոլոր խօսքերը որ գրուած են Բաբիլոնի դէմ։ 61Եւ Երեմիան ասեց Սարայիային. Երբոր Բաբիլոն մտար, այն ժամանակ նայիր որ կարդաս այս բոլոր խօսքերը, 62Եւ ասես. Ով Տէր, դու խօսեցիր այս տեղի մասին, որ աւերես նորան, որ նորանում բնակող չþլինի * մարդից մինչեւ անասունը, որ սա պէտք է յաւիտենական աւերակներ դառնայ։ 63Եւ երբոր վերջացրիր այս գիրքը կարդալը, * նորանից մի քար կապիր եւ գցիր նորան Եփրատի մէջ, 64Եւ ասիր. Այսպէս պէտք է ընկղմուի Բաբիլոնը եւ չþկանգնէ այն չարեաց պատճառով, որ ես պիտի բերեմ նորա վերայ, եւ * նորանք պէտք է վաստակեն։
Մինչեւ այստեղ է Երեմիայի խօսքերը։
*51.1 Գլ. դ. 11։
*51.2 Գլ. ժե. 7։
*51.2 Գլ. ծ. 14։
*51.3 Գլ. ծ. 14։
*51.3 Գլ. ծ. 21։
*51.4 Գլ. խթ. 26։ ծ. 30, 37։
*51.6 Գլ. ծ. 8։ Յայտ. ժը. 4։
*51.6 Գլ. ծ. 15, 28։
*51.6 Գլ. իե. 14։
*51.7 Յայտ. ժէ. 4։
*51.7 Յայտ. ժդ. 8։
*51.7 Գլ. իե. 16։
*51.8 Ես. իա. 9։ Յայտ. ժդ. 8։ ժը. 2։
*51.8 Գլ. խը. 20։ Յայտ. ժը. 9, 11, 19։
*51.8 Գլ. խզ. 11։
*51.9 Ես. ժգ. 14։ Գլ. ծ. 16։
*51.9 Յայտ. ժը. 5։
*51.10 Սաղ. լէ. 6։
*51.10 Գլ. ծ. 28։
*51.11 Գլ. խզ. 4։
*51.11 Ես. ժգ. 17։ Հմր. 28։
*51.11 Գլ. ծ. 45։
*51.11 Գլ. ծ. 28։
*51.12 Նաւ. բ. 1։ գ. 14։
*51.13 Յայտ. ժէ. 1, 15։
*51.14 Գլ. խթ. 13։ Ամով. զ. 8։
*51.14 Նաւ. գ. 15։
*51.14 Գլ. ծ. 15։
*51.15 Ծն. ա. 1, 6։ Գլ. ժ. 12 ևլն։
*51.15 Յոբ թ. 8։ Սաղ. ճդ. 2։ Ես. խ. 22։
*51.16 Գլ. ժ. 13։
*51.16 Սաղ. ճլե. 7։
*51.17 Գլ. ժ. 14։
*51.17 Գլ. ծ. 2։
*51.18 Գլ. ժ. 15։
*51.19 Գլ. ժ. 16։
*51.20 Ես. ժ. 5, 15։ Գլ. ծ. 23։
*51.22 բ Մն. լզ. 17։
*51.24 Գլ. ծ. 15, 29։
*51.25 Ես. ժգ. 2։ Զաք. դ. 7։
*51.25 Յայտ. ը. 8։
*51.26 Գլ. ծ. 40։
*51.27 Ես. ժգ. 2։
*51.27 Գլ. իե. 14։
*51.27 Ծն. ը. 4։ Գլ. ծ. 41։ Տես Ես. լէ. 38։
*51.28 Հմր. 11։
*51.29 Գլ. ծ. 13, 39, 40։ Հմր. 43։
*51.30 Ես. ժթ. 16։ Գլ. խը. 41։ ծ. 37։
*51.30 Ողբ. բ. 9։ Ամով. ա. 5։ Նաւ. գ. 13։
*51.31 Գլ. ծ. 24։
*51.32 Գլ. ծ. 38։
*51.33 Ես. իա. 10։ Ամով. ա. 3։ Միք. դ. 13։
*51.33 Ես. խա. 15։ Ամբ. գ. 12։
*51.33 Ես. ժէ. 5 ևլն։ Ովս. զ. 11։ Յովել. գ. 13։ Յայտ. ժդ. 15, 18։
*51.34 Գլ. ծ. 17։
*51.36 Գլ. ծ. 34։
*51.36 Գլ. ծ. 38։
*51.37 Ես. ժգ. 22։ Գլ. ծ. 39։ Յայտ. ժը. 2։
*51.37 Գլ. իե. 9, 18։
*51.39 Հմր. 57։
*51.41 Գլ. իե. 26։
*51.41 Ես. ժգ. 19։ Գլ. խթ. 25։ Դան. դ. 30։
*51.42 Տես Ես. ը. 7, 8։
*51.43 Գլ. ծ. 39, 40։ Հմր. 29։
*51.44 Ես. խզ. 1։ Գլ. ծ. 2։
*51.44 Հմր. 58։
*51.45 Հմր. 6։ Գլ. ծ. 8։ Յայտ. ժը. 4։
*51.46 դ Թագ. ժթ. 7։
*51.47 Գլ. ծ. 2։ Հմր. 52։
*51.48 Ես. խդ. 23։ խթ. 13։ Յայտ. ժը. 20։
*51.48 Գլ. ծ. 3, 41։
*51.50 Գլ. խդ. 28։
*51.51 Սաղ. խդ. 15, 16։ հթ. 4։
*51.52 Հմր. 47։
*51.53 Գլ. խթ. 16։ Ամով. թ. 2։ Աբդ. 4։
*51.54 Գլ. ծ. 22։
*51.56 Սաղ. ղդ. 1։ Գլ. ծ. 29։ Հմր. 24։
*51.57 Հմր. 39։
*51.57 Գլ. խզ. 18։ խը. 15։
*51.58 Հմր. 44։
*51.58 Ամբ. բ. 13։
*51.62 Գլ. ծ. 3, 39։ Հմր. 29։
*51.63 Տես Յայտ. ժը. 21։
*51.64 Հմր. 58։