Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ պատուհասները Երուսաղէմի վերայ։ 1Եւ դու, մարդի որդի, քեզ հ…
Աստուծոյ պատուհասները Երուսաղէմի վերայ։
1Եւ դու, մարդի որդի, քեզ համար մի սուր դանակ առ, քեզ համար մի սափրիչի ածելի առ, եւ * անց կացրու գլխիդ վերայով եւ մօրուքիդ վերայով, եւ քեզ համար կշռորդով մի կշիռք առ եւ մազերը բաժին բաժին արա։ 2* Մի երրորդը կրակով այրիր * քաղաքի մէջ, երբոր * պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։ 3* Եւ նորանցից մի սակաւ թուով առ, եւ ծրարիր նորանց քղանցքներիդ մէջ։ 4Եւ էլի առ նորանցից եւ * կրակը գցիր նորանց եւ կրակով այրիր նորանց. Նորանից կրակ պիտի դուրս գայ բոլոր Իսրայէլի տան համար։
5Այսպէս է ասում Տէր Եհովան Այս է Երուսաղէմը. Ես դրել եմ նորան ազգերի եւ նորա շրջակայ երկիրների մէջը։ 6Բայց նա ապստամբուեց իմ իրաւունքների դէմ ազգերիցն աւելի չարութիւն գործելով, եւ իմ կանոնների դէմ շրջակայքում եղող երկիրներից աւելի. Որովհետեւ նորանք մերժեցին իմ դատաստանները եւ չþգնացին իմ կանոններովը։ 7Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը՝ իմ կանոններումը չþգնացիք, եւ իմ իրաւունքները չþարիք, եւ * ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս էլ չþարիք, 8Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես էլ քեզ դէմ եմ, եւ քո մէջ դատաստաններ պիտի անեմ, ազգերի աչքի առաջին։
9Եւ քեզ * այն բանը պիտի անեմ, որ նորա նմանը երբէք էլ չեմ արած եւ չեմ էլ անիլ, քո բոլոր գարշելութիւնների համար։ 10Դորա համար քո մէջ * հայրերը պիտի որդկանցը ուտեն, եւ որդիքը պիտի իրանց հայրերին ուտեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեմ, եւ քո բոլոր մնացորդը պիտի ցրիւ տամ * բոլոր կողմերը։ 11Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ * դու պղծեցիր իմ սրբարանը * քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. Ես էլ պիտի քեզ կոտրեմ եւ * աչքս պիտի չþխնայէ, եւ ես էլ պիտի չþողորմեմ։ 12* Քո մի երրորդը ժանտախտով պիտի մեռնեն եւ սովով պիտի վերջանան քո մէջ, եւ մի երրորդը սուրով պիտի ընկնեն քո շուրջը, * իսկ մի երրորդը ցրիւ պիտի տամ բոլոր կողմերը եւ * սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւիցը։ 13Եւ * իմ բարկութիւնը կþկատարուի, եւ * պիտի հանգստացնեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ եւ * վրէժ պիտի առնեմ. Եւ * պիտի գիտենան, որ ես Տէրս եմ խօսել իմ նախանձովը, երբոր իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ։ 14Եւ ես քեզ պիտի * աւերմունքի եւ անարգանքի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մէջ ամեն անցնողի աչքի առաջին։ 15Եւ դու * անարգանք ու նախատինք, խրատ եւ զարմացում պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, * երբոր ես քեզ վերայ դատաստաններ անեմ, բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ բարկութեան պատիժներով. Ես Տէրս եմ ասել։
16Երբոր * սովի չար նետերը նորանց վերայ գցեմ, որ նորանց ապականեն, որոնք ես պիտի գցեմ ձեզ փչացնելու համար, սովն էլ եմ աւելացնելու ձեզ վերայ, եւ * ձեր հացի ցուպը պիտի կոտրեմ։ 17Եւ ձեզ վերայ սով պիտի ուղարկեմ եւ * չար գազաններ, որ քեզ անզաւակ անեն. Եւ * ժանտախտ ու արիւն պիտի անցնէ քո միջովը, եւ սուր պիտի բերեմ քեզ վերայ. Ես Տէրս եմ ասել։
*5.1 Տես Ղև. իա. 5։ Ես. է. 20։
*5.2 Հմր. 12։
*5.2 Գլ. դ. 1։
*5.2 Գլ. դ. 7, 8։
*5.3 Երեմ. խ. 6։ ծբ. 16։
*5.4 Երեմ. խա. 1, 2 ևլն։ խդ. 14։
*5.7 Երեմ. բ. 10, 11։ Գլ. ժզ. 47։
*5.9 Ողբ դ. 6։ Դան. թ. 12։ Ամով. գ. 2։
*5.10 Ղև. իզ. 29։ բ Օր. իը. 53։ դ Թագ. զ. 29։ Երեմ. ժթ. 9։ Ողբ բ. 20։ դ. 10։
*5.10 Հմր. 12։ Ղև. իզ. 33։ բ Օր. իը. 64։ Գլ. ժբ. 14։ Զաք. բ. 6։
*5.11 բ Մն. լզ. 14։ Գլ. ը. 5 ևլն։ իգ. 38։
*5.11 Գլ. ժա. 21։
*5.11 Գլ. է. 4, 9։ ը. 18։ թ. 10։
*5.12 Տես Հմր. 2։ Երեմ. ժե. 2։ իա. 9։ Գլ. զ. 12։
*5.12 Երեմ. թ. 16։ Հմր. 2, 10։ Գլ. զ. 8։
*5.12 Ղև. իզ. 33։ Հմր. 2։ Գլ. ժբ. 14։
*5.13 Ողբ. դ. 11։ Գլ. զ. 12։ է. 8։
*5.13 Գլ. իա. 17։
*5.13 Ես. ա. 24։
*5.13 Գլ. լզ. 6։ լը. 19։
*5.14 Ղև. իզ. 31, 32։ Նէեմ. բ. 17։
*5.15 բ Օր. իը. 37։ գ Թագ. թ. 7։ Սաղ. հթ. 4։ Երեմ. իդ. 9։ Ողբ. բ. 15։
*5.15 Գլ. իե. 17։
*5.16 բ Օր. լբ. 23, 24։
*5.16 Ղև. իզ. 26։ Գլ. դ. 16։ ժդ. 13։
*5.17 Ղև. իզ. 22։ բ Օր. լբ. 24։ Գլ. ժդ. 21։ լգ. 27։ լդ. 25
*5.17 Գլ. լը. 22։