Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսէսը հրաժարվում է իր պաշտօնիցը և իրան տեղը նշանակում Յեսուին։ 1…

Մովսէսը հրաժարվում է իր պաշտօնիցը և իրան տեղը նշանակում Յեսուին։

1Եւ Մովսէսը գնաց եւ խօսեց այս խօսքերը բոլոր իսրայէլի հետ, 2Եւ նորանց ասեց. * Ես այսօր հարիւր քսան տարեկան եմ, այլ եւս * դուրս գալու եւ մտնելու կարողութիւն չþունեմ. Եւ Եհովան ինձ ասեց. * Դու այս Յորդանանովը չես անց կենալ. 3* Քո Եհովայ Աստուածն ինքը քո առաջը կþանցնէ, եւ նա կþկորցնէ այս ազգերն քո առաջիցը, եւ դու նորանց կþտիրես. * Յեսուն կþանցնէ քո առաջը ինչպէս որ Եհովան ասել է։ 4Եւ * Եհովան նորանց այնպէս կþանէ, * ինչպէս որ արաւ Ամօրհացիների Սեհոն եւ Ովգ թագաւորներին եւ նորանց երկրին, որ նորանց բնաջինջ արաւ։ 5Եւ * Եհովան նորանց ձեր ձեռքը կþտայ, եւ նորանց անէք այն ամեն պատուիրանքի պէս, որ ես ձեզ պատուիրեցի։ 6* Ուժովացէք եւ քաջ եղէք, * մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածն * ինքն է քեզ հետ գնում. * նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ։

7Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արաւ որ նորանց տայ. Եւ դու նորանց ժառանգութիւն ես տալու։ 8Եւ * քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, * նա քեզ հետ է լինելու նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ * մի զարհուրիր։

9Եւ Մովսէսը գրեց այս օրէնքը, եւ * տուաւ Ղեւիի որդի այն քահանաներին, որ * Եհովայի ուխտի տապանակը վեր են առնում, եւ Իսրայէլի բոլոր ծերերին։ 10Եւ Մովսէսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ամեն եօթներորդ տարին՝ * թողութեան տարուայ ժամանակին՝ տաղաւարահարաց տօնին, 11Երբոր բոլոր Իսրայէլը կþգայ * քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու նորա ընտրած տեղը, * այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին, որ լսեն։ 12* Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն. 13Եւ * նորանց տղերքը, որ չեն գիտում, * կþլսեն եւ կþսովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կþապրէք այն երկրի վերայ՝ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու։

14Եւ Եհովան Մովսէսին ասեց. * Ահա օրերդ մօտեցել են որ մեռնես. Յեսուին կանչիր, եւ ժողովքի խորանի մէջ ներկայացէք, * որ նորան պատուէր տամ։ Եւ Մովսէսը եւ Յեսուն գնացին եւ ժողովքի խորանի մէջ ներկայացան։ 15* Եւ Եհովան ամպի սիւնով խորանումը երեւեցաւ, եւ ամպի սիւնը խորանի դռան վերայ կանգնեց։ 16Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա դու քո հայրերի հետ * կþննջես, եւ այս ժողովուրդը վեր է կենալու եւ * շնութիւն է անելու օտար աստուածների ետեւից ուր որ գնում է, եւ * ինձ թողելու է եւ * խափանելու է իր հետ արած ուխտս։ 17Եւ այն օրը իմ բարկութիւնը նորանց վերայ պիտի բորբոքուի եւ * ես պիտի ձգեմ նորանց եւ * երեսս ծածկեմ նորանցից, եւ բնաջինջ են լինելու. Եւ շատ չարիքների ու նեղութիւնների են հանդիպելու եւ ասելու այն օրը. Մի՞թէ * մեր Աստուածը իմ մէջ չþլինելու համար չէ, որ * այս չարիքները ինձ հանդիպել են։ 18Եւ այն օրը ես իմ երեսը բոլորովին կþծածկեմ նորանց արած բոլոր չարութեան համար, որովհետեւ դէպի ուրիշ աստուածների դառան։ 19Եւ հիմա այս երգը գրեցէք ձեզ համար, եւ այն սովորեցրու իսրայէլի որդկանցը, նորանց բերանում դիր այն, որպէս զի այս երգը Իսրայէլի որդկանց մէջ ինձ համար վկայութիւն լինի։ 20Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. Եւ նորանք կþուտեն եւ կþկշտանան եւ * կþգերանան, եւ * դէպի ուրիշ աստուածների կþդառնան եւ նորանց ծառայութիւն կþանեն եւ ինձ կþարհամարհեն եւ իմ ուխտը կþխափանեն։ 21Իսկ երբոր նորանք շատ չարիքների եւ նեղութիւնների հանդիպեն, այս երգը նորանց առաջին վկայութիւն տայ. Որովհետեւ պիտի չþմոռացուի նորանց զաւակների բերանիցը. Որովհետեւ * գիտեմ նորանց խորհուրդը՝ * որ այսօր անում են, քանի որ դեռ չեմ տարել նորանց իմ երդումով խոստացած երկիրը։ 22Եւ Մովսէսը նոյն օրը այս երգը գրեց, եւ Իսրայէլի որդկանցը սովորեցրեց այն։

23Եւ նա Նաւէի որդի Յեսուին պատուիրեց եւ ասեց. * Զօրացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու պիտի տանես Իսրայէլի որդիքը այն երկիրը, որի համար նորանց երդում արի. Եւ ես քեզ հետ կþլինեմ։

24Եւ երբոր Մովսէսն այս օրէնքի բոլոր խօսքերը մէկ գրքի մէջ գրեց վերջացրեց մինչեւ վերջը, 25Մովսէսը պատուիրեց Եհովայի ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացիներին ասելով. 26Առէք այս օրէնքի գիրքը եւ * դրեք նորան ձեր Եհովայ Աստուծոյ ուխտի տապանակի մօտ, որ * նա քեզ դէմ վկայութիւն լինի այնտեղ. 27Որովհետեւ ես քո ապստամբութիւնը եւ * քո խիստ պարանոցը գիտեմ. Ահա այսօր տակաւին ես ձեզ հետ ողջ եմ՝ * դուք Եհովայի դէմ ապստամբութիւն էիք անում. Եւ ո՜րչափ աւելի իմ մեռնելուց յետոյ։ 28Ձեր ցեղերի բոլոր ծերերին եւ ձեր ոստիկաններին ժողովեցէք իմ առաջին որ նորանց ականջներին խօսեմ այս խօսքերը. Եւ * երկինքն ու երկիրը վկայ կանչեմ նորանց վերայ. 29Որովհետեւ գիտեմ, որ իմ մեռնելուց յետոյ դուք անպատճառ * անօրէնութիւն էք անելու, եւ խոտորուելու էք իմ ձեզ պատուիրած ճանապարհիցը, եւ * ետքի օրերը * չարիքների էք հանդիպելու. Որովհետեւ Եհովայի առաջին չարութիւն էք անելու, եւ * ձեր ձեռքերի գործքերովը նորան բարկացնելու։ 30Եւ մովսէսն այս երգի խօսքերը խօսեց Իսրայէլի բոլոր ժողովքի ականջներին մինչեւ վերջը։

*31.2 Ել. է. 7։ Գլ. լգ. 7։

*31.2 Թու. իէ. 17։

*31.2 Թու. ի. 12։ իէ. 13։ Գլ. գ. 27։

*31.3 Գլ. թ. 3։

*31.3 Թու. իէ. 21։ Գլ. գ. 28։

*31.4 Գլ. գ. 21։

*31.4 Թու. իա. 23, 24, 33, 35։

*31.5 Գլ. է. 2։

*31.6 Յես. ա. 6, 7, 9։ ժ. 25։ ա Մն. իբ. 13։ իը. 20։

*31.6 Գլ. ա. 29։ է. 18, 21։

*31.6 Գլ. ի. 4։

*31.6 Յես. ա. 5։ Եբր. ժգ. 5։

*31.8 Ել. ժգ. 21։ լգ. 14։ Գլ. թ. 3։

*31.8 Յես. ա. 5, 9։ ա Մն. իը. 20։

*31.8 Գլ. ա. 21։ Յես. ա. 9։ ը. 1։ ժ. 25։

*31.9 Տես Գլ. ժէ. 18։

*31.9 Թու. գ. 15։ Յես. գ. 3։ ը. 33։ ա Մն. ժե. 15։

*31.10 Գլ. ժե. 1, 2, 9։

*31.11 Գլ. ժզ. 16։

*31.11 Յես. ը. 34, 35։ դ Թագ. իգ. 2։ Նէեմ. ը. 1-3։

*31.12 Գլ. դ. 10։

*31.13 Գլ. ժա. 2։

*31.13 Սաղ. հը. 5, 6, 7։

*31.14 Թու. իէ. 13։ Գլ. լդ. 5։

*31.14 Թու. իէ. 19։

*31.15 Ել. լգ. 9։

*31.16 բ Թագ. է. 12։

*31.16 Ել. լդ. 15։ Դատ. բ. 17։

*31.16 Գլ. լբ. 15։ Դատ. բ. 12։ ժ. 6, 13։

*31.16 Դատ. բ. 1, 20։

*31.17 բ Մն. ժե. 2։ իդ. 20։

*31.17 Գլ. լբ. 20։ Սաղ. ճդ. 29։ Ես. ը. 17։

*31.17 Թու. ժդ. 42։

*31.17 Դատ. զ. 13։

*31.20 Գլ. լբ. 15։

*31.20 Հմր. 16։

*31.21 Ովս. ե. 3։ ժգ. 5, 6։

*31.21 Ամով. ե. 25, 26։

*31.23 Յես. ա. 6։

*31.26 Տես դ Թագ. իբ. 8։

*31.26 Հմր. 19։

*31.27 Ել. լբ. 9։

*31.27 Գլ. թ. 7, 24։

*31.28 Գլ. լ. 19։ լբ. 1։

*31.29 Գլ. լբ. 5։ Դատ. բ. 19։ Ովս. թ. 9։

*31.29 Ծն. խթ. 1։ Գլ. դ. 30։

*31.29 Գլ. իը. 15։

*31.29 Գլ. դ. 25։ թ. 18։ լբ. 16, 21։ Դատ. բ. 12։