Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսէսի աղօթքը Աստուծոյ յաւիտենականութեան և մարդկանց ունայնութեան մաս…

Մովսէսի աղօթքը Աստուծոյ յաւիտենականութեան և մարդկանց ունայնութեան մասին։

* Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։

1Ով Տէր, * դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։

2* Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։

3Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ * ետ դարձէք, մարդկանց որդիք։

4* Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. Եւ ինչպէս մին պահ գիշերումը։

5Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. * ինչպէս խոտ, որ առաւօտանց * կանանչանում է։

6* Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում։

7Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։

8* Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, * մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.

9Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. Մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։

10Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։

11Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։

12* Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։

13Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. * խղճացիր քո ծառաների վերայ։

14Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը * որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։

15Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. Այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։

16Թող երեւի քո ծառաներին քո * գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։

17* Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. Եւ * մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։

*Սաղ. ղ բ Օր. լգ. 1։

*90.1 բ Օր. լգ. 27։ Եզեկ. ժա. 16։

*90.2 Առակ. ը. 25, 26։

*90.3 Ծն. գ. 19։ Ժող. ժբ. 7։

*90.4 բ Պետ. գ. 8։

*90.5 Սաղ. ճգ. 15։ Ես. խ. 6։

*90.5 Կամ՝ անց է կենում։

*90.6 Սաղ. ղբ. 7։ Յոբ. ժդ. 2։

*90.8 Սաղ. ծ. 21։ Երեմ. ժզ. 17։

*90.8 Սաղ. ժթ. 12։

*90.12 Սաղ. լթ. 4։

*90.13 բ Օր. լբ. 36։ Սաղ. ճլե. 14։

*90.14 Սաղ. ձե. 6։ ճխթ. 2։

*90.16 Ամբ. գ. 2։

*90.17 Սաղ. իէ. 4։

*90.17 Ես. իզ. 12։