Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլի փրկութիւնը. Բաբիլոնի թագաւորի յաղթուելու երգը։ Ասորիների և Փ…

Իսրայէլի փրկութիւնը. Բաբիլոնի թագաւորի յաղթուելու երգը։ Ասորիների և Փղշտացիների կորուստը։

1Որովհետեւ Տէրը * ողորմելու է Յակոբին, եւ միւսանգամ * ընտրելու է Իսրայէլին, եւ նորանց հանգստացնելու է իրանց երկրի վերայ, եւ * օտարազգիք պիտի յարեն նորանց եւ միանան Յակոբի տան հետ։ 2Եւ ժողովուրդներն առնելու են նորանց եւ * տանելու են իրանց տեղը. Եւ Իսրայէլի տունը պիտի ժառանգէ նորանց Տիրոջ հողի վերայ. Իբրեւ ծառաներ եւ աղախիններ, եւ նորանք գերի պիտի անեն իրանց գերեվարներին, եւ տիրեն * իրանց վերայ բռնացողներին։

3Եւ լինելու է, որ երբ Տէրը քեզ կþհանգստացնէ քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը, եւ այն ծանր ծառայութիւնիցը, որով դու ծառայ էիր եղած, 4Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. * Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։ 5Տէրը կոտրել է * ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը. 6Որ սրտմտութեամբ զարկում էր ազգերին անդադար հարուածներով, որ բռնանում էր բարկութեամբ ժողովուրդների վերայ անզուսպ հալածանքով։ 7Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։ 8* Մայրերն էլ են ուրախանում քեզ համար եւ Լիբանանի եղեւիններն էլ. Քանի որ դու պառկել ես՝ փայտ կտրողը վեր չէ եկել մեզ վերայ։ 9* Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։ 10նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։ 11Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։ 12* Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ 13Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. * Վեր կþելնեմ երկինքը, * Աստուծոյ աստղերից բարձր կþդնեմ իմ աթոռը, կþնստեմ աստուածների ժողովի սարի վերայ * հիւսիսի ծայրերումը։ 14Վեր կþելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, * Բարձրելոյն կþնմանուեմ։ 15Բայց դու * դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։ 16Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները. 17Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։ 18Բոլոր ազգերի թագաւորները, ամենքը պառկած են փառքով իրանց տներումը։ 19Բայց դու տարագրուեցար քո գերեզմանիցը գարշելի ընձիւղի պէս, հագնուած՝ սրով խոցուած մեռելներով, որ իջնում են գուբի քարերի մօտ ոտնահար դիակի պէս։ 20Դու թաղումով չþմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. * չարերի սերունդը պիտի չþյիշուի յաւիտեան։ 21Նորա որդկանց համար կոտորում պատրաստեցէք * իրանց հայրերի անօրէնութեան համար. Որ վեր չþկենան եւ երկիրը ժառանգեն, եւ աշխարհի երեսը լցնեն քաղաքներով։ 22Եւ ես վեր եմ կենալու նորանց դէմ, ասում է Զօրաց Տէրը, եւ բնաջինջ եմ անելու Բաբիլոնի * անունն ու * մնացորդը, եւ * զաւակն ու սերունդը, ասում է Տէրը։ 23Եւ * նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու ե կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը։

24Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կþլինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կþկատարուի. 25Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ * կþհեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կþհեռանայ նորանց ուսիցը։ 26Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ։ 27* Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել։

28* Աքազ թագաւորի մեռած տարին եղաւ այս պատգամը։

29Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ * քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ * նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։ 30Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։ 31Ողբա, ով դուռ. Աղղակիր, ով քաղաք. Հալումաշ պիտի լինիս դու բոլորովին, ով Փղշտացիների երկիր։ Որովհետեւ հիւսիսից մի ծուխ է գալիս, եւ բաժանուողը չþկայ նորա խումբերումը։ 32Եւ ի՞նչ կþպատասխանեն ազգերի պատգամաւորները, որ * Տէրը հաստատեց Սիօնի հիմունքը, եւ * նորա ժողովրդի խեղճերը այնտեղ պիտի ապաստանուին։

*14.1 Սաղ. ճբ. 13։

*14.1 Զաք. ա. 17։ բ. 12։

*14.1 Գլ. կ. 4, 5, 10։ Եփես. բ. 12, 13 ևլն։

*14.2 Գլ. խթ. 22։ կ. 9։ կզ. 20։

*14.2 Գլ. կ. 14։

*14.4 Գլ. ժգ. 19։ Ամբ. բ. 6։ Յայտ. ժը. 16։

*14.5 Սաղ. ճիե. 3։

*14.8 Գլ. ծե. 12։ Եզեկ. լա. 16։

*14.9 Եզեկ. լբ. 21։

*14.12 Գլ. լդ. 4։

*14.13 Մատ. ժա. 23։

*14.13 Դան. ը. 10։

*14.13 Սաղ. խը. 2։

*14.14 Գլ. խէ. 8։ բ Թես. բ. 4։

*14.15 Մատ. ժա. 23։

*14.20 Յոբ ժը. 19։ Սաղ. իա. 10։ լէ. 28։ ճթ. 13։

*14.21 Ել. ի. 5։ Մատ. իգ. 35։

*14.22 Առակ. ժ. 7։ Երեմ. ծա. 62։

*14.22 գ Թագ. ժդ. 10։

*14.22 Յոբ. ժը. 19։

*14.23 Գլ. լդ. 11։ Սոփ. բ. 14։

*14.25 Գլ. ժ. 27։

*14.27 բ Մն. ի. 6։ Յոբ թ. 12։ իգ. 13։ Սաղ. լգ. 11։ Առակ. ժթ. 21։ իա. 30։ Գլ. իդ. 13։ Դան. դ. 31, 35։

*14.28 դ Թագ. ժզ. 20։

*14.29 բ Մն. իզ. 6։

*14.29 դ Թագ. ժը. 8։

*14.32 Սաղ. ձէ. 1, 5։ ճբ. 16։

*14.32 Սոփ. գ. 12։ Զաք. ժա. 11։