Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդորանք Աստուծուն փառաւորելու և նորանից վախենալու։ Դաւիթի (Սաղմո…
Յորդորանք Աստուծուն փառաւորելու և նորանից վախենալու։
Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։
1* Տիրոջը կþօրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։
2Թող իմ անձը * Տէրովը պարծենայ. * խեղճերը թող լսեն եւ ուրախանան։
3* Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
4Ես * խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։
5նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։
6* Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ * իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։
7* Տիրոջը հրեշտակը * բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
8* Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. * երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
9* Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չþկայ։
10* Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. * բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չþունին։
11Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես * Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։
12* Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,
13Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ * որ նենգութիւն չþխօսեն։
14* Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. Խնդրիր * խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։
15* Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։
16* Տիրոջ երեսը չարագործների վերայ է, * որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։
17Արդարներն աղաղակում են եւ * Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։
18* Տէրը մօտիկ է * սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
19* Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։
20Տէրը պահում է նորա ամեն ոսկորները * որ նորանցից ոչ մէկն էլ չþկոտրուի։
21* Չարութիւնը ամբարշտին կþսպանէ, եւ արդարին ատողները կþդատապարտուին։
22Տէրը փրկում է * իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։
*34.1 Եփես. ե. 20։ ա Թես. ե. 18։ բ Թես. ա. 3։ բ. 12։
*34.2 Երեմ. թ. 24։ ա Կոր. ա. 31։ բ Կոր. ժ. 17։
*34.2 Սաղ. ճժթ. 74։ ճխբ. 7։
*34.3 Սաղ. կթ. 30։ Ղուկ. ա. 46։
*34.4 Մատ. է. 7։ Ղուկ. ժա. 9։
*34.6 Սաղ. գ. 4։
*34.6 բ Թագ. իբ. 1։
*34.7 Դան. զ. 22։ Եբր. ա. 14։
*34.7 Տես Ծն. լբ. 1, 2։ դ Թագ. զ. 17։ Զաք. թ. 8։
*34.8 ա Պետ. բ. 3։
*34.8 Սաղ. բ. 12։
*34.9 Սաղ. լա. 23։
*34.10 Յոբ դ. 10, 11։
*34.10 Սաղ. ձդ. 11։
*34.11 Սաղ. լբ. 8։
*34.12 ա Պետ. գ. 10, 11։
*34.13 ա Պետ. բ. 22։
*34.14 Սաղ. լէ. 27։ Ես. ա. 16, 17։
*34.14 Հռովմ. ժբ. 18։ Եբր. ժբ. 14։
*34.15 Յոբ. լզ. 7։ Սաղ. լգ. 18։ ա Պետ. գ. 12։
*34.16 Ղև. ժէ. 10։ Երեմ. խդ. 11։ Ամով. թ. 4։
*34.16 Առակ. ժ. 7։
*34.17 Սաղ. ճխե. 19, 20։
*34.18 Սաղ. ճխե. 18։
*34.18 Սաղ. ծա. 17։ Ես. ծէ. 15։ կա. 1։ կզ. 2։
*34.19 Առակ. իդ. 16։ բ Տիմ. գ. 11, 12։
*34.20 Յովհ. ժթ. 36։
*34.21 Սաղ. ղդ. 23։
*34.22 բ Թագ. դ. 9։ գ Թագ. ա. 29։ Սաղ. հա. 23։ ճգ. 4։ Ողբ. գ. 58։