Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նախահայրերի ազգահամարը Ադամիցը մինչեւ Նոյը։ 1Այս է * Ադա…
Նախահայրերի ազգահամարը Ադամիցը մինչեւ Նոյը։
1Այս է * Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, * Աստուծոյ պատկերովն արաւ նորան. 2* Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը * Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։
3Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը * Սէթ կոչեց։ 4Եւ * Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ * տղերք եւ աղջկերք ծնեց։ 5Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ * մեռաւ։
6Եւ Սէթը հարիւր հինգ տարի ապրեց, եւ ծնեց * Ենովսին։ 7Եւ Սէթը Ենովսին ծնելուց յետոյ ութ հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 8Եւ Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասնեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ։
9Եւ Ենովսն իննսուն տարի ապրեց, եւ Կայնանին ծնեց։ 10Եւ Ենովսը Կայնանին ծնելուց յետոյ ութ հարիւր տասնեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 11Եւ Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղաւ, եւ մեռաւ։
12Եւ Կայնանը եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Մաղաղիէլին։ 13Եւ Կայնանը Մաղաղիէլին ծնելուց յետոյ ութ հարիւր քառասուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 14Եւ Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղաւ, եւ մեռաւ։
15Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին։ 16Եւ Մաղաղիէլը Յարեդին ծնելուց յետոյ ութ հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 17Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ։
18Եւ Յարեդը հարիւր վաթսունեւերկու տարի ապրեց, եւ ծնեց * Ենովքին։ 19Եւ Յարեդը Ենովքին ծնելուց յետոյ ութը հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 20Եւ Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունեւերկու տարի եղաւ եւ մեռաւ։
21Եւ Ենովքը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Մաթուսաղային։ 22Եւ Ենովքն * Աստուծոյ հետ վարուեցաւ Մաթուսաղային ծնելուց յետոյ երեք հարիւր տարի, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 23Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։ 24Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ, եւ չէր գտնվում, որովհետեւ * Աստուած առաւ նորան։
25Եւ Մաթուսաղան հարիւր ութսունեւեօթը տարի ապրեց եւ ծնեց Ղամէքին։ 26Եւ մաթուսաղան Ղամէքին ծնելուց յետոյ եօթը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 27Եւ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունինը տարի եղաւ, եւ մեռաւ։
28Եւ Ղամէքը հարիւր ութսունեւերկու տարի ապրեց, եւ մի որդի ծնեց, 29Եւ նորա անունը * Նոյ կոչեց ասելով, Սա մեզ կþհանգստացնէ * մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց։ 30Եւ Ղամէքը Նոյին ծնելուց յետոյ հինգ հարիւր իննսունեւհինգ տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 31Եւ Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունեւեօթը տարի եղաւ, եւ մեռաւ։
32Եւ Նոյը հինգ հարիւր տարեկան եղաւ, եւ Նոյ ծնեց * Սէմը, Քամը եւ * Յաբէթը։
*5.1 Գլ. թ. 6։ ա Մն. ա. 1։ Ղուկ. գ. 36։
*5.1 Գլ. ա. 26։ Յակ. գ. 9։
*5.2 Գլ. ա. 27։ Մատ. ժթ. 4։
*5.2 Մարդ
*5.3 Գլ. դ. 25։
*5.4 ա Մն. ա. 1-4։
*5.4 Գլ. ա 28։
*5.5 Գլ. գ. 19։
*5.6 Գլ. դ. 26։
*5.18 Յուդ. 14։
*5.22 Հմր. 24։ Գլ. զ 9։ ժէ. 1։ իդ. 40։ Սաղ. ժզ. 8։ Միք. զ. 8։ Մաղ. բ. 6։
*5.24 դ Թագ. բ. 11։ Եբր. ժա. 5։
*5.29 Ղուկ. գ. 36։ Եբր. ժա. 7։ ա Պետ. գ. 20։
*5.29 Տես Գլ. գ. 16, 17։
*5.32 Գլ. զ. 10։
*5.32 Գլ. ժ. 21։