Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդոր հաստատ կենալու, հաւատքի անկեղծութեան, և մոլորեցուցիչներից հեռո…
Յորդոր հաստատ կենալու, հաւատքի անկեղծութեան, և մոլորեցուցիչներից հեռու կենալու։
1Յուդա Յիսուս Քրիստոսի ծառայ, եւ * Յակոբոսի եղբայր. Աստուած Հօրից սրբուած, եւ * Յիսուս Քրիստոսումն պահուած * կանչուածներիդ. 2Ողորմութիւն եւ * խաղաղութիւն եւ սէր շատանայ ձեր վերայ։
3Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր * հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, * որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը։ 4* Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, * որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, * որ մեր Աստուծոյ շնորհքն * անառակութեան դարձրին. Եւ * ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։ 5Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, * թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. Եւ * յետոյ չ’հաւատացողներին կորցրեց։ 6* Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, * յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց * մեծ օրուայ դատաստանի համար։ 7* Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։ 8* Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, * եւ փառքը հայհոյում են։ 9* Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, * չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց * Տէրը քեզ յանդիմանէ։ 10* Իսկ սորանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են. Եւ ինչ որ էլ անխօս անասունի պէս բնականաբար գիտեն, նորանցում ապականվում են։ 11Վա՜յ նորանց, որ * Կայէնի ճանապարհովը գնացին, եւ * Բաղաամի մոլորութիւնովը վարձքին նուիրուեցան, եւ * Կորխի հակառակութեան պէս կորան։ 12* Սորանք գայթակղութեան ժայռեր են * ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ * Անջուր ամպեր են * քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր, * երկու անգամ մեռած արմատախիլ եղած. 13* Ծովու կատաղած ալիքներ, * որ իրանց անձերի ամօթն են փրփրեցնում. Մոլար աստղեր, * որոնց պահվում է յաւիտեան խաւարի մութը։
14* Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. * Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը, 15Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ * բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին։ 16Սորանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկութիւնների պէս են գնում. Եւ * նորանց բերանը ամբարտաւան բաներ է խօսում, * երեսպաշտութիւն են անում շահի համար։ 17* Բայց դուք, սիրելիներ, յիշեցէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալներից առաջուց ասած խօսքերը։ 18Որովհետեւ ասում էին ձեզ, թէ * վերջի ժամանակներումը ծաղր անող մարդիկ կ’լինին, որ իրանց ամբարիշտ ցանկութիւնների ետեւից կ’գնան։
19* Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց, * շնչաւորներ որ Հոգին չ’ունին։ 20Բայց դուք, սիրելիներ, * ձեր անձերը ձեր սուրբ հաւատքի վերայ շինեցէք Սուրբ Հոգովը, * աղօթք անելով։ 21Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով * մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ 22Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։ 23Եւ * մի քանիսին վախով ապրեցրէք * կրակից յափշտակելով. Ատելով * այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։
24* Եւ նորան որ կարող է * անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով. 25Այն * մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։
*1.1 Ղուկ. զ. 16։ Գոր. ա. 13։
*1.1 Յովհ. ժէ. 11, 12, 15։ ա Պետ. ա. 5։
*1.1 Հռովմ. ա. 7։
*1.2 ա Պետ. ա. 2։ բ Պետ. ա. 2։
*1.3 Տիտ. ա. 4։
*1.3 Փիլ. ա. 27։ ա Տիմ. ա. 18։ զ. 12։ բ Տիմ. ա. 13։ դ. 7։
*1.4 Գաղ. բ. 4։ բ Պետ. բ. 1։
*1.4 Հռովմ. թ. 21, 22։ ա Պետ. բ. 8։
*1.4 Տիտ. բ. 11։ Եբր. ժբ. 15։
*1.4 բ Պետ. բ. 10։
*1.4 Տիտ. ա. 16։ բ Պետ. բ. 1։ ա Յովհ. բ. 22։
*1.5 ա Կոր. ժ. 9։
*1.5 Թու. ժդ. 29, 37։ իզ. 64։ Սաղ. ճզ. 26։ Եբր. գ. 17, 19։
*1.6 Յովհ. ը. 44։
*1.6 բ Պետ. բ. 4։
*1.6 Յայտ. ի. 9։
*1.7 Ծն. ժթ. 24։ բ Օր. իթ. 23։ բ Պետ. բ. 6։
*1.8 բ Պետ. բ. 10։
*1.8 Ել. իբ. 28։
*1.9 Դան. ժ. 13։ ժբ. 1։ Յայտ. ժբ. 7։
*1.9 բ Պետ. բ. 11։
*1.9 Զաք. գ. 2։
*1.10 բ Պետ. բ. 12։
*1.11 Ծն. դ. 8։ ա Յովհ. գ. 12։
*1.11 Թու. իբ. 7, 21։ բ Պետ. բ. 15։
*1.11 Թու. ժզ. 1 ևլն։
*1.12 բ Պետ. բ. 13։
*1.12 ա Կոր. ժա. 21։
*1.12 Առակ. իե. 14։ բ Պետ. բ. 17։
*1.12 Եփես. դ. 14։
*1.12 Մատ. ժե. 13։
*1.13 Ես. ծէ. 20։
*1.13 Փիլ. գ. 19։
*1.13 բ Պետ. բ. 17։
*1.14 Ծն. ե. 18։
*1.14 բ Օր. լգ. 2։ Դան. է. 10։ Զաք. ժդ. 5։ Մատ. իե. 31։ բ Թես. ա. 7։ Յայտ. ա. 7։
*1.15 ա Թագ. բ. 3։ Սաղ. լա. 18։ ղդ. 4։ Մաղ. գ. 13։
*1.16 բ Պետ. բ. 18։
*1.16 Առակ. իը. 21։ Յակ. բ. 1, 9։
*1.17 բ Պետ. գ. 2։
*1.18 ա Տիմ. դ. 1։ բ Տիմ. գ. 1։ դ. 3։ բ Պետ. բ. 1։ գ. 3։
*1.19 Առակ. ժը. 1։ Եզեկ. ժդ. 7։ Ովս. դ. 14։ թ. 10։ Եբր. ժ. 25։
*1.19 ա Կոր. բ. 14։ Յակ. գ. 15։
*1.20 Կող. բ. 7։ ա Տիմ. ա. 4։
*1.20 Հռովմ. ը. 26։ Եփես. զ. 18։
*1.21 Տիտ. բ. 13։ բ Պետ. գ. 12, 13։
*1.23 Հռովմ. ժա. 14։ ա Տիմ. դ. 16։
*1.23 Ամովս դ. 11։ ա Կոր. գ. 15։ Զաք. գ. 2։
*1.23 Զաք. գ. 4, 5։ Յայտ. գ. 4։
*1.24 Հռովմ. ժզ. 25։ Եփես. գ. 20։
*1.24 Կող. ա. 22։
*1.25 Հռովմ. ժզ. 27։ ա Տիմ. ա. 17։ բ. 3։