Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլացիք բոլորովին դուրս են գալիս։ Եգիպտացիք խեղդվում են Կարմիր ծո…

Իսրայէլացիք բոլորովին դուրս են գալիս։ Եգիպտացիք խեղդվում են Կարմիր ծովումը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ * ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին * Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. Նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։ 3Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. Թէ * Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։ 4Եւ * Փարաւօնի սիրտը կþկարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կþընկնէ. Եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ * կþփառաւորուիմ, եւ * Եգիպտացիք կþգիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։

5Եւ Եգիպտոսի թագաւորին պատմուեցաւ, թէ ժողովուրդը փախաւ. Եւ * Փարաւօնի եւ նորա ծառաների սիրտը ժողովրդի դէմ փոխուեցաւ, եւ ասեցին. Սա ի՞նչ արինք մենք, որ Իսրայէլին մեզ ծառայութիւն անելուց թող տուինք։ 6Եւ իր կառքը պատրաստեց եւ իր ժողովուրդն իր հետը առաւ. 7Եւ վեր առաւ * վեց հարիւր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը՝ եւ նորանց ամենի վերայ ոստիկաններ։ 8Եւ * Եհովան Եգիպտոսի Փարաւօն թագաւորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայէլի որդիների ետեւիցն ընկաւ, եւ * Իսրայէլի որդիքը բարձ ձեռքով դուրս եկան։ 9Եւ * Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։

10Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. Եւ Իսրայէլի որդիքն * աղաղակեցին Եհովային. 11Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չþկային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. Սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։ 12* Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. Թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. Որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։ 13Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. * Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կþանէ ձեզ համար. Որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չþտեսնէք յաւիտեան։ 14* Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք * լուռ կացէք։

15Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. Ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն. 16Եւ * դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։ 17Եւ ես ահա * Եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը պիտի գնան. Եւ ես Փարաւօնի եւ նորա բոլոր զօրքերի վերայ՝ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ պիտի փառաւորուիմ։ 18Եւ Եգիպտացիք կþիմանան, թէ ես եմ Եհովան, երբոր ես Փարաւօնի եւ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ փառաւորուիմ։ 19Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ * Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին, 20Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չþմօտեցան։

21Եւ Մովսէսը * մեկնեց իր ձեռքը ծովի վերան. Եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը * ցամաքացրեց, եւ ջրերը * ճեղքուեցան։ 22Եւ * Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. Եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից * պարիսպ եղան։

23Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։ 24Եւ եղաւ առաւօտեան պահին, որ * Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց. 25Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. Այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։

26Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։ 27Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ * ծովն իր ընթացքին դարձաւ. Եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. Եւ Եհովան * թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։ 28Եւ * ջրերը դարձան եւ * ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. Եւ նորանցից մէկն էլ չþմնաց։ 29Բայց * Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։ 30Եւ Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն * ազատեց Իսրայէլին. Եւ Իսրայէլը * մեռած տեսաւ Եգիպտացիներին ծովի եզերքումը։ 31Եւ իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. Եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ * հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։

*14.2 Գլ. ժգ. 18, 20։ Հմր. 5, 9։ Թու. լգ. 7, 8։

*14.2 Երեմ. խդ. 1։

*14.3 Սաղ. ճէ. 4։

*14.4 Գլ. դ. 21։ է. 3։

*14.4 Գլ. դ. 21։ է. 3։

*14.4 Գլ. է. 5։

*14.5 Սաղ. ճե. 25։

*14.7 Գլ. ժե. 4։ ես. լա. 1։

*14.8 Հմր. 4։

*14.8 Գլ. զ. 1։ ժգ. 9։ Թու. լգ. 3։

*14.9 Գլ. ժե. 9։ Յես. իդ. 6։

*14.10 Յես. իդ. 7։ Նէեմ. թ. 9։ Սաղ. լդ. 17։

*14.12 Գլ. ե. 21։ զ. 9։

*14.13 բ Մն. ի. 15, 17։ ես. խա. 10, 13, 14։

*14.14 բ Օր. ա. 30։ գ. 22։ ի. 4։ Յես. ժ. 14, 42։ իգ. 3։ բ Մն. ի. 29։ Նէեմ. դ. 20։ ես. լա. 4։

*14.14 Ես. լ. 15։

*14.16 Հմր. 26։ Գլ. է. 19։

*14.17 Գլ. է. 3։

*14.19 Գլ. ժգ. 21։ իգ. 20։ լբ. 34։ Թու. ի. 16։ Ես. կգ. 9։

*14.21 Հմր. 16, 27։

*14.21 Սաղ. կզ. 6։

*14.21 Գլ. ժե. 8։ Յես. գ. 16։ գ. 23։ Նէեմ. թ. 11։ Սաղ. հդ. 13։ ճզ. 9։ ճժդ. 3։ Ես. կգ. 12։

*14.22 Հմր. 29։ գլ. ժե. 19։ Թու. լգ. 8։ Սաղ. կզ. 6։ հը. 13։ Ես. կգ. 13։ ա Կոր. ժ. 1։ Եբր. ժա. 29։

*14.22 Ամբ. գ. 10։ (տես Սաղ. հէ. 17-20)։

*14.24 Սաղ. հէ. 17 ևլն։

*14.27 Յես. դ. 18։

*14.27 Գլ. ժե. 1, 7։ բ Օր. ժա. 4։ Սաղ. հը. 53։ Նէեմ. թ. 11։ Եբր. ժա. 29։

*14.28 Ամբ. գ. 8, 13։

*14.28 Սաղ. ճզ. 11։

*14.29 Սաղ. հէ. 20։ հը. 52, 53։

*14.30 Սաղ. ճզ. 8, 10։

*14.30 Սաղ. ծը. 10։ ծթ. 10։

*14.31 Գլ. դ. 31։ ժթ. 9։ Սաղ. ճզ. 12։ Յօհ. բ. 11։ ժա. 45։