Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աննայի օրհնութեան երգը։ Հեղիի որդկանց մեղքը և պատիժի սպառնալիքը։ 1…
Աննայի օրհնութեան երգը։ Հեղիի որդկանց մեղքը և պատիժի սպառնալիքը։
1Եւ Աննան * աղօթք արաւ եւ ասեց.
* Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը,
* Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով.
Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ,
Որովհետեւ * քո փրկութիւնովն ուրախացայ։
2* Տիրոջ պէս սուրբ չþկայ, որովհետեւ * քեզանից ջոկը չþկայ,
Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չþկայ։
3Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք,
* Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չþգայ,
Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է,
Եւ նա կշռում է գործքերը։
4* Զօրաւորների աղեղները կոտրվում են,
Բայց տկարները ոյժ են հագնում։
5* Կուշտերը հացի համար վարձկան եղան,
Բայց սովածները դադարեցին սովելուց.
Քանի որ * ամուլը եօթը զաւակ ծնեց,
Բայց * շատ զաւակ ունեցողը տկարացաւ։
6* Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը,
Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։
7* Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը,
* Ցածացնողը եւ բարձրացնողը։
8* Նա կանգնեցնում է աղքատին փոշիից,
Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին,
* Որ իշխանների հետ նստեցնէ,
Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ,
Որովհետեւ * երկրի հիմերը Տիրոջն են,
Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
9* Նա կþպահէ իր սուրբերի ոտքերը.
Բայց չարագործները մութի մէջ կþպապանձուեն.
Որովհետեւ մարդը ուժով յաղթող չէ։
10Տիրոջ դէմ հակառակողները * կþփշրուին.
* Նա երկինքիցը նորանց վերայ կþորոտայ.
* Տէրը կþդատէ երկրիս ծայրերը,
Եւ ոյժ կþտայ իր թագաւորին,
Եւ * իր օծեալի եղջիւրը կþբարձրացնէ։
11Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. Եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում։ 12Եւ Հեղիի որդիքը * չար զաւակներ էին, * Տիրոջը չէին ճանաչում։ 13Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին. 14Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ * մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող Իսրայէլացիներին։ 15Նաեւ * ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։ 16Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. Այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կþառնեմ։ 17Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր * Տիրոջ առաջին. Որովհետեւ այդ մարդիկը * արհարմարհում էին Տիրոջ զոհը։
18Եւ Սամուէլ մանուկը * քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։ 19Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, * երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու։ 20Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան * օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ * Տիրոջը փոխ տրուածի փոխարէն. Եւ նորանք գնացին իրանց տեղը։ 21Եւ Տէրը * այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ * մեծացաւ Տիրոջ առաջին։
22Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։ 23Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. Որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում։ 24Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. Դուք Տիրոջ ժողովրդին մոլորացնում էք։ 25Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կþկտրէ. Բայց եթէ մարդ * Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կþանէ։ Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ * Տէրը ուզում էր նորանց մեռցնել։ 26Եւ Սամուէլ մանուկը օրէցօր * մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։
27Եւ * Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ * քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին. 28Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը * նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ * իմ առաջին եփուդ հագնէ. Եւ * Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։ 29* Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ * ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։ 30Սորա համար Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. * Իրաւ ասել էի, որ քո տունը եւ քո հօր տունը գնան իմ առաջին յաւիտեան. Բայց հիմա Տէրն ասում է. * Քաւ լիցի. Որովհետեւ ես ինձ * փառաւորողներին կþփառաւորեմ, եւ * ինձ արհամարհողները կþանարգուին։ 31Ահա * օրեր կþգան, որ կþկտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծեր չþլինի։ 32Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կþտեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կþվայելէ, եւ * քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ։ 33Եւ քո սեունդից մարդ չեմ կտրիլ իմ սեղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կþմեռնեն։ 34Եւ այս քեզ * նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ * երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն։ 35Եւ * ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ * նորա համար հաւատարիմ տուն կþշինեմ. Եւ նա միշտ * իմ օծեալի առաջին կþգնայ։ 36Եւ * քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ * մի նկանակ հացի համար կþգայ նորան երկրպագութիւն կþանէ, եւ կþասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ։
*2.1 Փիլ. դ. 6։
*2.1 Սաղ. ե. 11։ թ. 2։ Տես Ղուկ. ա. 46-53։
*2.1 Սաղ. հե. 10։ ձթ. 17, 24։ ղբ. 10։ճժբ. 9։ ճխը. 14։
*2.1 Սաղ. թ. 14։ ժգ. 5։ ի. 5։ լե. 9։
*2.2 Ել. ժե. 11։ բ Օր. գ. 24։ Սաղ. ձզ. 8։ ձթ. 6, 8։
*2.2 բ Օր. դ. 35։ բ Թագ. իբ. 32։
*2.3 Սաղ. ղդ. 4։ Մաղ. գ. 13։ Յուդ. 15։
*2.4 Սաղ. լէ. 15, 16։ խզ. 9։ հզ. 3։
*2.5 Սաղ. լդ. 10։ Ղուկ. ա. 53։
*2.5 Սաղ. ճժգ. 9։ Ես. ծդ. 1։
*2.5 Ես. ծդ. 1։ Երեմ. ժե. 9։
*2.6 բ Օր. լբ. 39։ Ովս. զ. 1։
*2.7 Յոբ. ա. 21։
*2.7 Սաղ. հե. 7։ Յոբ. ե. 11։
*2.8 Սաղ. ճժգ. 7, 8։ Դան. դ. 17։ Ղուկ. ա. 52։
*2.8 Յոբ. լզ. 7։
*2.8 Յոբ. լը. 4-6։ Սաղ. իդ. 2։ ճբ. 25։ ճդ. 5։
*2.9 Սաղ. ղա. 11։ ճիա. 3։ Առակ. գ. 26։
*2.10 Սաղ. բ. 9։
*2.10 Գլ. է. 10։ Սաղ. ժը. 13։
*2.10 Սաղ. ղզ. 10, 13։ ղը. 9։
*2.10 Սաղ. ձթ. 24։
*2.12 բ Օր. ժգ. 13։
*2.12 Դատ. բ. 10։ Հռով. ա. 28։
*2.14 Տես Ղև. է. 30-34։ բ Օր. ժը. 3։
*2.15 Ղև. գ. 5։ է. 31։
*2.17 Ծն. զ. 11։
*2.17 Մաղ. բ. 8։
*2.18 Ել. իը. 4։ բ Թագ. զ. 14։ ա Մն. ժե. 27։
*2.19 Գլ. ա. 3։
*2.20 Ծն. ժդ. 19։ Թու. զ. 23։
*2.20 Գլ. ա. 28։
*2.21 Ծն. իա. 1։
*2.21 Դատ. ժգ. 24։ Ղուկ. ա. 80։ բ. 40։
*2.25 Թու. ժե. 30։
*2.25 Յես. ժա. 20։ Առակ. ժե. 10։
*2.26 Ղուկ. բ. 52։
*2.27 Դատ. ժգ. 6։ գ Թագ. ժգ. 1։
*2.27 Ել. դ. 14, 27։
*2.28 Ել. իը. 1-4։ Թու. ժը. 1, 7։
*2.28 Գլ. ժդ. 3։ իբ. 18։
*2.28 Ղև. բ. 3, 10։ զ. 16։ է. 7, 8, 34, 35։ ժ. 14, 15։ Թու. ե. 9, 10։ ժը. 8-19։
*2.29 բ Օր. լբ. 15։
*2.29 բ Օր. ժբ. 6։
*2.30 Ել. իէ. 21։ իթ. 9։
*2.30 Երեմ. ժը. 9, 10։
*2.30 Սաղ. ժը. 20։ ղա. 14։
*2.30 Մաղ. բ. 9։
*2.31 գ Թագ. բ. 27։ Տես Գլ. դ. 11, 18, 20։ իբ. 18 ևլն։
*2.32 Տես Զաք. ը. 4։
*2.34 գ Թագ. ժգ. 3։
*2.34 Գլ. դ. 11։
*2.35 գ Թագ. բ. 35։ ա Մն. իթ. 22։
*2.35 Գլ. իե. 28։ բ Թագ. է. 11, 27։ գ Թագ. ժա. 38։
*2.35 Սաղ. բ. 2։ ժը. 50։
*2.36 գ Թագ. բ. 27։
*2.36 Ել. իթ. 23։ Դատ. ը. 5։ Գլ. ժ. 3։