Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կեղծաւորների պատիժը։ Նոր Երուսաղէմի փրկութիւնը և նորա տարածութիւնը մի…

Կեղծաւորների պատիժը։ Նոր Երուսաղէմի փրկութիւնը և նորա տարածութիւնը մինչև ամենահեռաւոր հեթանոսները։ Վերջին դատաստանը։

1Այսպէս է ասում Տէրը. * Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։ 2Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. Եւ * ես սորան եմ մտիկ տալիս՝ * խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ * իմ խօսքից դողացողին։

3* Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը * շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ * յիշեցնողը կուռք օրհնող է։ Նորանք էլ են ընտրել * իրանց ճանապարհները, եւ իրանց սրտին հաճելի են իրանց կուռքերը. 4Ես էլ եմ ընտրում իրանց թշուառութիւնները, եւ նորանց վախեցած բաները պիտի բերեմ նորանց վերայ, * որովհետեւ ես կանչեցի եւ պատասխանող չþկար, խօսեցի եւ նորանք չþլսեցին, եւ չարութիւն արին իմ աչքի առաջին, եւ իմ չþուզած բանը ընտրեցին։

5Լսեցէք Տիրոջ խօսքը դուք, * որ դողում էք նորա խօսքից. Ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում եւ անարգում են իմ անունի համար՝ * Թող Տէրը փառաւորուի, եւ * մենք տեսնենք ձեզ ուրախութեան մէջ. Բայց նորանք պիտի ամաչեն։

6Աղաղակի ձայն կայ քաղաքիցը, մի ձայն՝ տաճարիցը. Տիրոջ ձայնը, որ հատուցանում է իր թշնամիներին հատուցումը։ 7Դեռ չþերկնած ծնեց, դեռ երկունքը չþեկած՝ արու զաւակով ազատուեցաւ։ 8Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ այսպիսի բան տեսել, մի՞թէ երկիրը մէկ օրում է ծնում, կամ մէկ ազգը մէկ անգամում է ծնվում, որ Սիօնը երկնում եւ իսկոյն ծնում է իր որդկանցը։ 9Ես որ բերում եմ ծնելու կէտին՝ ծնել չե՞մ տալ, ասում է Տէրը, կամ ես որ ծնել եմ տալիս՝ պիտի կապէի՞ ասում է քո Աստուածը։ 10Երուսաղէմի հետ ուրախացէք, եւ բերկրացէք նորանով, դուք ամենքդ որ նորան սիրում էք. Ուրախացէք նորա հետ ուրախութիւնով, որ դուք ամենքդ, որ նորա հետ սուգ էիք անում։ 11Որովհետեւ պիտի ծծէք եւ կշտանաք նորա մխիթարութեան ստինքիցը, որպէս զի դիէք եւ զուարճանաք նորա փառաց առատութիւնիցը։

12Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա * ես բերում եմ խաղաղութիւնը նորա վերայ գետի պէս, եւ յորդահոս վտակի պէս՝ ազգերի փառքը. Եւ * դուք պիտի ծծէք, * գրկի մէջ պիտի վեր առնուիք, եւ ծունկերի վերայ պիտի գգվուիք։ 13Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կþմխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք։ 14Եւ պիտի տեսնէք, եւ ձեր սիրտերն ուրախանան. Եւ * ձեր ոսկորները պիտի կանաչ խոտի պէս ծաղկեն, եւ պիտի յայտնուի Տիրոջ ձեռքը իր ծառաների վերայ, եւ բարկութիւնը՝ նորա թշնամիների վերայ։ 15* Որովհետեւ ահա Տէրը գալիս է կրակով եւ մրրկի պէս՝ նորա կառքերը. Որ իր բարկութիւնը գործ դնէ եռանդով, եւ իր սպառնալիքը՝ կրակի բոցով։ 16Որովհետեւ կրակով դատելու է Տէրը, եւ * իր սրովը՝ բոլոր մարմինը. Եւ շատ են լինելու Տիրոջ սպանածները։

17* Իրանց սրբողները եւ իրանց մաքրողները պարտէզների համար մէկ մէկի ետեւից մէջտեղը, որոնք խոզի միս են ուտում եւ պիղծ բան եւ մուկ, մէկտեղ պիտի բնաջինջ լինեն, ասում է Տէրը։ 18Եւ ես նորանց գործերն եւ նորանց խորհուրդներն գիտեմ. և ժամանակը կþգայ որ բոլոր ազգերն ու լեզուները ժողովեմ, եւ նորանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն։ 19Եւ ես նորանցում նշան պիտի դնեմ, եւ նորանցից պիտի ուղարկեմ իբրեւ ազատուածներ ազգերի մօտ, այսինքն Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնաւորներին, Թոբէլ եւ Յաւան. Այն հեռու կղզիները, որ չեն լսել իմ համբաւը եւ չեն տեսել իմ փառքը, եւ նորանք * պիտի պատմեն իմ փառքը ազգերի մէջ։ 20Եւ նորանք պիտի բերն ձեր բոլոր եղբայրներին բոլոր ազգերից իբրեւ * ընծայ Տիրոջ համար ձիերով եւ կառքով, գահաւորակներով, ջորիներով եւ տաճիկ ուղտերով իմ սուրբ սարը՝ Երուսաղէմ, ասում է Տէրը. Ինչպէս որ Իսրայէլի որդիքն մաքուր ամանով ընծայ են բերում Տիրոջ տունը։ 21Եւ նորանցից էլ եմ առնելու * քահանաներ եւ Ղեւտացիներ, ասում է Տէրը։ 22Որովհետեւ ինչպէս որ այն * նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։ 23Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ * ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը։ 24Եւ նորանք պիտի դուս գան եւ տեսնեն * ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ * նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար։

*66.1 գ Թագ. ը. 27։ բ Մն. զ. 18։ Մատ. ե. 34, 35։ Գոր. է. 48, 49։ ժէ. 24։

*66.2 Գլ. ծէ. 15։ կա. 1։

*66.2 Սաղ. լդ. 18։ ծա. 17։

*66.2 Եզր. թ. 4։ ժ. 3։ Առակ. իը. 14։ Հմր. 5։

*66.3 Գլ. ա. 11։

*66.3 Տես բ Թագ. գ. 8։

*66.3 Տես Ղև. բ. 2։

*66.3 Տես Գլ. ծը. 13։ կե. 2։

*66.4 Առակ. ա. 24։ Գլ. կե. 12։ Երեմ. է. 13։

*66.5 Հմր. 2։

*66.5 Գլ. ե. 19։

*66.5 բ Թես. ա. 10։

*66.12 Գլ. խը. 18։ կ. 5։

*66.12 Գլ. կ. 16։

*66.12 Գլ. խթ. 22։ կ. 4։

*66.14 Տես Եզեկ. լէ. 1 ևլն։

*66.15 Գլ. թ. 5։ բ Թես. ա. 8։

*66.16 Գլ. իէ. 1։

*66.17 Գլ. կե. 3, 4։

*66.19 Մաղ. ա. 11։

*66.20 Հռովմ. ժե. 16։

*66.21 Ել. ժթ. 6։ Գլ. կա. 6։ ա Պետ. բ. 9։ Յայտ. ա. 6։

*66.22 Գլ. կե. 17։ բ Պետ. գ. 13։ Յայտ. իա. 1։

*66.23 Սաղ. կե. 2։

*66.24 Հմր. 16։

*66.24 Մարկ. թ. 43, 45, 47։