Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը նկարագրում է իր առաջուայ բարօրութիւնը։ 1Եւ Յոբը շարունակեց իր…

Յոբը նկարագրում է իր առաջուայ բարօրութիւնը։

1Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.

2Երանի՜ թէ * առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.

3* Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։

4Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ * Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր։

5Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. և իմ տղերքը իմ շուրջն էին։

6Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ * ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.

7Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,

8Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.

9Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ * ձեռները դնում էին իրանց բերաններին.

10Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ * նորանց լեզուն իրանց քիմքին էր կպչում։

11Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.

12* Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։

13Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.

14* Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։

15Ես * աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։

16Եւ հայր էի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.

17Եւ փշրում էի անիրաւի * ժանիքը. Եւ նորա ատամներիցը որսը խլում էի.

18Եւ ասում էի. * Բոյնիս կշտին կþմեռնեմ, եւ աւազի չափ կþշատացնեմ օրերս.

19* Արմատներս * ջրին կþբացուին, եւ ցօղը կþօթեւանէ իմ ոստերի վերայ.

20Փառքս նոր կþմնայ ինձ հետ, եւ * աղեղս ձեռքիս կþնորոգուի։

21Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։

22Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։

23* Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։

24Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ. Եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։

25Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։

*29.2 Գլ. է. 3։

*29.3 Գլ. ժը. 6։ Սաղ. ժը. 28։

*29.4 Գլ. ժե. 8։ Սաղ. իե. 14։ Առակ. գ. 32։

*29.6 Սաղ. ձա. 16։

*29.9 Գլ. իա. 5։

*29.10 Սաղ. ճլէ. 6։

*29.12 Սաղ. հբ. 12։ Առակ. իա. 13։ իգ. 11։

*29.14 բ Օր. իդ. 13։ Սաղ. ճլբ. 9։ Ես. ժա. 5։ ծթ. 17։ կա. 10։ Եփես. զ. 14-17։ ա Թես. ե. 8։

*29.15 Թու. ժ. 31։

*29.17 Սաղ. գ. 7։ ծը. 6։ Առակ. լ. 14։ Յովել. ա. 6։

*29.18 Սաղ. լ. 6։

*29.19 Գլ. ժը. 16։

*29.19 Սաղ. ա. 3։ Երեմ. ժէ. 8։

*29.20 Ծն. խթ. 24։

*29.23 Առակ. ժզ. 15։ Երեմ. գ. 3։ Զաք. ժ. 1։