Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Այլևայլ բարևներ։ Հերձուածողներից և գայթակղութիւն տուողներից զգուշանալ…

Այլևայլ բարևներ։ Հերձուածողներից և գայթակղութիւն տուողներից զգուշանալու յորդոր։

1Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, * որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։ 2* Որ նորան ընդունէք Տէրով. Ինչպէս սուրբերին արժան է. Եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել, եւ իսկ ինձ էլ։ 3Բարեւ տուէք * Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը. 4Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները. 5Եւ * նորանց տանը լինող եկեղեցուն. Բարեւ տուէք Եպենետին՝ իմ սիրելուն * որ Աքայեայի անդրանիկն է þի Քրիստոս։ 6Բարեւ տուէք Մարիամին՝ որ շատ աշխատեց մեր վերայ։ 7Բարեւ տուէք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին, եւ գերութեանս ընկերներին. Որ առաքեալների մէջ երեւելի են՝ * որ ինձանից առաջ են եղել Քրիստոսումը։ 8Բարեւ տուէք Ամպղիասին իմ սիրելուն Տէրումը։ 9Բարեւ տուէք Ուրբանոսին՝ մեր գործակցին Քրիստոսումը, եւ Ստաքէսին իմ սիրելուն։ 10Բարեւ տուէք Ապեղեսին՝ որ ընտիր է Քրիստոսումը։ 11Բարեւ տուէք նորանց՝ որ Արիստոբուղոսի տանիցն են. Բարեւ տուէք Հերովդիոնին՝ իմ ազգականին. Բարեւ տուէք նորանց, որ Նարկիսէի տանիցն են Տէրումը։ 12Բարեւ տուէք Տրիփանոսին եւ Տրիփոսին՝ որ աշխատաւորներ են Տէրումը. Բարեւ տուէք Պերսիդէ սիրելուն՝ որ շատ աշխատեց Տէրումը։ 13Բարեւ տուէք Ռուփոսին՝ * որ ընտիր է Տէրումը. Եւ նորա եւ իմ մօրը։ 14Բարեւ տուէք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմեսին, եւ եղբայրներին՝ որ նորանց հետ են։ 15Բարեւ տուէք Փիղողոգին եւ Յուլիային եւ Ներէոսին եւ նորա քրոջը եւ Ողիմպիային եւ բոլոր սուրբերին՝ որ նորանց հետ են։ 16* Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։

17Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում * այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ * եւ հեռու քաշուեցէք նորանցից։ 18Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, * այլ իրանց որովայնին. Եւ * քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։ 19* Որովհետեւ ձեր հնազանդութիւնն ամենի ականջը հասաւ. Եւ սորա համար ուրախ եմ ձեզ համար. * միայն ուզում եմ՝ որ դուք իմաստուն լինիք դէպի բարին՝ եւ միամիտ դէպի չարը։

20* Եւ խաղաղութեան Աստուածը * խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. * մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։

21* Բարեւ են տալիս ձեզ Տիմոթէոսը իմ գործընկերը, եւ * Ղուկիոսը եւ * Յասոնը եւ * Սոսիպատրոսը իմ ազգականները։ 22Բարեւ եմ տալիս ձեզ ես՝ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի Տէրումը։ 23* Բարեւ է տալիս ձեզ Գայիոսը՝ իմ եւ բոլոր եկեղեցու հիւրընկալը. * բարեւ է տալիս ձեզ Երաստոսը՝ քաղաքիս * հոգատարը, եւ Կուարտոս եղբայրը։ 24* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ. Ամէն։

25* Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել * իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, * այն խորհրդի յայտնութեանը համեմատ * որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր, 26* Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենեկան Աստուծոյ հրամանին պէս, եւ * հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ. 27Մի * միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։

*16.1 Գոր. ժը. 18։

*16.2 Փիլ. բ. 29։ գ Յովհ. 5, 6։

*16.3 Գոր. ժը. 2, 18, 26։ բ Տիմ. դ. 19։

*16.5 ա Կոր. ժզ. 19։ Կող. դ. 15։ Փիլիմ. 2։

*16.5 ա կոր. ժզ. 15։

*16.7 Գաղ. ա. 22։

*16.13 բ Յովհ. 1։

*16.16 ա Կոր. ժզ. 20։ բ Կոր. ժգ. 12։ ա Թես. ե. 26։ ա Պետ. ե. 14։

*16.17 Գոր. ժե. 1, 5, 24։ ա Տիմ. զ. 3։

*16.17 ա Կոր. ե. 9, 11։ բ Թես. գ. 6, 14։ բ Տիմ. գ. 5։ Տիտ. գ. 10։ բ Յովհ. 10։

*16.18 Փիլ. գ. 19։ ա Տիմ. զ. 5։

*16.18 Կող. բ. 4։ բ Տիմ. գ. 6։ Տիտ. ա. 10։ բ Պետ. բ. 3։

*16.19 Գլ. ա. 8։

*16.19 Մատ. ժ. 16։ ա Կոր. ժդ. 20։

*16.20 Գլ. ժե. 33։

*16.20 Ծն. գ. 15։

*16.20 Հմր. 24։ ա Կոր. ժզ. 23։ բ Կոր. ժգ. 13։ Փիլ. դ. 24։ ա Թես. ե. 28։ բ Թես. ե. 28։ բ Թես. գ. 18։ Յայտ. իբ. 21։

*16.21 Գոր. ժզ. 1։ Կող. ա. 1։ Փիլ. բ. 19։ ա Թես. գ. 2։ ա Տիմ. ա. 2։ Եբր. ժգ. 23։

*16.21 Գոր. ժգ. 1։

*16.21 Գոր. ժէ. 5։

*16.21 Գոր. ի. 4։

*16.23 ա Կոր. ա. 14։

*16.23 Գոր. ժթ. 22։ բ Տիմ. դ. 20։

*16.23 Կամ՝ գանձապետը

*16.24 Հմր. 20։ ա Թես. ե. 28։

*16.25 Եփես. գ. 20։ ա Թես. գ. 13։ բ Թես. բ. 16։ գ. 3։ Յուդ. 24։

*16.25 Գլ. բ. 16։

*16.25 Եփես. ա. 9։ գ. 3-5։ Կող. ա. 27։

*16.25 ա Կոր. բ. 7։ Եփես. գ. 5, 9։ Կող. ա. 26։

*16.26 Եփես. ա. 9։ բ Տիմ. ա. 10։ Տիտ. ա. 2, 3։ ա Պետ. ա. 20։

*16.26 Գոր. զ. 7։ Գլ. ա. 5։ ժե. 18։

*16.27 ա Տիմ. ա. 17։ զ. 16։ Յուդ. 25։