Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջը փառաբանութիւն։ Ազգերի համար ուրախութեան խնջոյքը Սիօնումը։ 1…
Տիրոջը փառաբանութիւն։ Ազգերի համար ուրախութեան խնջոյքը Սիօնումը։
1Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես * քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. * որովհետեւ դու սքանչելիք արիր, * վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։ 2Որովհետեւ * քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։ 3Նորա համար * քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։ 4Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, * ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։ 5Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։
6Եւ * Զօրաց Տէրը * բոլոր ազգերի համար * այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։ 7Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ * այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։ 8* Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը * պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
9Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, * որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, * ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը։ 10Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. Եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը։ 11Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ։ 12Եւ * քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ։
*25.1 Ել. ժե. 2։ Սաղ. ճժը. 28։
*25.1 Սաղ. ղը. 1։
*25.1 Թու. իգ. 19։
*25.2 Գլ. իա. 9։ իգ. 13։ Երեմ. ծա. 37։
*25.3 Յայտ. ժա. 13։
*25.4 Գլ. դ. 6։
*25.6 Առակ. թ. 2։ Մատ. իբ. 4։
*25.6 Դան. է. 14։ Մատ. ը. 11։
*25.6 Գլ. բ. 2, 3։
*25.7 բ Կոր. գ. 15։ Եփես. դ. 18։
*25.8 Ովս. ժգ. 14։ ա կոր. ժե. 54։ Յայտ. ի. 14։ իա. 4։
*25.8 Յայտ. է. 17։ իա. 4։
*25.9 Ծն. խթ. 18։ Տիտ. բ. 13։
*25.9 Սաղ. ի. 5։
*25.12 Գլ. իզ. 5։