Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսի և Պետրոսի մէջ գաղափարի զանազանութիւն։ Հաւատքով արդարացում։ …
Պօղոսի և Պետրոսի մէջ գաղափարի զանազանութիւն։ Հաւատքով արդարացում։
1Ապա տասնեւչորս տարուց յետոյ * դարձեալ գնացի Երուսաղէմ, Բառնաբասի հետ, եւ Տիտոսին էլ ինձ հետ առայ։ 2Եւ գնացի յայտնութիւնով. * եւ նորանց իմացրի այն աւետարանը՝ որ քարոզում եմ հեթանոսների մէջ, եւ մասնաւորապէս նորանց՝ որ մեծ կարծուած էին. * որ չ’լինի թէ զուր տեղը վազեմ կամ վազած լինեմ։ 3Բայց Տիտոսն էլ որ ինձ հետ էր՝ Հելլենացի լինելով, չ’բռնադատուեցաւ թլփատուելու։ 4* Եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան * մեր ազատութիւնը լրտեսելու համար, որ Քրիստոս Յիսուսումն ունինք, * որ մեզ ծառայեցնեն։ 5Որոնց մի ժամ էլ ականջ չ’դրինք՝ հնազանդ լինելու համար, * որ աւետարանի ճշմարտութիւնը ձեզանում հաստատ մնայ։ 6* Բայց այն մեծ կարծուածների համար, թէ մի բան լինին, (թէ ինչ էին մի ժամանակ, նա ես հոգս չեմ անում. * Աստուած * աչառութիւն չէ անում.) * որ այն մեծ կարծուածներն այնպիսի բան չþիմացրին ինձ։ 7Բայց ընդհակառակը, * երբոր տեսան թէ անթլփատութեան աւետարանն * ինձ հաւատացուած է, ինչպէս Պետրոսին թլփատութեան աւետարանը. 8(Որովհետեւ նա որ Պետրոսին յաջողեց թլփատութեան առաքելութիւնում, * ինձ էլ * յաջողեց հեթանոսների մէջ։) 9* Եւ երբոր իմացան այն շնորհքը որ ինձ տրուած էր, Յակոբոսը եւ Կեփասը եւ Յովհաննէսը, * որ սիւներ էին կարծուած, ինձ եւ Բառնաբասին աջ ձեռը տուին հաղորդակցութեան համար. Որ մենք հեթանոսների մէջ լինենք, եւ նորանք թլփատութեան մէջ։ 10Բայց միայն որ աղքատները յիշենք. * որ ես էլ ջանք արի նոյնն անելու։ 11* Բայց երբ որ Պետրոսը եկաւ Անտիոք, ես նորան հակառակ կեցայ, որ մեղադրելի էր։ 12Վասնզի մի քանի մարդիկ դեռ չ’եկած Յակոբիցը, նա * անխտիր ուտում էր հեթանոսների հետ. Բայց երբոր եկան, ետ էր քաշվում եւ իր անձը ջոկում, վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին։ 13Եւ նորա հետ ուրիշ Հրէաներն էլ կեղծաւորութիւն արին. Մինչեւ որ Բառնաբասն էլ ծռուեցաւ նորանց կեղծաւորութիւնովը։ 14Բայց երբոր տեսայ, * որ աւետարանի ճշմարտութեան համեմատ ուղիղ չեն գնում, * ամենքի առաջին ասեցի Պետրոսին. * Եթէ դու, Հրէայ լինելովդ, հեթանոսի պէս ես վարվում եւ ոչ թէ Հրէայի պէս, էլ ի՞նչու ես բռնադատում հեթանոսներին որ Հրէայի պէս վարուին։ 15* Մենք որ բուն Հրէաներ ենք, * եւ ոչ թէ հեթանոսների միջից մեղաւորներ. 16* Գիտենք որ մարդ օրէնքի գործերիցը չէ արդարանում, * բայց միայն Յիսուս Քրիստոսի հաւատքիցը. Եւ մենք Յիսուս Քրիստոսին հաւատացինք, որ Քրիստոսի հաւատքիցն արդարանանք, եւ ոչ թէ օրէնքի գործերիցը. * որովհետեւ օրէնքի գործերիցն ոչ մի մարմին չի արդարանալ։ 17Իսկ եթէ մենք՝ որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ * մեղաւոր գտնուինք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ պաշտօնեայ է. Քաւ լիցի։ 18Վասնզի՝ եթէ այն որ քանդեցի՝ նորան կրկին շինեմ, ապա ես ինքս իմ անձը մեղաւոր եմ երեւեցնում։ 19* Որովհետեւ ես օրէնքովն օրէնքին * մեռայ, * որ ապրեմ Աստուծուն. Ես * Քրիստոսի հետ խաչուած եմ։ 20Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ * Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. * որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ 21Եւ ես Աստուծոյ շնորհքը չեմ անարգում, * որովհետեւ եթէ արդարութիւնն օրէնքիցն էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռաւ։
*2.1 Գոր. ժե. 2։
*2.2 Գոր. ժե. 12։
*2.2 Փիլ. բ. 16։ ա Թես. գ. 5։
*2.4 Գոր. ժե. 1, 24։ բ Կոր. ժա. 26։
*2.4 Գլ. գ. 25։ ե. 1, 13։
*2.4 բ Կոր. ժա. 20։ Գլ. դ. 3, 9։
*2.5 Հմր. 14։ Գլ. գ. 1։ դ. 16։
*2.6 Գլ. զ. 3։
*2.6 Գոր. ժ. 34։ Հռովմ. բ. 11։
*2.6 Յուն.՝ մարդի անձ չէ ընդունում.
*2.6 բ Կոր. ժբ. 11։
*2.7 Գոր. ժգ. 46։ Հռովմ. ա. 5։ ժա. 13։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*2.7 ա Թես. բ. 4։
*2.8 Գոր. թ. 15։ ժգ. 2։ իբ. 21։ իզ. 17, 18։ ա Կոր. ժե. 10։ Գլ. ա. 16։ Կող. ա. 29։
*2.8 Գլ. գ. 5։
*2.9 Հռովմ. ա. 5։ ժբ. 3, 6։ ժե. 15։ ա Կոր. ժե. 10։ Եփես. գ. 8։
*2.9 Մատ. ժզ. 18։ Եփես. բ. 20։ Յայտ. իա. 14։
*2.10 Գոր. ժա. 30։ իդ. 17։ Հռովմ. ժե. 25։ ա Կոր. ժզ. 1։ բ Կոր. ը. թ։
*2.11 Գոր. ժե. 35։
*2.12 Գոր. ժ. 28։ ժա. 3։
*2.14 Հմր. 5։
*2.14 ա Տիմ. ե. 20։
*2.14 Գոր. ժ. 28։ ժա. 3։
*2.15 Գոր. ժե. 10, 11։
*2.15 Մատ. թ. 11։ Եփես. բ. 3, 12։
*2.16 Գոր. ժգ. 38, 39։
*2.16 Հռովմ. ա. 17։ գ. 22, 28։ ը. 3։ Գլ. գ. 24։ Եբր. է. 18, 19։
*2.16 Սաղ. ճխգ. 2։ Հռովմ. գ. 20։ Գլ. գ. 11։
*2.17 ա Յովհ. գ. 8, 9։
*2.19 Հռովմ. ը. 2։
*2.19 Հռովմ. զ. 14։ է. 4, 6։
*2.19 Հռովմ. զ. 11։ բ Կոր. ե. 15։ ա Թես. ե. 10։ Եբր. թ. 14։ ա Պետ. դ. 2։
*2.19 Հռովմ. զ. 6։ Գլ. ե. 24։ զ. 14։
*2.20 բ Կոր. ե. 15։ ա Թես. ե. 10։ ա Պետ. դ. 2։
*2.20 Գլ. ա. 4։ Եփես. ե. 2։ Տիտ. բ. 14։
*2.21 Գլ. գ. 21։ Եբր. է. 11։ Տես Հռովմ. ժա. 6։ Գլ. ե. 4։