Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հաւատքով արդարանալ և ոչ թէ օրէնքով։ 1Ով անմիտ Գաղատացիներ, *&…
Հաւատքով արդարանալ և ոչ թէ օրէնքով։
1Ով անմիտ Գաղատացիներ, * ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չ’հնազանդիք. Որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։ 2Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. * օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ * թէ հաւատքի լսելուցը։ 3Այդքան անմի՞տ էք. * հոգով սկսեցիք, * եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում։ 4* Այնքան նեղութիւններ զո՞ւր տեղը կրեցիք. Թէ որ զուր էլ լինի։ 5* Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը։ 6* Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։ 7Ուրեմն գիտացէք. Թէ * նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։ 8* Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ * Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։ 9Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ։ 10Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ * Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։ 11* Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. Որովհետեւ * Արդարը հաւատքիցը կ’ապրէ։ 12* Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ * Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով։ 13* Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ * Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։) 14* Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, * որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։ 15Մարդկօրէն եմ ասում, եղբարք. * ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. Եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։ 16* Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. Չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. * որ է Քրիստոսը։ 17Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, * չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը * չի քանդիլ որ խոստմունքը խափանուի։ 18* Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լիներ, * ապա խոստմունքից չէր. Բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին։ 19Արդ օրէնքն ի՞նչ է. * նա յանցանքների պատճառով աւելացաւ. * մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը * հրեշտակներով կարգուած * միջնորդի ձեռով։ 20Բայց միջնորդը մէկի չէ, * սակայն Աստուած մէկ է։ 21Ուրեմն օրէնքը Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. Քաւ լիցի. * որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կ’լինէր արդարութիւնը։ 22* Բայց գիրքը * փակեց ամենքը մեղքի ներքեւ, * որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։ 23Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր։ 24* Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, * որ հաւատքից արդարանանք։ 25Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք։ 26* Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։ 27* Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, * Քրիստոսին հագած էք։ 28* Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. * որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։ 29* Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ * եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։
*3.1 Գլ. ե. 7։
*3.2 Գոր. բ. 38։ ը. 15։ ժ. 47։ ժե. 8։ Հմր. 14։ Եփես. ա. 13։ Եբր. զ. 4։
*3.2 Հռովմ. ժ. 16, 17։
*3.3 Գլ. դ. 9։
*3.3 Եբր. է. 16։ թ. 10։
*3.4 Եբր. ժ. 35, 36։ բ Յովհ. 8։
*3.5 բ Կոր. գ. 8։
*3.6 Ծն. ժե. 6։ Հռովմ. դ. 3, 9, 21, 22։ Յակ. բ. 23։
*3.7 Յովհ. ը. 39։ Հռովմ. դ. 11, 12, 16։
*3.8 Տես Հռովմ. թ. 17։ Հմր. 22։
*3.8 Ծն. ժբ. 3։ ժը. 18։ իբ. 18։ Գոր. գ. 25։
*3.10 բ Օր. իէ. 26։ Երեմ. ժա. 3։
*3.11 Գլ. բ. 16։
*3.11 Ամբ. բ. 4։ Հռովմ. ա. 17։ Եբր. ժ. 38։
*3.12 Հռովմ. դ. 4, 5։ ժ. 5, 6։ ժա. 6։
*3.12 Ղև. ժը. 5։ Նէեմ. թ. 29։ Եզեկ. ի. 11։ Հռովմ. ժ. 5։
*3.13 Հռովմ. ը. 3։ բ Կոր. ե. 21։ Գլ. դ. 5։
*3.13 բ Օր. իա. 23։
*3.14 Հռովմ. դ. 9, 16։
*3.14 Ես. լբ. 15։ խդ. 3։ Երեմ. լա. 33։ լբ. 40։ Եզեկ. ժա. 19։ լզ. 27։ Յովէլ բ. 28, 29։ Զաք. ժբ. 10։ Յովհ. է. 39։ Գոր. բ. 33։
*3.15 Եբր. թ. 17։
*3.16 Ծն. ժբ. 3, 7։ ժէ. 7։ Հմր. 8։
*3.16 ա Կոր. ժբ. 12։
*3.17 Ել. ժբ. 40, 41։
*3.17 Հռովմ. դ. 13, 14։ Հմր. 21։
*3.18 Հռովմ. ը. 17։
*3.18 Հռովմ. դ. 14։
*3.19 Յովհ. ժե. 22։ Հռովմ. դ. 15։ ե. 20։ է. 8, 13։ ա Տիմ. ա. 9։
*3.19 Հմր. 16։
*3.19 Գոր. է. 53։ Եբր. բ. 2։
*3.19 Ել. ի. 19, 21, 22։ բ Օր. ե. 5, 22, 23, 27, 31։ Յովհ. ա. 17։ Գոր. է. 38։ ա Տիմ. բ. 5։
*3.20 Հռովմ. գ. 29, 30։
*3.21 Գլ. բ. 21։
*3.22 Հմր. 8։
*3.22 Հռովմ. գ. 9, 19, 23։ ժա. 32։
*3.22 Հռովմ. դ. 11, 12, 16։
*3.24 Մատ. ե. 17։ Հռովմ. ժ. 4։ Կող. բ. 17։ Եբր. թ. 9, 10։
*3.24 Գոր. ժգ. 39։ Գլ. բ. 16։
*3.26 Յովհ. ա. 12։ Հռովմ. ը. 14-16։ Գլ. դ. 5։ ա Յովհ. գ. 1, 2։
*3.27 Հռովմ. զ. 3։
*3.27 Հռովմ. ժգ. 14։
*3.28 Հռովմ. ժ. 12։ ա Կոր. ժբ. 13։ Գլ. ե. 6։ Կող. գ. 11։
*3.28 Յովհ. ժ. 16։ ժէ. 20, 21։ Եփես. բ. 14-16։ դ. 4, 15։
*3.29 Ծն. իա. 10, 12։ Հռովմ. թ. 7։ Եբր. ժա. 18։
*3.29 Հռովմ. ը. 17։ Գլ. դ. 7, 28։ Եփես. գ. 6։