Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալը յորդորում է Տիմոթէոսին իր պաշտօնը ջանքով և արթնութիւնով կատա…
Առաքեալը յորդորում է Տիմոթէոսին իր պաշտօնը ջանքով և արթնութիւնով կատարել։ Առաքեալի բարի պատերազմը և վստահութիւնը։
1Արդ այս * վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին * որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 2Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, * սաստիր, * յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ 3* Որովհետեւ ժամանակ կ’գայ * որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. * այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ 4Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն * եւ առասպելների ետեւից կ’մոլորին։ 5Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ * նեղութիւններ կրելով. * աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։ 6* Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, * եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։ 7* Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. 8* Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ * այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
9Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. Որովհետեւ * Դեմասը թողեց ինձ եւ * այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ. 10Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. * Ղուկասն է * միայն ինձ հետ. 11* Մարկոսին առնես հետդ բերես. Որ ինձ ծառայութեան համար պէտք է։ 12* Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։ 13Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները։ 14* Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. * Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս։ 15Դու էլ նորանից զգուշացիր. Որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին։ 16Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, * այլ ամենքը ինձ թողեցին. * թող չ’համարուի նորանց։ 17* Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ * որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. * եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ 18Եւ * կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. * որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
19* Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ * Ոնեսիփորի տանը, 20* Երաստոսը մնաց Կորնթոսումը. Եւ * Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը։ 21* Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս։ Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը։ 22* Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. Շնորհք ձեզ հետ։ Ամէն։
*4.1 ա Տիմ. ե. 21։ զ. 13։ Գլ. բ. 14։
*4.1 Գոր. ժ. 42։
*4.2 ա Տիմ. ե. 20։ Տիտ. ա. 13։ բ. 15։
*4.2 ա Տիմ. դ. 13։
*4.3 Գլ. գ. 1։
*4.3 ա Տիմ. ա. 10։
*4.3 Գլ. գ. 6։
*4.4 ա Տիմ. ա. 4։ դ. 7։ Տիտ. ա. 14։
*4.5 Գլ. ա. 8։ բ. 3։
*4.5 Գոր. իա. 8։ Եփես. դ. 11։
*4.6 Փիլ. բ. 17։
*4.6 Փիլ. ա. 23։ Տես բ Պետ. ա. 14։
*4.7 ա Կոր. թ. 24, 25։ Փիլ. գ. 14։ ա Տիմ. զ. 12։ Եբր. ժբ. 1։
*4.8 ա Կոր. թ. 25։ Յակ. ա. 12։ ա Պետ. ե. 4։ Յայտ. բ. 10։
*4.8 Գլ. ա. 12։
*4.9 Կող. դ. 14։ Փիլիմ. 24։
*4.9 ա Յովհ. բ. 15։
*4.10 Կող. դ. 14։ Փիլիմ. 24։
*4.10 Տես Գլ. ա. 15։
*4.11 Գոր. ժբ. 25։ Կող. դ. 10։
*4.12 Գոր. ի. 4։ Եփես. զ. 21։ Կող. դ. 7։ Տիտ. գ. 12։
*4.14 Գոր. ժթ. 33։ ա Տիմ. ա. 20։
*4.14 բ Թագ. գ. 39։ Սաղ. իը. 4։ Յայտ. ժը. 6։
*4.16 Գլ. ա. 15։
*4.16 Գոր. է. 59։
*4.17 Մատ. ժ. 19։ Գոր. իդ. 11։ իէ. 23։
*4.17 Գոր. թ. 15։ իզ. 17, 18։ Եփես. գ. 8։
*4.17 Սաղ. իբ. 21։ բ Պետ. բ. 9։
*4.18 Սաղ. ճիա. 7։
*4.18 Հռովմ. ժա. 36։ Գաղ. ա. 5։ Եբր. ժգ. 21։
*4.19 Գոր. ժը. 2։ Հռովմ. ժզ. 3։
*4.19 Գլ. ա. 16։
*4.20 Գոր. ժթ. 22։ Հռովմ. ժզ. 23։
*4.20 Գոր. ի. 4։ իա. 29։
*4.21 Հմր. 9։
*4.22 Գաղ. զ. 18։ Փիլիմ. 25։