Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած պատասխանում է Սողոմոնին։ Բերդերը։ Նաւագնացութիւնը։ 1Եւ եղա…

Աստուած պատասխանում է Սողոմոնին։ Բերդերը։ Նաւագնացութիւնը։

1Եւ եղաւ * երբոր Սողոմոնը շինեց վերջացրեց Տիրոջ տունը եւ * թագաւորի տունը եւ Սողոմոնի ուզածը, որ * փափաքեց անելու, 2Այն ժամանակ Տէրը երկրորդ անգամ երեւեցաւ Սողոմոնին ինչպէս որ * նորան երեւեցել էր Գաբաւոնումը, 3Եւ Տէրն ասեց նորան. Լսեցի քո իմ * առաջին արած աղօթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը որ դու շինեցիր * իմ անունը յաւիտեան այնտեղ դնելու համար, եւ * իմ աչքերն ու իմ սիրտը այնտեղ պիտի լինեն ամեն ժամանակ։ 4Եւ արդ եթէ իմ առաջին գնաս, * ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, կատարեալ սրտով եւ ուղղութիւնով որ բոլոր իմ քեզ հրամայածները կատարես և իմ պատուիրանքներն ու իրաւունքները պահես, 5Այն ժամանակ կþհաստատեմ քո թագաւորութեան աթոռը Իսրայէլի վերայ յաւիտեան * ինչպէս որ ասել եմ քո հայր Դաւիթին թէ Քեզ համար մարդ պակաս չի լինիլ Իսրայէլի աթոռի վերայից։ 6Եթէ դուք կամ ձեր որդիքը ինձ * հետեւելուց ետ դառնաք, եւ չþպահէք իմ հրամաններն ու պատուիրանքները, որ ես դրել եմ ձեր առաջը եւ գնաք ծառայէք ուրիշ աստուածների եւ նորանց երկրպագութիւն անէք, 7* Այն ժամանակ ես բնաջինջ կþանեմ Իսրայէլին այն երկրի երեսիցը, որ ես տուել եմ նորանց, եւ այս տունը, որ սրբեցի * իմ անունի համար, իմ երեսիցը կþգցեմ եւ * Իսրայէլը բոլոր ազգերի մէջ առակ եւ կատակ կþլինի։ 8Եւ * այս բարձր եղող տան մօտով ամեն անցնողը պիտի զարմանայ եւ սուլէ եւ պիտի ասեն. * Ի՞նչու համար է Տէրն այսպէս արել այս երկրին եւ այս տանը։ 9Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուածը, որ իրանց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրիցը, եւ յարեցան ուրիշ աստուածների, եւ երկրպագութիւն արին նորանց ու ծառայեցին նորանց. Նորա համար Տէրը նորանց վերայ բերաւ այս բոլոր չարիքը։

10Եւ * եղաւ երբոր Սողոմոնը քսան տարուայ միջոցում այն երկու տուները, այսինքն Տիրոջ տունը եւ թագաւորի տունը շինել էր, 11Տիւրոսի Քիրամ թագաւորը Սողոմոնին եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ոսկի ու ամեն նորա փափաքածը նորան ընծայելու փոխարէն, այն ժամանակ Սողոմոն թագաւորը Քիրամին քսան քաղաք տուաւ Գալիլեայի երկրումը։ 12Եւ Քիրամը դուրս ելաւ Տիւրոսից Սողոմոնի նորան տուած քաղաքները տեսնելու, բայց հաճոյ չþերեւեցան նորա աչքին։ 13Եւ նա ասեց. Այս ի՜նչ քաղաքներ են որ տուել ես ինձ, եղբայրս. Եւ * նորանց անունը դրաւ * Քաբօղ երկիր, ինչպէս որ է մինչեւ այսօր։ 14Եւ Քիրամը թագաւորի համար հարիւր եւ քսան տաղանդ ոսկի ուղարկեց։

15Եւ այս էր * Սողոմոն թագաւորի դրած հարկի պատճառը, որ շինէ Տիրոջ տունը եւ իր տունը ու * Մելօնը եւ Երուսաղէմի պարիսպը, * Հասորը, * Մակեդդովը եւ * Գազերը։ 16Եգիպտոսի Փարաւօն թագաւորը վեր էր գնացել եւ առել Գազերը եւ նորան կրակով այրել, եւ այն * քաղաքում բնակող Քանանացիներին սպանել եւ նորան իբրեւ օժիտ տուել իր աղջկան, որ Սողոմոնի կինն էր։ 17Եւ Սողոմոնը շինեց Գազերը եւ * ցածի Բեթորոնը։ 18Նաեւ * Բաաղեթը եւ Թադմօրը անապատումը երկի մէջ։ 19Եւ Սողոմոնի բոլոր * շտեմարանների քաղաքները, եւ * կառքերի քաղաքները եւ ձիաւորների քաղաքները, եւ Սողոմոնի բոլոր ուզածները, որ * ուզեց շինել Երուսաղէմումը եւ Լիբանանումը եւ նորա բոլոր թագաւորութեան երկրումը։

20* Այն բոլոր ժողովուրդները, որ մնացել էին Ամօրհացիներից, Քետացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, եւ Իսրայէլի որդիներիցը չէին, 21Այսինքն նորանց որդիքը, * որ նորանցից յետոյ մնացել էին այն երկրում, * որոնց չէին կարողացել Իսրայէլի որդիքը * բնաջինջ անել, Սողոմոնը նորանց * հարկատու ծառայ արաւ մինչեւ այսօր։ 22Բայց Իսրայէլի որդիներիցը Սողոմոնը * ծառայ չþշինեց. Որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա ծառաները, նորա իշխանները նորա զօրավարները, եւ նորա կառքերի ու ձիաւորների վերակացուներն էին լինում։ 23Սորանք են Սողոմոնի գործի վերայ եղող վերակացուների գլխաւորները՝ հինգ հարիւր յիսուն, որոնք իծխում էին գործը կատարող ժողովրդի վերայ։

24Եւ * Փարաւօնի աղջիկը վեր գնաց Դաւիթի քաղաքիցն * այն տունը որ Սողոմոնը շինեց նորա համար * Մելօնը շինելիս։

25Եւ * Սողոմոնը տարին երեք անգամ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցանում Տիրոջ համար շինած սեղանի վերայ, եւ խունկ էր ծխում նորա մօտ Տիրոջ առաջին. Եւ տունը վերջացրեց։

26Եւ Սողոմոն թագաւորը նաւեր շինեց Եդովմի երկրում Կարմիր ծովի եզերքին Ելաթի մօտ եղող * Գասիոնգաբերում։ 27Եւ * Քիրամն իր ծառաներին, որ նաւավար մարդիկ եւ ծովի հմուտ էին, նաւով ուղարկեց Սողոմոնի ծառաների հետ։ 28Եւ նորանք գնացին * Ոփիր, եւ այնտեղից վեր առան չորս հարիւր քսան տաղանդ ոսկի եւ բերին Սողոմոն թագաւորի մօտ։

*9.1 բ Մն. է. 11-22։

*9.1 Գլ. է. 1։

*9.1 բ Մն. ը. 6։

*9.2 Գլ. դ. 5։ ժա. 9։

*9.3 դ Թագ. ի. 5։ Սաղ. ժ. 17։

*9.3 Գլ. ը. 29։

*9.3 բ Օր. ժա. 12։

*9.4 Գլ. ժա. 4, 6, 38։ժդ. 8։ ժե. 5։

*9.5 բ Թագ. է. 12, 16։ Գլ. բ. 4։ զ. 12։ ա Մն. իբ. 10։ Սաղ. ճլբ. 12։

*9.6 ա Թագ. ժե. 11։

*9.7 բ Օր. դ. 26։ դ Թագ. ժէ. 23։ իե. 21։

*9.7 Երեմ. է. 14։

*9.7 բ Օր. իը. 37։

*9.8 բ Մն. է. 21։

*9.8 բ Օր. իթ. 24-26։ Երեմ. իբ. 8, 9։

*9.10 Գլ. զ. 37, 38։ է. 1։ բ Մն. ը. 1-18։

*9.13 Յես. ժթ. 27։

*9.13 Այսինքն՝ անհաճոյ

*9.15 Գլ. ե. 13։

*9.15 բ Թագ. ե. 9։

*9.15 Յես. ժա. 1։ ժթ. 36։

*9.15 Դատ. ե. 19։

*9.15 Յես. ժ. 33։ ժզ. 10։ Դատ. ա. 29։

*9.16 Յես. ժզ. 10։

*9.17 Յես. ժզ. 3։ իա. 22։

*9.18 Յես. ժթ. 44։

*9.19 Ել. ա. 11։

*9.19 Գլ. դ. 26։

*9.19 Հմր. 1։

*9.20 բ Մն. ը. 7 ևլն։

*9.21 Դատ. ա. 21, 27, 29։ գ. 1, 3։

*9.21 Յես. ժե. 63։ ժէ. 12։

*9.21 Կամ՝ նզովել

*9.21 Դատ. ա. 28։ տես Ծն. թ. 25։ Եզր. բ. 55, 58։ Նէեմ է. 57։ ժա. 3։

*9.22 Ղև. իե. 39։

*9.24 Գլ. գ. 1։ բ Մն. ը. 71։

*9.24 Գլ. է. 8։

*9.24 բ Թագ. ե. 9։ Գլ. ժա. 27։ բ Մն. լբ. 5։

*9.25 բ Մն. ը. 12, 13, 16։

*9.26 Թու. լգ. 35։

*9.27 Գլ. ժ. 11։

*9.28 Յոբ. իբ. 24։