Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տէրը կանչում է իր ծառան, որ խեղճերին մխիթարէ և հեթանոսներին ամաչեցնէ։…

Տէրը կանչում է իր ծառան, որ խեղճերին մխիթարէ և հեթանոսներին ամաչեցնէ։

1* Լռեցէք ինձ մօտ, ով կղզիներ, եւ ով ազգեր, նորոգուեցէք ոյժով, թող մօտենան, այն ժամանակ խօսեն. Միասին մօտ գանք դատաստանի։ 2Արդարին * ո՞վ զարթեցրեց արեւելքից եւ կանչեց նորան դէպի իր շաւիղը։ * Նա ազգերը գցում է նորա առաջը, եւ նա թագաւորներ է նուաճում՝ փոշիի պէս դնում նորա թուրի առաջին, եւ քշուած մղեղի պէս՝ նորա աղեղի առաջին։ 3Նա նորանց հալածում է, անցնում է խաղաղութիւնով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գնացած իր ոտքովը։ 4* Ո՞վ գործեց եւ արաւ այս. Ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ * առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։

5Կղզիները տեսան եւ վախեցան, երկրի ծայրերը դողացին, նորանք մօտեցան եւ եկան։ 6* Նորանց ամեն մէկն օգնեց իր ընկերին, եւ իր եղբօրն ասեց. Զօրացիր։ 7Եւ քաջալերեց * արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, * որ չերերայ։

8Եւ դու Իսրայէլ, իմ ծառայ, * ով Յակոբ, որ քեզ ընտրել եմ, * իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդը. 9Որ քեզ առի երկրի ծայրերիցը, եւ քեզ կանչեցի նորա եզերքներիցը, եւ քեզ ասեցի. Դու իմ ծառան ես. Ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել։ 10* Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, * որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։ 11Ահա * պիտի ամաչեն եւ ամօթահար լինեն բոլոր քեզ դէմ բորբոքուողները. Ոչնչի պէս պիտի դառնան եւ փչանան քեզ հետ վիճող մարդիկը։ 12Դու նորանց կþորոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը. Ոչնչի պէս պիտի դառնան եւ չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկը։ 13Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, * Մի վախենար, ես կþօգնեմ քեզ։ 14Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է։ 15Ահա * ես քեզ մի սուր, նոր, ատամնաւոր կամնասայլ եմ շինել. Սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես, եւ բլուրները մղեղի պէս անես։ 16* Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. Բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ * Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։

17Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չþկայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։ 18* Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. * անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր։ 19Անապատումը եղեւին պիտի դնեմ, ստիմ, մրտենի եւ իւղենի ծառ. Ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սօսի ու տօսախ մէկտեղ։ 20* Որպէս զի տեսնեն եւ իմանան, եւ մտաբերեն ու հասկանան միասին, թէ Տիրոջ ձեռքն արաւ այս բանը, եւ Իսրայէլի Սուրբն ստեղծեց դորան։

21Մօտ բերէք ձեր դատը, ասում է Տէրը, յառաջ բերէք ձեր զօրաւոր փաստերը, ասում է յակոբի Թագաւորը։ 22Թող * յառաջ գան եւ մեզ իմացնեն, թէ ինչ պիտի պատահի. Սկիզբը ի՞նչ է՝ ասեցէք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը, կամ թէ ապագայ բաները մեզ լուր տուէք։ 23* Իմացրէք ետեւից եկող բաները, եւ մենք էլ կþիմանանք, թէ աստուած էք դուք. Հէնց * մէկ բարի կամ մէկ չար բան գործեցէք, որ հիանանք ու զարմանանք միասին։ 24Տեսէք, * դուք ոչնչից էք, եւ ձեր գործքը ոչնչիցն է. Գարշելի է ով որ ձեզ ընտրէ։ 25Ես վեր եմ կացրել հիւսիսի կողմիցը, եւ նա գալիս է. Արեւելքիցը * պիտի կանչէ իմ անունը. Եւ * նա կոխ է տալիս կուսակալներին ցեխի պէս. Եւ բրուտի պէս որ կոխ է տալիս կաւը։ 26* Ո՞վ պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասենք՝ Ճշմարիտ է. Ոչ իմացնող կայ. Ոչ լուր տուող կայ, եւ ոչ ձեր խօսքերին լսող կայ։ 27* Առաջ * ես ասեցի Սիօնին. Ահա, ահա նորանք եւ Երուսաղէմին աւետաբերներ տուի։ 28* Եւ նայեցի, ու մարդ չþկար, եւ սորանցից մի խորհուրդ տուող չþկար, որոնց ես հարցնէի, եւ նորանք ինձ պատասխան տային։ 29* Ահա նորանք ամենքը սնոտի են, նորանց գործերը փուչ են. Քամի են՝ դարտակ են նորանց ձուլածոյ կուռքերը։

*41.1 Զաք. բ. 13։

*41.2 Գլ. խզ. 11։

*41.2 Տես Ծն. ժդ. 14 ևլն։ Հմր. 25։ Գլ. խե. 1։

*41.4 Հմր. 26։ Գլ. խդ. 7։ խզ. 10։

*41.4 Գլ. խգ. 10։ խդ. 6։ խը. 12։ Յայտ. ա. 17։ իբ. 13։

*41.6 Գլ. խ. 19։ խդ. 12։

*41.7 Գլ. խ. 19։

*41.7 Գլ. խ. 20։

*41.8 բ Օր. է. 6։ ժ. 15։ ժդ. 2։ Սաղ. ճլե. 4։ Գլ. խգ. 1։ խդ. 1։

*41.8 բ Մն. ի. 7։ Յակ. բ. 23։

*41.10 Հմր. 13, 14։ Գլ. խգ. 5։

*41.10 բ Օր. լա. 6, 8։

*41.11 Ել. իգ. 22։ Գլ. խե. 24։ կ. 12։ Զաք. ժբ. 3։

*41.13 Հմր. 10։

*41.15 Միք. դ. 13։ բ Կոր. ժ. 4, 5։

*41.16 Երեմ. ծա. 2։

*41.16 Գլ. խե. 25։

*41.18 Գլ. լե. 6, 7։ խգ. 19։ խդ. 3։

*41.18 Սաղ. ճէ. 35։

*41.20 Յոբ ժբ. 9։

*41.22 Գլ. խե. 21։

*41.23 Գլ. խբ. 9։ խդ. 7, 8։ խե. 3։ Յովհ. ժգ. 19։

*41.23 Երեմ. ժ. 5։

*41.24 Սաղ. ճժե. 8։ Գլ. խդ. 9։ ա Կոր. ը. 4։

*41.25 Եզր. ա. 2։

*41.25 Հմր. 2։

*41.26 Գլ. խգ. 9։

*41.27 Հմր. 4։

*41.27 Գլ. խ. 9։

*41.28 Գլ. կգ. 5։

*41.29 Հմր. 24։