Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի ճամբորդութիւնները և գործերը Յունաստանում և Ասիայում։ 1Եւ աղ…

Պօղոսի ճամբորդութիւնները և գործերը Յունաստանում և Ասիայում։

1Եւ աղմուկը դադարելուց յետոյ՝ Պօղոսն աշակերտներին կանչեց, եւ հրաժարական ողջոյն տուաւ՝ եւ դուրս եկաւ * որ գնայ Մակեդոնիա։ 2Եւ այն կողմերը ման գալով եւ նորանց շատ խօսքերով յորդորելով, եկաւ Ելլադա։ 3Եւ երբոր երեք ամիս կացաւ, * Հրէաները նենգութեան խորհուրդ արին նորա համար, երբոր կամենում էր դուրս գալ Սիւրիա. Ինքն էլ խորհուրդ արաւ՝ որ Մակեդոնիայի միջովը ետ դառնայ։ 4Եւ մինչեւ Ասիա նորա հետ գնում էր Սոպատրոս Բերիացին. Եւ Թեսաղոնիկեցիներից * Արիստարքոսը եւ Սեկունդոսը՝ եւ * Գայիոս Դերբացին եւ * Տիմոթէոսը, եւ Ասիացիք՝ * Տիւքիկոսը եւ * Տրոփիմոսը։ 5Սորանք առաջ գնալով սպասում էին մեզ Տրովադայումը։ 6Եւ մենք * բաղարջակերաց օրերիցն յետոյ նաւով գնացինք Փիլիպպէիցը, եւ մինչեւ հինգ օրն եկանք * Տրովադա նորանց մօտ. Ուր եօթն օր դադարեցինք։

7Եւ * միաշաբաթի օրը դեռ որ ժողովուած էինք * հաց կտրելու համար, Պօղոսը նորանց խօսում էր, որովհետեւ հետեւեալ օրը գնալու էր. Եւ խօսքն երկարացրեց մինչեւ կէս գիշեր։ 8Եւ շատ լապտերներ կային * այն վերնատանն, ուր որ մենք ժողովուած էինք։ 9Եւ Եւտիքոս անունով մի երիտասարդ պատուհանի վերայ նստած էր. Պօղոսի երկար խօսելու ժամանակ խոր քնի մէջ էր մտել. Նա խոր քնով բռնուած տան երրորդ դստիկոնիցը վայր ընկաւ, եւ վեր առնուեցաւ մեռած։ 10Եւ Պօղոսն իջաւ * նորա վերայ ընկաւ. Եւ գիրկն առնելով նորան՝ ասեց. * Մի շփոթուիք, որ հոգին իրանումն է։ 11Եւ վեր ելաւ հացը կտրեց եւ կերաւ. Եւ շատ խօսեց մինչեւ առաւօտը, եւ յետոյ դուրս եկաւ գնաց։ 12Եւ այն պատանուն բերին կենդանի, եւ անչափ մխիթարուեցան։ 13Իսկ մենք նաւը մտանք գնացինք Ասոն, որ Պօղոսին դարձեալ այն տեղից մեզ հետ առնէինք. Վասնզի այնպէս էր պատուիրել՝ նորա համար որ ինքն ցամաքովն էր գնալու։ 14Եւ երբոր Ասոնումը հանդիպեցաւ մեզ, վեր առանք նորան եկանք Միտիլինէ։ 15Եւ այն տեղից նաւով գնացինք՝ հետեւեալ օրը եկանք Քիոսի դիմացը, եւ միւս օր հասանք Սամոս. Եւ Տրոգիլիոնումը մնալով եւ հետեւեալ օրն եկանք Միլետոս։ 16Որովհետեւ Պօղոսը որոշել էր՝ որ Եփեսոսի մօտովը նաւով անցնէ՝ որ չ’լինի թէ նա Ասիայի մէջ ժամանակ կորցնէ. Որովհետեւ * շտապում էր, որ եթէ կարելի լինի նորան՝ * Պենտեկոստէի օրը * Երուսաղէմումը լինի։

17Եւ Միլետոսից ուղարկեց Եփեսոս՝ եկեղեցու երէցներին կանչեց։ 18Եւ երբոր եկան նորա մօտ, ասեց նորանց. Դուք գիտէք * որ այն առաջին օրիցն հետէ որ Ասիա եկայ, ինչպէս եղայ ամեն ժամանակ ձեզ հետ, 19Ամենայն խոնարհութեամբ Տիրոջը ծառայելով եւ շատ արտասուքով եւ փորձութիւններով որ * Հրէաների նենգութիւններիցը պատահեցան ինձ. 20* Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։ 21Հրէաներին եւ Յոյներին * վկայութիւն տալով՝ * ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ։ 22Եւ * հիմա ահա ես հոգով կապուած գնում եմ Երուսաղէմ. Եւ չ’գիտեմ թէ այնտեղ ինչ պիտի պատահէ ինձ։ 23Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ * նեղութիւններ սպասում են ինձ։ 24* Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ * որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ * այն պաշտօնը * որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։ 25Եւ հիմա ահա * ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։ 26Սորա համար այս օրուայ օրը վկայութիւն եմ դնում ձեզ՝ * որ ես ամենիդ արիւնիցն անմեղ եմ։ 27Որովհետեւ ես * ետ չ’քաշուեցայ * Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց։ 28* Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ * վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, * որ իր արիւնովն * ստացաւ։ 29Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ * յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։ 30Եւ հէնց * ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն։ 31Սորա համար արթուն կացէք, յիշելով * որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։ 32Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ յանձնում, եղբարք, եւ * նորա շնորհքի խօսքին, որ նա կարող է * շինել՝ եւ * ամեն սրբուածների հետ ձեզ ժառանգուիթիւն տալ։ 33Ես ձեզանից * մէկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չ’ցանկացայ։ 34Դուք ինքներդ գիտէք, որ * այս ձեռները վաստակեցին իմ պէտքը, եւ նորանց էլ՝ որ ինձ հետ էին։ 35Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ * որ այսպէս պէտք է աշխատել, եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը քան թէ առնելը։ 36Եւ երբոր այս ասեց, * ծունկ դրաւ ամենի հետ եւ աղօթք արաւ։ 37Եւ ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի * վզովն ընկած՝ նորան համբուրում էին։ 38Ցաւում էին մանաւանդ այն խօսքի համար՝ որ ասում էր, թէ * նորա երեսը այլեւս պիտի չ’տեսնեն. Եւ նորան ճանապարհ գցեցին դէպի նաւը։

*20.1 ա Կոր. ժզ. 5։ ա Տիմ. ա. 3։

*20.3 Գլ. թ. 23։ իգ. 12։ իե. 3։ բ Կոր. ժա. 26։

*20.4 Գլ. ժթ. 29։ իէ. 2։ Կող. դ. 10։

*20.4 Գլ. ժթ. 29։

*20.4 Գլ. ժզ. 1։

*20.4 Եփես. զ. 21։ Կող. դ. 7։ բ Տիմ. դ. 12։ Տիտ. գ. 12։

*20.4 Գլ. իա. 29։ բ Տիմ. դ. 20։

*20.6 Ել. ժբ. 14, 15։ իգ. 15։

*20.6 Գլ. ժզ. 8։ բ Կոր. բ. 12։ բ Տիմ. դ. 13։

*20.7 ա Կոր. ժզ. 2։ Յայտ. ա. 16։

*20.7 Գլ. բ. 42, 46։ ա Կոր. ժ. 16։ ժա. 20 ևլն։

*20.8 Գլ. ա. 13։

*20.10 գ Թագ. ժէ. 21։ դ Թագ. դ. 34։

*20.10 Մատ. թ. 24։

*20.16 Գլ. ժթ. 21։ իա. 4, 12։

*20.16 Գլ. բ. 1։ ա Կոր. ժզ. 8։

*20.16 Գլ. իդ. 17։

*20.18 Գլ. ժը. 19։ ժթ. 1, 10։

*20.19 Հմր. 3։

*20.20 Հմր. 27։

*20.21 Գլ. ժը. 5։

*20.21 Մար. ա. 15։ Ղուկ. իդ. 47։ Գլ. բ. 38։

*20.22 Գլ. ժթ. 21։

*20.23 Գլ. իա. 4, 11։ ա Թես. գ. 3։

*20.24 Գլ. իա. 13։ Հռովմ. ը. 35։ բ Կոր. դ. 16։

*20.24 բ Տիմ. դ. 7։

*20.24 Գլ. ա. 17։ բ Կոր. դ. 1։

*20.24 Գաղ. ա. 1։ Տիտ. ա. 3։

*20.25 Հմր. 38։ Հռովմ. ժե. 23։

*20.26 Գլ. ժը. 6։ բ Կոր. է. 2։

*20.27 Հմր. 20։

*20.27 Ղուկ. է. 30։ Յովհ. ժե. 15։ Եփես. ա. 11։

*20.28 ա Տիմ. դ. 16։ ա Պետ. ե. 2։

*20.28 ա Կոր. ժբ. 28։

*20.28 Տես Եբր. թ. 14։

*20.28 Եփես. ա. 7, 14։ Կող. ա. 14։ Եբր. թ. 12։ ա Պետ. ա. 19։ Յայտ. ե. 9։

*20.29 Մատ. է. 15։ բ Պետ. բ. 1։

*20.30 ա Տիմ. ա. 20։ ա Յովհ. բ. 19։

*20.31 Գլ. ժթ. 10։

*20.32 Եբր. ժգ. 9։

*20.32 Գլ. թ. 31։

*20.32 Գլ. իզ. 18։ Եփես. ա. 18։ Կող. ա. 12։ գ. 24։ Եբր. թ. 15։ ա պետ. ա. 4։

*20.33 ա Թագ. ժբ. 3։ ա Կոր. թ. 12։ բ Կոր. է. 2։ ժա. 9։ ժբ. 17։

*20.34 Գլ. ժը. 3։ ա Կոր. դ. 12։ ա Թես. բ. 9։ բ Թես. գ. 8։

*20.35 Հռովմ. ժե. 1։ ա Կոր. թ. 12։ բ Կոր. ժա. 9, 12։ ժբ. 13։ Եփես. դ. 28։ ա թես. դ. 11։ ե. 14։ բ Թես. գ. 8։

*20.36 Գլ. է. 59։ իա. 5։

*20.37 Ծն. խե. 14։ խզ. 29։

*20.38 Հմր. 25։