Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի յարութիւնը և կրկին երևումը։ 1Եւ շաբաթ * իրիկուն…
Քրիստոսի յարութիւնը և կրկին երևումը։
1Եւ շաբաթ * իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ * միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։ 2Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ * հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ 3Եւ * նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ 4Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ 5Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, * ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ 7Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ * ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։ 8Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. Եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։ 9Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա * Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։ 10Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. Գնացէք * իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ։
11Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։ 12Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին, 13Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։ 14Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կ’համոզենք նորան եւ ձեզ անհոգ կ’անենք։ 15Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. Եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։
16Բայց տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը * որ Յիսուսը նորանց հրամայել էր։ 17Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։ 18Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, * Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. 19* Ուրեմն գնացէք * բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. 20* Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
*28.1 Մար. ժզ. 1։ Ղուկ. իդ. 1։ Յովհ. ի. 1։
*28.1 Գլ. իէ. 56։
*28.2 Տես Մար. ժզ. 5։ Ղուկ. իդ. 4։ Յովհ. ի. 12։
*28.3 Դան. ժ. 6։
*28.6 Գլ. ժբ. 40։ ժզ. 21։ ժէ. 22։ ի. 19։
*28.7 Գլ. իզ. 32։ Մար. ժզ. 7։
*28.9 Տես Մար. ժզ. 9։ Յովհ. ի. 14։
*28.10 Տես յովհ. ի. 17։ Հռովմ. ը. 29։ Եբր. բ. 11։
*28.16 Գլ. իզ. 32։ Հմր. 7։
*28.18 Դան. է. 13, 14։ Գլ. ժա. 27։ ժզ. 28։ Ղուկ. ա. 32։ ժ. 22։ Յովհ. գ. 35։ ե. 22։ ժգ. 3։ ժէ. 2։ Գոր. բ. 36։ Հռովմ. ժդ. 9։ ա Կոր. ժե. 27։ Եփես. ա. 10, 21։ Փիլ. բ. 9, 10։ Եբր. ա. 2։ բ. 8։ ա Պետ. գ. 22։ Յայտ. ժէ. 14։
*28.19 Մար. ժզ. 15։
*28.19 Ես. ծբ. 10։ Ղուկ. իդ. 47։ Գոր. բ. 38, 39։ Հռովմ. ժ. 18։ Կող. ա. 23։
*28.20 Գոր. բ. 42։