Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղջիկների ժառանգութեան իրաւունքը։ յեսուն նշանակվում է Մովսէսի յաջորդ։…
Աղջիկների ժառանգութեան իրաւունքը։ յեսուն նշանակվում է Մովսէսի յաջորդ։
1Եւ Յովսէփի որդի Մանասէի տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի * Սալպաադի աղջիկները մօտեցան. Եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, մեղքա եւ Թերսա. 2Սորանք Մովսէսի եւ Եղիազար քահանայի եւ իշխանների եւ բոլոր ժողովքի առաջը կանգնեցին ժողովքի խորանի դռանը եւ ասեցին. 3Մեր հայրը * անապատումը մեռաւ, եւ նա Եհովայի դէմ ժողովուածների ժողովք՝ * Կորխի ժողովումը չէր, այլ նա իր մեղքովը մեռաւ եւ տղերք չþունէր։ 4Ի՞նչու համար մեր հօրը անունը իր տոհմի միջիցը վերանայ, որ տղայ չþունի. * մեզ կալուածք տուէք մեր հօր եղբայրների մէջ։ 5Եւ Մովսէսը * նորանց դատը Եհովայի առաջը տարաւ, 6Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 7Ուղիղ են խօսում Սալպաադի աղջկերքը. * անպատճառ նորանց ժառանգութեան կալուածք տաս իրանց հօր եղբայրների մէջ եւ նորանց հօր ժառանգութիւնը դարձնես նորանց վերայ. 8Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես եւ ասես. Եթէ մի մարդ մեռնէ եւ տղայ չþունենայ, նորա ժառանգութիւնը նորա աղջկան վերայ դարձնէք։ 9Եւ եթէ նա աղջիկ էլ չþունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա եղբայրներին տաք։ 10Եւ եթէ եղբայրներ էլ չþունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա հօր եղբայրներին տաք։ 11Եւ եթէ հօր եղբայրներ էլ չþունենայ, նորա ժառանգութիւնը նորա տոհմի մէջ նորան ամենից մօտ ազգականին տաք, եւ նա լինի նորա ժառանգը. Եւ սա Իսրայէլի որդկանց համար * դատաստանի կանոն լինի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց։
12Եւ Եհովան Մովսէսին ասեց. Վեր ելիր * այս Աբարիմի սարը, եւ տես այն երկիրը որ Իսրայէլի որդկանցը պիտի տամ. 13Եւ նորան կþտեսնես, եւ յետոյ դու էլ * քո ժողովրդի հետ կþժողովուիս ինչպէս որ քո եղբայր Ահարօնը ժողովուեցաւ. 14Որովհետեւ * դուք իմ հրամանի դէմ ապստամբութիւն արիք Սին անապատումը ժողովքի հակառակութիւն արած ժամանակը եւ նորանց առաջին ինձ չþսրբեցիք այն ջրի մօտ։ (Այս է Կադեսի * Մերիբայի ջուրը Սին անապատումը։)
15Եւ Մովսէսը խօսեց Եհովայի հետ եւ ասեց. 16* Բոլոր մարմնի հոգիների Աստուածը Եհովան այս ժողովրդի վերայ մի մարդ նշանակէ. 17* Որ նորանց առաջին դուրս գայ եւ նորանց առաջին մտնէ, եւ նորանց հանէ եւ նորանց մտցնէ, եւ Եհովայի ժողովքը չþլինի * ոչխարների պէս որ հովիւ չþունեն։
18Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ մօտ Նաւէի որդի Յեսուին, * որի վերայ Հոգի կայ, եւ * ձեռքդ նորա վերայ դիր. 19Եւ նորան Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին կանգնեցրու եւ * նորանց աչքի առաջին նորան պատուէր տուր. 20Եւ * քո փառքիցը դիր նորա վերայ որպէս զի Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը * նորան հնազանդութիւն անեն։ 21Եւ նա կանգնէ Եղիազար քահանայի առաջին որ * Ուրիմի կանոնովը նորան հարցնէ Եհովայի առաջին. * նորա խօսքովը դուրս գան եւ նորա խօսքովը մտնեն, ինքը եւ իր հետ բոլոր Իսրայէլի որդիքը եւ բոլոր ժողովքը։ 22Եւ Մովսէսն այնպէս արաւ, ինչպէս որ Եհովան նորան պատուիրել էր. Առաւ Յեսուին եւ նորան կանգնեցրեց Եղիազար քահանայի եւ բոլոր ժողովքի առաջին։ 23Եւ իր ձեռքը նորա վերայ դրաւ եւ * նորան պատուէր տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել էր։
*27.1 Գլ. իզ. 33։ լզ. 1, 11։ Յես. ժէ. 3։
*27.3 Գլ. ժդ. 35։ իզ. 64, 65։
*27.3 Գլ. ժզ. 1, 2։
*27.4 Յես. ժէ. 4։
*27.5 Ել. ժը. 15, 19։ Ղև. իգ. 12։ Գլ. թ. 8։ ժե. 34։
*27.7 Գլ. լզ. 2։
*27.11 Գլ. լե. 29։
*27.12 Գլ. իա. 11։ լգ. 44, 47։ բ Օր. գ. 27։ լդ. 1։
*27.13 Գլ. ի. 24, 28։ լա. 2։ բ Օր. ժ. 6։
*27.14 Գլ. ի. 12, 24։
*27.14 Ել. ժէ. 7։ Գլ. ի. 13։
*27.16 Գլ. ժզ. 22։ Եբր. ժբ. 9։
*27.17 բ Օր. լա. 2։ ա Թագ. ը. 20։ ժը. 13։ գ Թագ. գ. 7։ բ Մն. ա. 10։
*27.17 գ Թագ. իբ. 17։ Զաք. ժ. 2։ Մատ. թ. 36։ Մար. զ. 34։
*27.18 Ծն. խա. 38։ Դատ. գ. 10։
*27.18 բ Օր. լդ. 9։
*27.19 բ Օր. գ. 28։ լա. 7, 8։
*27.20 Տես Գլ. ժա. 17, 28։
*27.20 Յես. ա. 16, 17։
*27.21 Ել. իը. 30։
*27.21 Յես. թ. 14։
*27.23 Հմր. 19։