Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ուխտաւորների կանոնը։ Քահանայապետական օրհնութեան կերպը։ 1Եւ Եհովան …

Ուխտաւորների կանոնը։ Քահանայապետական օրհնութեան կերպը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդ կամ մի կին ուխտաւոր ուխտ անէ * իր անձը Եհովային ուխտելու համար, 3Նա * գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չþխմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չþխմէ, եւ խաղող կամ չամիչ չþուտէ։ 4Իր ուխտի բոլոր օրերը որթից եղած ոչ մի բան չþուտէ, կուտերից մինչեւ կեղեւը։ 5Նորան ուխտի բոլոր օրերը՝ * նորա գլխին ածելի չþդպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։ 6Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ * մեռած մարմնի չþմօտենայ. 7* Իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չþպղծէ նորանք մեռած ժամանակը, որովհետեւ իր Աստուծոյ ուխտը իր գլխի վերայ է։ 8Իր ուխտի բոլոր օրերեը նա սուրբ է Եհովային։ 9Եւ եթէ իր մօտ յանկարծ մի մարդ մեռնէ, եւ * իր ուխտուած գլուխը պղծուի, նա իր մաքրուելու օրը գլուխն ածիլէ. * եօթներորդ օրն ածիլէ այն. 10Եւ * ութերորդ օրը ժողովքի խորանի դուռը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ քահանայի մօտ։ 11Եւ քահանան մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ մատուցանէ, եւ մեռելի պատճառով եղած մեղքի մասին քաւութիւն անէ նորա համար, եւ նոյն օրը սրբէ նորա գլուխը։ 12Եւ իր ուխտի օրերը Եհովային նուիրէ, եւ * յանցանքի պատարագի համար մէկ տարեկան գառ բերէ. Եւ առաջի օրերը պիտի դուրս ձգուին, որովհետեւ նորա ուխտը պղծուեցաւ։

13Եւ այս է ուխտաւորի օրէնքը. * նորա ուխտի օրերը լրացած օրը՝ նորան բերեն ժողովքի խորանի դուռը. 14Եւ նա մատուցանէ իր զոհը Եհովային, մէկ տարեկան անարատ արու գառ ողջակէզի համար, եւ մէկ տարեկան անարատ էգ գառ * մեղքի պատարագի համար, եւ մէկ անարատ խոյ * խաղաղութեան զոհի համար. 15Եւ մի սակառ * բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր եւ * իւղով օծուած անխմոր լաւաշներ, եւ նորանց հացի նուէրը եւ * թափելու նուէրը։ 16Եւ քահանան մօտեցնէ Եհովայի առաջին, եւ կատարէ նորա մեղքի պատարագը եւ նորա ողջակէզը։ 17Եւ խոյը խաղաղութեան զոհ մատուցանէ Եհովայի համար անխմոր հացի սակառովը. Եւ քահանան նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը մատուցանէ։ 18Եւ * ուխտաւորն իր ուխտած գլուխն ածիլէ ժողովքի խորանի դրանը եւ իր ուխտած գլխի մազն առնէ եւ խաղաղութեան զոհի տակին եղած կրակի մէջը դնէ։ 19Եւ քահանան առնէ խոյիցը * եփած բազուկը, եւ սակառիցը մէկ անխմոր շօթ եւ մէկ անխմոր լաւաշ եւ դնէ * ուխտաւորի ձեռքերի վերայ՝ իր ուտի մազերն ածիլուելուց յետոյ։ 20Եւ * քահանան երերացնելու ընծայ երերացնէ նորանց Եհովայի առաջին. Սորանք երերացնելու երբուծով՝ ու բարձրացնելու զիստով՝ քահանայի համար սուրբ են. Եւ նորանից յետոյ ուխտաւորը գինի խմէ։ 21Այս է ուխտաւորի օրէնքը որ իր նուէրը խոստանում է Եհովային իր ուխտի համար բացի իր կարողութիւնը հասածից նա իր արած խոստմունքի համեմատ անէ իր ուխտի օրէնքովը։

22Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 23Խօսիր Ահարօնի եւ նորա որդկանց հետ եւ ասիր. Այսպէս * օրհնեցէք Իսրայէլի որդիներին՝ ասելով նորանց. 24Եհովան օրհնէ քեզ, եւ * պահէ քեզ. 25Եհովան * պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ * ողորմէ քեզ. 26* Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ * խաղաղութիւն տայ քեզ։ 27Եւ * իմ անունը Իսրայէլի որդկանց վերայ պիտի դնեն, եւ ես * կþօրհնեմ նորանց։

*6.2 Ղև. իէ. 2։ Դատ. ժգ. 5։ Գոր. իա. 23։

*6.3 Ամով. բ. 12։ Ղու. ա. 15։

*6.5 Դատ. ժգ. 5։ ժզ. 17։ ա Թագ. ա. 11։

*6.6 Ղև. իա. 11։ Գլ. ժթ. 11, 16։

*6.7 Ղև. իա. 1, 2, 11։ Գլ. թ. 6։

*6.9 Գոր. ժը. 18։ իա. 24։

*6.9 Գոր. իա. 24։

*6.10 Ղև. ե. 7։ ժդ. 22։ ժե. 14, 29։

*6.12 Ղև. իա. 26։

*6.13 Գոր. իա. 26։

*6.14 Ղև. դ. 2, 27, 32։

*6.14 Ղև. գ. 6։

*6.15 Ղև. 2, 4։

*6.15 Ել. իթ. 2։

*6.15 Գլ. ժե. 5, 7, 10։

*6.18 Գոր. իա. 24։

*6.19 ա Թագ. բ. 15։

*6.19 Ել. իթ. 23, 24։

*6.20 Ել. իթ. 27, 28։

*6.23 Ղև. թ. 22։ բ Օր. իա. 5։ ա Մն. իգ. 13։

*6.24 Սաղ. ճիա. 7։ Յօհ. ժէ. 11։

*6.25 Սաղ. լա. 16։ կէ. 1։ ձ. 3, 7, 19։ ճժթ. 135։ Դան. թ. 17։

*6.25 Ծն. խգ. 29։

*6.26 Սաղ. դ. 6։

*6.26 Յօհ. ժդ. 27։ բ Թես. գ. 16։

*6.27 բ Օր. իը. 10։ բ Մն. է. 14։ Ես. խգ. 7։ Դան. թ. 18, 19։

*6.27 Սաղ. ճժե. 12։