Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած յորդորում է իր խստապարանոց ժողովրդին որ իր շնորհքով փրկուելու…

Աստուած յորդորում է իր խստապարանոց ժողովրդին որ իր շնորհքով փրկուելուն հաւատայ և նորան հնազանդի։

1Լսեցէք այս, ով Յակոբի տուն, որ Իսրայէլի անունովը կոչուած էք, որ * Յուդայի ջրերիցն էք դուրս եկել, որ * երդում էք անում Եհովայի անունովը եւ Իսրայէլի Աստուծուն յիշում, * բայց ոչ թէ ճշմարտութիւնով եւ ոչ թէ արդարութիւնով։ 2Որովհետեւ նորանք * սուրբ քաղաքիցն են կոչվում, եւ * Իսրայէլի Աստուծոյ վերայ են կռնում, որի անունը Զօրաց Տէր է։ 3* Առաջի բաները վաղուց եմ իմացրել, եւ իմ բերանիցը դուրս եկան, եւ ես նորանց իմացրի. Ես յանկարծ կատարեցի, եւ * նորանք եղան։ 4Որովհետեւ գիտէի, որ դու պինդ ես, եւ * քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղնձից է. 5* Նորա համար վաղուց քեզ պատմեցի, եւ գալուց առաջ քեզ լուր տուի, մի գուցէ ասես՝ Իմ արձանս արաւ սորանց. Եւ իմ քանդակած ու ձուլած կուռքս է հրամայել այն։ 6Դու լսեցիր, մտիկ արա ամենին. Եւ դուք չէ՞իք խոստովանելու. Քեզ այսուհետեւ նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չþգիտէիր։ 7Հիմա են նորանք ստեղծագործուել եւ ոչ թէ վաղուց, եւ այս օրից առաջ դու նորանց չես լսել, որպէս զի չþասես թէ Ահա ես գիտէի նորանց։ 8Դու ոչ լսել ես, եւ ոչ էլ գիտէիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց. Որովհետեւ ես գիտէի, որ դու խիստ նենգաւոր ես, եւ * որովայնիցը քեզ ապստամբ են կոչում։ 9* Իմ անուան համար * ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չþփչացնեմ։ 10* Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ * արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։ 11* Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, * որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. Եւ * ես իմ փառքը ուրիշին չեմ տալ։ 12Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, * ես նոյնն եմ, * ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։ 13* Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. * ես նորանց կանչելիս, մէկտեղ կþկանգնեն. 14* Ամենքդ ժողովուեցէք ու լսեցէք. Նորանցից ո՞րն է իմացրել այս բանը. * Եհովայի սիրածը պիտի կատարէ նորա կամքը * Բաբիլոնում, եւ նորա բազուկը Քաղդէացիների վերայ։ 15Ես՝ ես եմ խօսել, եւ * նորան կանչել էլ, ես նորան բերել եմ, եւ նորա ճանապարհը պիտի յաջողուի։ 16Մօտեցէք ինձ, լսեցէք այս բանը. Ես * ծածուկ չեմ խօսել առաջուց. Սա լինելու ժամանակից þի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա * Եհովայ Տէրն է ինձ ուղարկել, եւ նորա հոգին։ 17Այսպէս է ասում Տէրը, * քո Փրկիչը Իսրայէլի Սուրբը. Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ * քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ 18* Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ * գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս. 19* Եւ աւազի նման կþլինէր քո սերունդը, եւ քո երանքի զաւակունքը՝ նորա խիճին չափ, նորա անունը իմ առաջից չէր կտրուիլ եւ չէր փչանալ։

20* Դուրս եկէք Բաբիլոնից, փախէք Քաղդէացիներիցը, ցնծալի ձայնով պատմեցէք հրատակարեցէք այս, հռչակեցէք այս մինչեւ երկրի ծայրը. Ասեցէք, Եհովան փրկել է * իր ծառայ Յակոբին։ 21Եւ * նորանք չþծարաւեցին՝ նա նորանց անապատներում ման ածելիս, * ջուրը վէմիցը հոսեցրեց նորանց համար, եւ պատառեց վէմը, եւ ջուրերը բղխեցին։ 22* Խաղաղութիւն չþունին ամբարիշտները, ասում է Տէրը։

*48.1 Սաղ. կը. 26։

*48.1 բ Օր. զ. 13։ Գլ. կե. 16։ Սոփ. ա. 5։

*48.1 Երեմ. դ. 2։ ե. 2։

*48.2 Գլ. ծբ. 1։

*48.2 Միք. գ. 11։ Հռովմ. բ. 17։

*48.3 Գլ. խա. 22։ խբ. 9։ խգ. 9։ խդ. 7, 8։ խե. 21։ խզ. 9, 10։

*48.3 Յես. իա. 45։

*48.4 Ել. լբ. 9։ բ Օր. լա. 27։

*48.5 Հմր. 3։

*48.8 Սաղ. ծը. 3։

*48.9 Սաղ. հթ. 9։ ճզ. 8։ Գլ. խգ. 25։ Հմր. 11։ Եզեկ. ի. 9, 14, 22, 44։

*48.9 Սաղ. հը. 38։

*48.10 Սաղ. կզ. 10։

*48.10 Տես Եզեկ. իբ. 20, 21, 22։

*48.11 Հմր. 9։

*48.11 Տես բ Օր. լբ. 26, 27։ Եզեկ. ի. 9։

*48.11 Գլ. խբ. 8։

*48.12 բ Օր. լբ. 39։

*48.12 Գլ. խա. 4։ խդ. 6։ Յայտ. ա. 17։ իբ. 13։

*48.13 Սաղ. ճբ. 25։

*48.13 Գլ. խ. 26։

*48.14 Գլ. խա. 22։ խգ. 9։ խդ. 7։ խե. 20, 21։

*48.14 Գլ. խե. 1։

*48.14 Գլ. խդ. 28։

*48.15 Գլ. խե. 1, 2 ևլն։

*48.16 Գլ. խե. 19։

*48.16 Գլ. կա. 1։ Զաք. բ. 8, 9, 11։

*48.17 Գլ. խգ. 14։ խդ. 6, 24։ Հմր. 29։

*48.17 Սաղ. լբ. 8։

*48.18 բ Օր. լբ. 29։ Սաղ. ձա. 13։

*48.18 Սաղ. ճժթ. 165։

*48.19 Ծն. իբ. 17։ Ովս. ա. 10։

*48.20 Գլ. ծբ. 11։ Երեմ. ծ. 8։ ծա. 6, 45։ Զաք. բ. 6, 7։ Յայտ. ժը. 4։

*48.20 Ել. ժթ. 4-6։ Գլ. խդ. 22, 23։

*48.21 Տես Գլ. խա. 17, 18։

*48.21 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. ճե. 41։

*48.22 Գլ. ծէ. 21։