Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբի եօթներորդ պատասխանը՝ թող Աստուած նորան դատի կանչէ. Բայց շատ յոյս…

Յոբի եօթներորդ պատասխանը՝ թող Աստուած նորան դատի կանչէ. Բայց շատ յոյս չþունի։

1Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։

3* Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կþգնայի մինչեւ նորա աթոռը։

4Կþտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կþլցնէի։

5Կþգիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կþիմանայի թէ ինձ ինչ կþասէր։

6* Մի՞թէ ոյժի շատութեամբը կþվիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կþանէր։

7Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կþազատուէի իմ Դատաւորիցը։

8* Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չþկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։

9Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։

10Սակայն * նա գիտէ իմ ճանապարհը. * ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կþգամ։

11* Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։

12Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։

13Բայց նա մէկ մտքի վերայ է, * ո՞վ նորան կþդարձնէ. Եւ * սրտին ուզածն անում է։

14Այսպէս նա * կþկատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։

15Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։

16Եւ Աստուած * թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։

17Որովհետեւ ես չþփչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չþծածկեց մութը։

*23.3 Գլ. ժգ. 3։ ժզ. 21։

*23.6 Գլ. լ. 18։ Տես և Գլ. թ. 34։ ժգ. 21։

*23.8 Գլ. թ. 11։

*23.10 Սաղ. ճլթ. 1-3։

*23.10 Սաղ. ժէ. 3։ կզ. 10։ Յակ. ա. 12։

*23.11 Սաղ. խդ. 18։

*23.13 Գլ. թ. 12, 13։ ժբ. 14։ Հռովմ. թ. 19։

*23.13 Սաղ. ճժե. 3։

*23.14 ա Թես. գ. 3։

*23.16 Սաղ. իբ. 14։