Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հանգստութեան օրը։ Եդէմի պարտէզը։ Պտուղի արգիլուիլը։ Կնոջ ստեղծուիլը։ …

Հանգստութեան օրը։ Եդէմի պարտէզը։ Պտուղի արգիլուիլը։ Կնոջ ստեղծուիլը։

1Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր * զարդերը, 2Եւ * Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. Եւ եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։ 3Եւ Աստուած * օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստոած ստեղծեց եւ արաւ։

4* Սորանք են երկնքի ու երկրի ծնունդները նորանց ստեղծուած ժամանակը, այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ։ 5Եւ դաշտի բոլոր * բոյսերը տակաւին երկրի վերայ չþկային, եւ դաշտի բոլոր խոտերը տակաւին չէին բուսած. Որովհետեւ Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել, եւ մարդ չþկար հողը գործելու. 6Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում։ 7Եւ Եհովայ Աստուածը * հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա * ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը * կենդանի հոգի եղաւ։

8Եւ Եհովայ Աստուածը * արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ։ 9Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ * կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։ 10Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմից պարտէզը ջրելու համար, եւ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում։ 11Մէկի անունը Փիսոն է, սա պտտում է * Եւիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է. 12Եւ այն երկրի ոսկին ազնիւ է. Այն տեղ է * սուտակը եւ գահանակը։ 13Եւ երկրորդ գետի անունը Գեհոն է. Սա պտտում է Քուշի բոլոր երկիրը։ 14Եւ երրորդ գետի անունը * Տիգրիս է. Սա գնում է Ասորեստանի առաջովը։ Եւ չորրորդ գետը Եփրատն է։ 15Եւ Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ * Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ։ 16Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր. 17Բայց * բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ * մահով պիտի մեռնիս։

18Եւ Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. Նորա նման մի * օգնական շինեմ իրան յարմար։ 19Եւ Եհովայ Աստուածը շինեց * հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, եւ * բերաւ * Ադամի մօտ, որ տեսնէ թէ նորանց ինչ անուն կþկոչէ, եւ ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանին կոչեց՝ նա է նորա անունը։ 20Եւ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրաւ. Բայց Ադամին իր նման մի օգնական չþգտնուեցաւ։ 21Եւ Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւ Ադամի վերայ, եւ նա քնեց. Եւ * նորա կողի ոսկորներից մէկն առաւ, եւ նորա տեղը միս լցրեց. 22Եւ Եհովայ Աստուածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ * նորան բերաւ Ադամի մօտ։ 23Եւ Ադամն ասեց. Սա հիմա * ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. Սորան կþկոչեն Կին. Որովհետեւ * սա մարդիցն առնուեցաւ։ 24* Սորա համար մարդը կþթողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կþյարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կþլինին։ 25Եւ նորանք երկուսը * մերկ էին՝ Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։

*2.1 Զօրքը։

*2.2 Ել. ի. 11։ լա. 17։ բ Օր. ե. 14։ Եբր. դ. 4։

*2.3 Ել. ի. 8-11։

*2.4 Գլ. ա. 1։

*2.5 Գլ. ա. 12։

*2.7 Գլ. գ. 19, 23։ Սաղ. ճգ. 14։ Ժող. ժբ. 7։ Ես. կդ. 8։ ա Կոր. ժե. 47։

*2.7 Գլ. է. 22։ Յոբ. իէ. 3։ լգ. 4։ Գոր. ժէ. 25։

*2.7 ա Կոր. ժե. 45։

*2.8 Գլ. գ. 24։ Գլ. ժգ. 10։ Ես. ծա. 3։

*2.9 Գլ. գ. 22։ Յայտ. բ. 7։ իբ. 2, 14։

*2.11 Գլ. ժ. 7, 29։

*2.12 Բդոլախ։

*2.14 Դան. ժ. 4։

*2.15 Հմր. 8։

*2.17 Հմր. 9։ Գլ. գ. 3։

*2.17 Գլ. գ. 19։ Հռ. ե. 12։ զ. 23։ ա Կոր. ժե. 56։ Յակ. ա. 15։

*2.18 Գլ. գ. 12։ ա Կոր. ժա. 9։ ա Տիմ. բ. 13։

*2.19 Գլ. ա. 20, 24։

*2.19 Սաղ. ը. 6։

*2.19 Մարդ։

*2.21 ա Կոր. ժա. 8։

*2.22 Առ. ժը. 22։ Եբր. ժգ. 4։

*2.23 Գլ. իթ. 14։ Դատ. թ. 2։ բ Թագ. ե. 1։ ժթ. 13։ Եփ. ե. 30։

*2.23 ա Կոր. ժա. 8։

*2.24 Մատ. ժթ. 5։ Մար. ժ. 7։ ա Կոր. զ. 16։ Եփ. ե. 31։

*2.25 Գլ. գ. 7, 10, 11։