Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԳԼ. ԻԶ Պօղոսը Ագրիպպաս թագաւորի առաջին պատմում է իր վարքը և հրաշքո…
ԳԼ. ԻԶ
Պօղոսը Ագրիպպաս թագաւորի առաջին պատմում է իր վարքը և հրաշքով դարձի գալը։
1Եւ Ագիպպասը Պօղոսին ասեց. Քեզ հրաման է որ քո մասին խօսես. այն ժամանակ Պօղոսը ձեռքը մեկնեց եւ պատասխան էր տալիս. 2Այն ամենի համար որի մասին Հրէաները ամբաստանում են ինձանից, ով Ագրիպպաս թագաւոր, իմ անձը երանելի եմ համարում, որ այսօր քո առաջին պատասխան պիտի տամ։ 3Մանաւանդ որ դու տեղեակ ես Հրէից բոլոր սովորութիւններին եւ խնդիրներին. նորա համար աղաչում եմ, որ համբերութեամբ լսես ինձ։ 4Արդ իմ կեանքին, որ տղայութիւնիցս հետէ՝ þի սկզբանէ իմ ազգի մէջ՝ Երուսաղէմումն եմ եղել, բոլոր Հրէաները տեղեակ են. 5Որովհետեւ վաղուց գիտեն, (եթէ կամենան վկայութիւն տալ,) որ ես * մեր կրօնքի ճշմարտագոյն կուսակցութեան համեմատ Փարիսեցի եմ ապրել։ 6* Եւ հիմա Աստուածանից * մեր հայրերի եղած խոստմունքի յոյսին համար ատեանումը կանգնած դատվում եմ. 7Որին * մեր տասնեւերկու ցեղը * գիշեր եւ ցերեկ անդադար պաշտելով * սպասում են հասնել. եւ այդ յոյսի համար ամբաստանվում եմ Հրէաներիցն, ով Ագրիպպաս արքայ։ 8Ի՞նչ, անհաւատալի՞ բան է երեւում ձեզ, որ Աստուած մեռելներին յարուցանում է։ 9* Եւ հէնց ես ինքս հարկաւոր էի համարում, որ Յիսուս Նազովրեցու անունի հակառակ շատ բաներ գործեմ. 10Որ * Երուսաղէմումն արի էլ. եւ սուրբերից շատերին ես բանտարկեցի * քահանայապետներիցն իշխանութիւն առած, եւ նորանք սպանուելիս հաւանութիւն էի տալիս։ 11* Եւ բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց բռնադատում էի որ հայհոյեն. եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները։ 12* Որով եւ երբոր քահանայապետների իշխանութիւնովը եւ հրամանովը գնում էի Դամասկոս, 13Կէս օրուայ ժամանակին ճանապարհի վերայ տեսայ, ով արքայ, որ երկնքիցն արեգակին լոյսիցն աւելի մի լոյս ծագեց իմ չորս կողմովը՝ եւ նորանցով էլ՝ որ ինձ հետ գնում էին։ 14Եւ երբոր մենք ամենքս գետնի վերայ ընկանք՝ մի ձայն լսեցի, որ Եբրայեցիների բարբառով ինձ ասում էր. Սաւուղ, Սաւուղ, ի՞ նչու ես ինձ հալածում. դժուար է քեզ՝ խթանի դէմ քացի տալ։ 15Եւ ես ասեցի. Դու ո՞վ ես, Տէր. եւ նա ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։ 16Բայց վեր կաց՝ եւ ոտներիդ վերայ կանգնիր, որովհետեւ նորա համար երեւեցայ քեզ, * որ քեզ ձեռս առնեմ պաշտօնեայ եւ վկայ լինելու այն բաներին որ դու տեսար, եւ այն բաներին որոնցով պիտի երեւամ քեզ. 17Որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հեթանոսներիցը. * որոնց մէջ ես հիմա քեզ ուղարկում եմ. 18* Նորանց աչքերը բանալու, * եւ խաւարիցը դէպի լոյսը դարձնելու, եւ սատանայի իշխանութիւնիցը դէպի Աստուած. * որ նորանք մեղքերի թողութիւն՝ եւ * սրբերի հետ * ժառանգութիւն առնեն՝ ինձ հաւատալով։ 19Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։ 20* Այլ առաջ նորանց՝ որ Դամասկոսումը եւ Երուսաղէմումն էին եւ բոլոր Հրէաստանի երկրումը եւ հեթանոսներին պատմեցի, * ապաշխարել եւ դառնալ դէպի Աստուծուն, ապաշխարութեան արժանի գործեր գործելով։ 21Սորա համար * Հրէաներն ինձ տաճարումը բռնելով՝ ուզում էին սպանել։ 22Իսկ որովհետեւ Աստուածանից ինձ օգնութիւն հասաւ՝ ես մինչեւ այսօր կանգնած վկայում եմ փոքրին եւ մեծին. նորանից դուրս ոչինչ չ’ասելով՝ որ * մարգարէները, եւ * Մովսէսը խօսեցին այն լինելու բաների համար. 23* Թէ Քրիստոսը պիտի չարչարուի, * եւ նա առաջինը մեռելներից յարութիւն առած՝ * լոյս պիտի քարոզէ ժողովրդին եւ հեթանոսներին։
24Եւ նա այս պատասխանը տալիս, Փեստոսը մեծ ձայնով ասեց. * Գժվում ես, Պօղոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ։ 25Նա էլ ասեց. Ես չեմ գժվում, ով ազնիւ Փեստոս, այլ ճշմարտութեան եւ զգաստութեան խօսքեր եմ խօսում։ 26Որովհետեւ թագաւորն էլ այս բաները գիտէ, որի հետ էլ համարձակ խօսում եմ. որովհետեւ չեմ կարծում որ սորանցից մէկն էլ նորանից ծածկուած լինի. որովհետեւ այս բանը անկիւնի մէջ եղած չէ։ 27Հաւատո՞ւմ ես մարգարէներին, ով Ագրիպպաս արքայ. գիտեմ որ դու հաւատում ես։ 28Ագրիպպասն էլ Պօղոսին ասեց. քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ։ 29Եւ Պօղոսն ասեց. * Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ։
30Եւ երբոր նա այս ասել էր, վերկացաւ թագաւորը եւ կուսակալը եւ Բերինիկէն, եւ նորանց հետ նստողները. 31Եւ գնալիս, իրար հետ խօսում էին եւ ասում թէ * Այս մարդը մեռնելու կամ կապանքի արժանի բան չէ գործել։ 32Բայց Ագրիպպասը Փեստոսին ասեց. Կարելի էր այս մարդին արձակել՝ * եթէ դէպի Կայսրը բողոքած չ’լինէր։
*26.5 Գլ. իբ. 3։ իգ. 6։ իդ. 15, 21։ Փիլ. գ. 5։
*26.6 Գլ. իգ. 6։
*26.6 Ծն. գ. 15։ իբ. 18։ իզ. 4։ խթ. 10։ բ Օր. ժը. 15։ բ Թագ. է. 12։ Սաղ. ճլբ. 11։ Ես. դ. 2։ է. 14։ թ. 6։ խ. 10։ Երեմ. իգ. 5։ լգ. 14-16։ Եզեկ. լդ. 23։ լէ. 24։ Դան. թ. 24։ Միք. է. 20։ Գլ. ժգ. 32։ Հռովմ. ժե. 8։ Տիտ. բ. 13։
*26.7 Յակ. ա. 1։
*26.7 Ղուկ. բ. 37։ ա Թես. գ. 10։ ա Տիմ. ե. 5։
*26.7 Փիլ. գ. 11։
*26.9 Յովհ. ժզ. 2։ ա Տիմ. ա. 13։
*26.10 Գլ. ը. 3։ Գաղ. ա. 13։
*26.10 Գլ. թ. 14, 21։ իբ. 5։
*26.11 Գլ. իբ. 19։
*26.12 Գլ. թ. 3։ իբ. 6։
*26.16 Գլ. իբ. 15։
*26.17 Գլ. իբ. 21։
*26.18 Ես. լե. 5։ խբ. 7։ Ղուկ. ա. 79։ Յովհ. ը. 12։ բ Կոր. դ. 4։ Եփես. ա. 18։ ա Թես. ե. 5։
*26.18 բ Կոր. զ. 14։ Եփես. դ. 18։ ե. 8։ Կող. ա. 13։ ա Պետ. բ. 9, 25։
*26.18 Ղուկ. ա. 77։
*26.18 Գլ. ի. 32։
*26.18 Եփես. ա. 11։ Կող. ա. 12։
*26.20 Գլ. թ. 20, 22, 29։ ժա. 26։ ժգ. ժդ. ժզ. ժէ. ժը. ժթ. ի. իա։
*26.20 Մատ. գ. 8։
*26.21 Գլ. իա. 30, 31։
*26.22 Ղուկ. իդ. 27, 44։ Գլ. իդ. 14։ իը. 23։ Հռովմ. գ. 21։
*26.22 Յովհ. ե. 46։
*26.23 Ղուկ. իդ. 26, 46։
*26.23 ա Կոր. ժե. 20։ Կող. ա. 18։ Յայտ. ա. 5։
*26.23 Ղուկ. բ. 32։
*26.24 դ Թագ. թ. 11։ Յովհ. ժ. 20։ ա Կոր. ա. 23։ բ. 13, 14։ դ. 10։
*26.29 ա Կոր. է. 7։
*26.31 Գլ. իգ. 9, 29։ իե. 25։
*26.32 Գլ. իե. 11։