Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պէտք է հակառակիլ ցանկութիւնների և կռիւների, և չ’վստահիլ աշխարհա…

Պէտք է հակառակիլ ցանկութիւնների և կռիւների, և չ’վստահիլ աշխարհային գործերի յաջողութեանը. Այս կեանքը անստոյգ է։

1Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. Չէ՞որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը * որ պատերազմում են ձեր անդամներումը։ 2Ցանկանում էք եւ չ’ունիք. Սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. Պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում։ 3* Խնդրում էք եւ չէք առնում, * որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։ 4* Շնացողներ, չգիտէ՞ք * որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. * արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։ 5Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, * Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում. 6Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. * Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ 7Արդ հնազանդեցէք Աստուծուն, * հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ 8* Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ * Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ * ձեր սրտերը մաքրեցէք, * ով երկմիտներ։ 9* Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ 10* Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։

11* Իրար մի բամբասէք, եղբարք, իր եղբօրը բամբասողը * կամ իր եղբօրը դատողը օրէնքն է բամբասում եւ օրէնքն է դատում. Արդ՝ եթէ օրէնքը դատում ես, էլ օրէնքի կատարող չես այլ դատաւոր։ 12Մէկն է օրէնսդիրը [եւ դատաւորը] * որ կարող է փրկել եւ կորցնել. * դու ո՞վ ես որ ուրիշին դատում ես։

13* Ահա, ով դուք, որ ասում էք, թէ Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք. 14Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը. 15Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ * մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. Փոխանակ որ պէտք էր ասէիք, * Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք։ 16Բայց հիմա պարծենում էք ձեր ամբարտաւանութիւնումը. * ամեն այդպիսի պարծանքը չարութիւն է։ 17* Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է։

*4.1 Հռովմ. է. 23։ Գաղ. ե. 17։ ա Պետ. բ. 11։

*4.3 Յոբ իէ. 9։ լե. 12։ Սաղ. ժը. 41։ Առակ. ա. 28։ Ես. ա. 15։ Երեմ. ժա. 11։ Միք. գ. 4։ Զաք. է. 13։

*4.3 Սաղ. կզ. 18։ ա Յովհ. գ. 22։ ե. 14։

*4.4 Սաղ. հգ. 27։

*4.4 ա Յովհ. բ. 16։

*4.4 Յովհ. ժե. 19։ ժէ. 14։ Գաղ. ա. 10։

*4.5 Տես. Ծն. զ. 5։ ը. 21։ Թու. ժա. 29։ Առակ. իա. 10։

*4.6 Յոբ իբ. 29։ Սաղ. ճլը. 6։ Առակ. գ. 34։ իթ. 23։ Մատ. իգ. 12։ Ղուկ. ա. 52։ ժդ. 11։ ժը. 14։ ա Պետ. ե. 5։

*4.7 Եփես. դ. 27։ զ. 11։ ա Պետ. ե. 9։

*4.8 բ Մն. ժե. 2։

*4.8 Ես. ա. 16։

*4.8 ա Պետ. ա. 22։ ա Յովհ. գ. 3։

*4.8 Գլ. ա. 8։

*4.9 Մատ. ե. 4։

*4.10 Յոբ իբ. 29։ Մատ. իգ. 12։ Ղուկ. ժդ. 11։ ժը. 14։ ա Պետ. ե. 6։

*4.11 Եփես. դ. 31։ ա Պետ. բ. 1։

*4.11 Մատ. է. 1։ Ղուկ. զ. 37։ Հռովմ. բ. 1։ ա Կոր. դ. 5։

*4.12 Մատ. ժ. 28։

*4.12 Հռովմ. ժդ. 4, 13։

*4.13 Առակ. իէ. 1։ Ղուկ. ժբ. 18 ևլն։

*4.15 Յոբ է. 7։ Սաղ. ճբ. 3։ Գլ. ա. 10։ ա Պետ. ա. 24։ ա Յովհ. բ. 17։

*4.15 Գոր. ժը. 21։ ա Կոր. դ. 19։ ժզ. 7։ Եբր. զ. 3։

*4.16 ա Կոր. ե. 6։

*4.17 Ղուկ. ժբ. 47։ Յովհ. թ. 41։ ժե. 22։ Հռովմ. ա. 20, 21, 32։ բ. 17, 18։