Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փրկութեան համար աղօթք։ 1Ոհ թէ * ճեղքէիր երկինքը՝ վայր իջ…

Փրկութեան համար աղօթք։

1Ոհ թէ * ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. * քո առաջը սարերը պիտի հալուէին՝ 2Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. Որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ 3Երբոր * դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։ 4Եւ * յաւիտենից þի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։ 5Դու հասնում ես ուրախ եղողին եւ * արդարութիւն անողին, որ յիշում են քեզ * քո ճանապարհներումը. Ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. * յաւէտ դորանցում ենք գտնվում. Մի՞թէ մենք կþփրկուինք։ 6Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ * դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս * թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։ 7Եւ * քո անունը կանչող չþկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. Որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։ 8* Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. * մենք կաւն ենք, եւ * դու՝ մեր բրուտը, եւ * քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։ 9Խիստ * մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, * ամենքս քո ժողովուրդն ենք։ 10Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, * Երուսաղէմը՝ աւերակ։ 11* Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. Եւ * մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։ 12* Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, * ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։

*64.1 Սաղ. ճխդ. 5։

*64.1 Դատ. ե. 5։ Միք. ա. 4։

*64.3 Ել. լդ. 10։ Դատ. ե. 4, 5։ Սաղ. կը. 8։ Ամբ. գ. 3, 6։

*64.4 Սաղ. լա. 19։ ա Կոր. բ. 9։

*64.5 Գոր. ժ. 35։

*64.5 Գլ. իզ. 8։

*64.5 Մաղ. գ. 6։

*64.6 Փիլ. գ. 9։

*64.6 Սաղ. ղ. 5, 6։

*64.7 Ովս. է. 7։

*64.8 Գլ. կգ. 16։

*64.8 Ծն. բ. 7։ ա Կոր. ժե. 47։

*64.8 Գլ. իթ. 16։ խե. 9։ Երեմ. ժը. 6։ Հռովմ. թ. 20, 21։

*64.8 Եփես. բ. 10։

*64.9 Սաղ. հդ. 1, 2։ հթ. 8։

*64.9 Սաղ. հթ. 13։

*64.10 Սաղ. հթ. 1։

*64.11 դ Թագ. իե. 9։ բ Մն. լզ. 19։ Սաղ. հդ. 7։

*64.11 Եզեկ. իդ. 21, 25։

*64.12 Գլ. խբ. 14։

*64.12 Սաղ. ձգ. 1։