Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սարդէսի. Փիլադելփիայի, և Լաւոդիկէի եկեղեցիների հրեշտակներին գրելու պա…

Սարդէսի. Փիլադելփիայի, և Լաւոդիկէի եկեղեցիների հրեշտակներին գրելու պատուէրներ։

1Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. * Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղեր ունեցողը. * Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, * բայց մեռած ես։ 2Արթուն եղիր, եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. Որովհետեւ քո գործերը կատարեալ չ’գտայ Աստուծոյ առաջին։ 3* Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. Եւ պահիր եւ * ապաշխարիր. * ապա թէ չ’արթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. Եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ։ 4Բայց մի քանի * անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, * որ իրանց հանդերձները չ’կեղտոտեցրին. Եւ նորանք * սպիտակներով ման կ’գան ինձ հետ, որովհետեւ արժանի են։ 5Ով որ յաղթում է, նա * սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ * նորա անունը * կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ * կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։ 6* Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

7Եւ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. * Սա է ասում Սուրբը՝ * Ճշմարիտը, * որ Դաւիթի բանալիներն ունի. * որ բանում է եւ ոչ ով չէ փակում, եւ * փակում է եւ ոչ ով չէ բանում։ 8* Գիտեմ քո գործերը. * ահա քո առաջին մի բացուած դուռ դրի, եւ նորան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զօրութիւն ունիս, եւ իմ խօսքը պահեցիր, եւ իմ անունը չ’ուրացար։ 9* Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են թէ Հրէայ են եւ չեն, այլ սուտ են ասում, * ահա կ’անեմ նորանց, որ կ’գան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կ’անեն, եւ կ’ճանաչեն թէ ես սիրեցի քեզ։ 10Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, * ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, * որ գալու է այս աշխարհքի վերայ, * որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին։ 11* Ահա ես գալիս եմ շուտով. * պահիր այն որ ունիս, * որ ոչ ով չ’առնէ քո պսակը։ 12Ով որ յաղթում է * սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. Եւ * նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, * այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ * իմ նոր անունը։ 13* Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

14Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր. * Սա է ասում Ամէնը, * հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, * Աստուծոյ արարածների Սկիզբը։ 15* Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ 16Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ 17Որովհետեւ ասում ես, թէ * Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ 18Ես խրատ եմ տալիս քեզ, * ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ * սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ 19* Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ 20* Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. * եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, * կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։ 21Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի * իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։ 22* Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

*3.1 Գլ. ա. 4, 16։ դ. 5։ ե. 6։

*3.1 Գլ. բ. 2։

*3.1 Եփես. բ. 1, 5։ ա Տիմ. ե. 6։

*3.3 ա Տիմ. զ. 20։ բ Տիմ. ա. 13։ Հմր. 11։

*3.3 Հմր. 19։

*3.3 Մատ. իդ. 42, 43։ իե. 13։ Մար. ժգ. 33։ Ղուկ. ժբ. 39, 40։ ա Թես. ե. 2, 6։ բ Պետ. գ. 10։ Գլ. ժզ. 15։

*3.4 Յուն.՝ անուններ

*3.4 Յուդ. 23։

*3.4 Գլ. դ. 4։ զ. 11։ է. 9, 13։

*3.5 Գլ. ժթ. 8։

*3.5 Ել. լբ. 32։ Սաղ. կթ. 28։

*3.5 Փիլ. դ. 3։ Գլ. ժգ. 8։ ժէ. 8։ ի. 12։ իա. 27։

*3.5 Մատ. ժ. 32։ Ղուկ. ժբ. 8։

*3.6 Գլ. բ. 7։

*3.7 Գոր. գ. 14։

*3.7 ա Յովհ. ե. 20։ Հմր. 14։ Գլ. ա. 5։ զ. 10։ ժթ. 11։

*3.7 Ես. իբ. 22։ Ղուկ. ա. 32։ Գլ. ա. 18։

*3.7 Մատ. ժզ. 19։

*3.7 Յոբ ժբ. 14։

*3.8 Հմր. 1։

*3.8 ա Կոր. ժզ. 9։ բ Կոր. բ. 12։

*3.9 Գլ. բ. 9։

*3.9 Ես. խթ. 23։ կ. 14։

*3.10 բ Պետ. բ. 9։

*3.10 Ղուկ. բ. 1։

*3.10 Ես. իդ. 17։

*3.11 Փիլ. դ. 5։ Գլ. ա. 3։ իբ. 7, 12, 20։

*3.11 Գլ. բ. 25։

*3.11 Գլ. բ. 10։

*3.12 գ Թագ. է. 21։ Գաղ. բ. 9։

*3.12 Գլ. բ. 17։ ժդ. 1։ իբ. 4։

*3.12 Գաղ. դ. 26։ Եբր. ժբ. 22։ Գլ. իա. 2, 10։

*3.12 Գլ. իբ. 4։

*3.13 Գլ. բ. 7։

*3.14 Ես. կե. 16։

*3.14 Գլ. ա. 5։ ժթ. 11։ իբ. 6։ Հմր. 7։

*3.14 Կող. ա. 15։

*3.15 Հմր. 1։

*3.17 Ովս. ժբ. 9։ ա Կոր. դ. 8։

*3.18 Ես. ծե. 1։ Մատ. ժգ. 44։ իե. 9։

*3.18 բ Կոր. ե. 3։ Գլ. է. 13։ ժզ. 15։ ժթ. 8։

*3.19 Յոբ ե. 17։ Առակ. գ. 11, 12։ Եբր. ժբ. 5, 6։ Յակ. ա. 12։

*3.20 Երգ. ե. 2։

*3.20 Ղուկ. ժբ. 37։

*3.20 Յովհ. ժդ. 23։

*3.21 Մատ. ժթ. 28։ Ղուկ. իբ. 30։ ա Կոր. զ. 2։ բ Տիմ. բ. 12։ Գլ. բ. 26։

*3.22 Գլ. բ. 7։